«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 97.
Նա հոգ էր տանում իր կրտսեր քրոջը, ով հիվանդ էր տուբերկուլյոզով և թույլ էր տալիս նրան քնել իր մահճակալին, մինչդեռ ինքը քնում էր դագաղում: Նա լուսանկարվել է այնտեղ պառկած` ավելացնելով այն լեգենդների թիվը, որ ինքն ստեղծում էր իր համար:
Բեռնարը վերականգնել է իր նախկին հարաբերությունները Կոմեդի Ֆրանսեզի անդամների հետ. նա մասնակցել է Մադամ Նատալիին նվիրված միջոցառմանը, մի դերասանուհի, ում Սառան մի անգամ ապտակել էր: Այնուամեյանիվ, նա հաճախ հակասությունների մեջ էր Պերինի` թատրոնի տնօրենի հետ: 1878 թվականին, Փարիզի համալսարանական ցուցադրության ժամանակ նա թռիչք է կատարել Փարիզի վրայով պարաշյուտիստ Պիեռ Գիֆարդի և նկարիչ Ջորջ Կլաիրինի հետ` իր այդ ժամանակվա ամենահայտնի դերի` Տիկին Սոլի գրությամբ փուչիկով: Անսպասելի փոթորիկը փուչիկը հեռացրել է Փարիզից` նրանց տանելով մի փոքրիկ քաղաք: Երբ նա վերադարձել է քաղաք, Պերինը կատաղած էր. նա տուգանել է Բեռնարին 1000 ֆրանկով` հղում անելով թատրոնի կանոնակարգին, ըստ որի դերասանները պետք է թույլտվություն վերցնեն` Փարիզը լքելուց առաջ: Բեռնարը հրաժարվել է վճարել և սպառնացել է հեռանալ Կոմեդի Ֆրանսեզից: Պերինն ընդունել է, որ չի կարող նրան թողնել հեռանալ. նրանք փոխհամաձայնության են եկել{{Sfn|Skinner|1967|pages=115-117<!-- 110? -->}}:
 
==Հաղթարշավ Լոնդոնում և հեռացում Կոմեդի Ֆրանսեզից (1879–1880)==
[[File:Sarah Bernhardt 1879.jpg|thumb|Սառա Բեռնարը 1879 թվականին]]
Բեռնարը էական գումար էր աշխատում թատրոնում, սակայն նրա ծախսերն ավելի մեծ էին: Այդ ժամանակ նա արդեն ութ սպասավոր ուներ և կառուցել էր իր առաջին տունը: Նա հավելյալ ուղիներ էր փնտրում գումար վաստակելու համար: 1879 թվականի հունիսին, քանի դեռ [[Կոմեդի Ֆրանսեզ]] թատրոնը [[Փարիզ]]ում վերաձևափոխվում էր, Պերինը հյուրախաղեր է կազմակերպում դեպի [[Լոնդոն]]:
Շրջագայության սկսվելուց հետո բրիտանացի թատերական իմպրեսարիո Էդվարդ Ջարետը մեկնում է Փարիզ և առաջարկում Սառային առանձին ներկայացումներ խաղալ հարուստ լոնդոնցիների տներում: Յուրաքանչյուր ներկայացման համար առաջարկվող վճարն ավելին էր, քան նրա մեկ ամսվա աշխատավարձը Կոմեդիում{{Sfn|Skinner|1967|page=118}}: Երբ Պերինը կարդում է առանձին ներկայացումների մասին մամուլում, նա կատաղում է: Ավելին, Լոնդոնի Գաիթի թատրոնը պնդում էր, որ Բեռնարը պետք է խաղա գլխավոր դերը թատերաշրջանի բացման ներկայացման մեջ. սա հակասում էր Կոմեդիի ավանդույթներին, որտեղ դերերը բաշխվում էին հիերարխիկ սկզբունքով: Երբ Պերինը հակադրվում է` ասելով, որ Բեռնարը միայն 10-րդը կամ 11-րդն է իրենց թատրոնում, Գաիթի թատրոնի ղեկավարությունը սպառնում է առհասարակ կասեցնել ներկայացումը: Պերինը ստիպված զիջում է: Նա Բեռնարին դեր է տալիս Ֆեդրայի մեկ արարում, շրջագայության առաջին խաղում{{Sfn|Skinner|1967|pages=118–20}}:
1879 թվականի հունիսի 4-ին ներկայացման վարագույների բացումից անմիջապես առաջ, նա բեմի հանդեպ վախ է ապրում: Հետագայում նա գրել է, որ այդ օրն իր ձայնն իրեն չէր ենթարկվում. այն չափազանց բարձր էր, և ինքն անկարող էր այն իջեցնել{{Sfn|Bernhardt|2000|pages=351–353}}: Այնուամենայնիվ, ներկայացումը մեծ հաջողություն է ունենում: Չնայած հանդիսատեսի մեծ մասը չէր կարողանում հասկանալ Ռասինի դասական ֆրանսերենը, նա գրավում էր դիտողներին իր ձայնով ու ժեստերով: Հանդիսատեսներից մեկը, Սըր Ջորջ Արթուրը, գրել է, որ «նա խաղում էր իր յուրաքանչյուր նյարդով, հանդիսատեսի ամբողջ մարմինը ուժեղ բաբախում էր, և նրանք զրկվել էին խոսելու ունակությունից»{{Sfn|Skinner|1967|page=128}}:
Բացի Զաիր, Ֆեդրա, Էրնանի ներկայացումները, որ Սառան խաղացել է թատերախմբի հետ, նա նաև անհատական ներկայացումներ է ցուցադրել բրիտանացի ազնվականների տներում, որ կազմակերպում էր Ջարետը: Վերջինս կազմակերպել է նաև նրա քանդակների ու նկարների ցուցադրությունը, որին ներկա են եղել Ուելսի արքայազնն ու վարչապետ Գլադսթոնը: Լինելով Լոնդոնում` Սառան ավելացրել է կենդանիների իր անհատական հավաքածուն: Լոնդոնում նա ձեռք է բերել երեք շուն, մի թութակ և մի կապիկ: Մեկնելով Լիվերպուլ` նա այնտեղից բերել է մի վագրակատու, մի թութակ, մի գայլ, ինչպես նաև` նվեր է ստացել վեց քամելեոն, որոնք նա պահել է Չեսթեր Սքուերում վարձած իր տանն ու հետո իր հետ տարել Փարիզ{{Sfn|Skinner|1967|pages=130–133}}:
Վերադառնալով Փարիզ` նա մեծապես կտրվել է Պերինից ու Կոմդեի Ֆրանսեզի ղեկվարությունից: Վերջինս պնդում էր, որ դերասանուհին խաղա Էմիլ Օգերի նոր պիեսում, որը ինքը` Սառան, միջակություն էր համարում: Նա փորձում էր պիեսն առանց ոգևորության, հաճախ մոռանում էր տողերը, այդ պատճառով քննադատվում էր պիեսի հեղինակի կողմից: Քննադատությանը նա պատասխանել է` ասելով. «Ես գիտեմ, որ վատն եմ, բայց ոչ այնքան վատը, որքան ձեր տողերն են»: Ներկայացումը ձախողվում է: Սառան անմիջապես գրում է Պերինին. «Դու ինձ ստիպում ես խաղալ, երբ ես պատրաստ չեմ: Սա իմ առաջին և վերջին ձախողումն է Կոմեդիում»: Նա թատրոնից հեռանալու նամակ է գրում Պերինին, պատճենում դա և ուղարկում հիմնական օրաթերթերին: Պերինը մեղադրում է նրան պայմանագիրը չեղարկելու համար: Դատարանն ստիպում է դերասանուհուն 100.000 ֆրանկ վճարել, ինչպես նաև նա կորցնում է իր 43.000 ֆրանկ թոշակը{{Sfn|Tierchant|2009|page=144}}: Նա չի վճարում իր պարտքը մինչև 1900 թվականը: Այնուամենայնիվ, երբ Կոմեդի Ֆրանսեզ թատրոնը գրեթե ամբողջությամբ ավերվում է հրդեհից, նա թույլ է տալիս իր հին թատերախմբին օգտագործել իր անձնական թատրոնը{{Sfn|Skinner|1967|page=142}}:
 
== Ծանոթագրություններ ==