«Պարույր Հայրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 32.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1949]] թ. հուլիսի 5-ին, [[Նուբարաշեն վարչական շրջան|ՆուբարաշենՆուբարաշենում]]ում։։<ref>[http://www.aif.ru/dontknows/1225935 Кандидат в президенты Армении Паруйр Айрикян. Биография/ Алина Клещенко. Аргументы и факты]</ref> [[1956]] թ. ընդունվել է Նուբարաշենի միջնակարգ դպրոցը, որը գերազանցությամբ ավարտել է [[1966]] թ.։ Դեռ դպրոցական տարիքում Պարույր Հայրիկյանը հիմնում է «Հայաստանի երիտասարդական միությունը» (ՀԵՄ), որի անունից թռուցիկներ էին տարածվում [[Երևան]]ում և [[Վանաձոր|Կիրովականում]]։ [[Պետական անվտանգության կոմիտե]]ի (ՊԱԿ) աշխատակիցները Երևան-Կիրովական գնացքում ձերբակալում են թռուցիկներ տարածող դպրոցական աղջիկների, որոնց միջոցով իմանում են Հայրիկյանի մասին։ Այդ կազմակերպության բացահայտումից հետո նա հիմնում է «Շանթ» կազմակերպությունը, որի նպատակն էր Հայաստանի տարածքային վերամիավորումը։ 7-րդ դասարանից ամառային արձակուրդների ժամանակ աշխատում էր հոր հետ և օգնում մորը հաշվապահության մեջ։ Մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, շեփոր էր նվագում Նուբարաշենի մանկատանը։ Գրում էր պատմվածքներ, վիպակներ, բանաստեղծություններ։ Այն ժամանակ տարածված էր պատանի բանաստեղծի «Հայի վիշտը» բանաստեղծությունը, որը վերջանում էր «Մասիս սարն այն կողմ կանգնած հանգիստ չի բաշխի» բառերով։<ref name="Պարույր Հայրիկյան">[http://avproduction.am/?ln=am&page=person&id=3164 Պարույր Հայրիկյան]</ref>
 
=== Ընտանիք ===
Հայրիկյանի հայրը՝ ''Արշավիր Հովհաննեսի Հայրիկյանը'', ծնվել է [[Կոստանդնուպոլիս|Պոլսում]]՝ մտավորականի ընտանիքում, [[1946]] թ. ներգաղթել է Խորհրդային [[Հայաստան]]։ Արշավիրի հորեղբայրը՝ ''Աբրահամ Հայրիկյանը'', եղել է աշխարհագրության, թուրքերենի և հին ազգերի պատմության ուսուցիչ, հիմնադրել է '''Հայրիկյան վարժարանը''', որն այնուհետև վերանվանվել է '''Արդի վարժարան'''։<ref>[http://hayrikyan.com/index.php/2013-11-15-08-21-03 Ինքնակենսագրություն]</ref><ref>[http://armhistory.ru/news/hayrikyan_abraham/2011-02-12-78 Հայրիկյան Աբրահամ]</ref> Աբրահամ Հայրիկյանը մեծ հեղինակություն էր վայելում Պոլսի կրթադաստիարակչական կյանքի մեջ։ Նահատակվել է [[1915]] թ. [[ապրիլի 24]]-ին, պոլսահայ այլ մտավորականների հետ։ Պարույր Հայրիկյանի մայրը՝ ''Զարուհի Սեդրակի Աբրահամյանը'', ծնվել է [[Ռուսաստան]]ի [[Կրասնոդար]]ում, ուր գաղթել էին նրա ծնողները Մեծ եղեռնի ժամանակ։ Վեց տարեկանից ծնողների հետ տեղափոխվել է Երևան։ Զարուհի Աբրահակյանի հայրը՝ ''Սեդրակ Սահակի Աբրահամյանը'' (Կռեյանց), ծնվել է [[Վան]]ի Հայոց Ձոր գյուղում՝ ավանդական սովորույթներով մեծ գերդաստանի նահապետ Կռեյանց Սահակի ընտանիքում։ Նրանց նախնիները դարերով ապրել են Վանում և զբաղվել գյուղատնտեսությամբ։ Զարուհի Աբրահամյանի մայրը՝ ''Փիաստոս Ասատուրի Աճեմյանը'', ծնվել է [[Վան]]ում՝ մեծահարուստ արհեստավորների ընտանիքում, ում նախնիները նույնպես ապրել են Վանում։
 
== Այլախոհական գործունեությունը ԽՍՀՄ-ում ==
Հայրիկյանի ուսանողական տարիներին «Շանթը» նոր վերելք է ապրում։ Տպագրվում է «Երկունք» թերթը և «Ցասում» թռուցիկը։ ՊԱԿ-ը բացահայտում է «Շանթի» անդամներին։ Կազմակերպության բացահայտված անդամներին խստորեն նախազգուշացնում են և սպառնում նման գործունեությունը շարունակելու դեպքում ենթարկել պատժի։ [[1967]] թ. Հայրիկյանն անդամագրվում է 1966 թ. նկարիչ [[Հայկազն Խաչատրյան]]ի ստեղծած [[Ազգային միացյալ կուսակցության]]ը ([[ԱՄԿ]])։<ref>[http://archive.khpg.org/index.php?id=1296592692 АЙРІКЯН ПАРУЙР АРШАВІРОВИЧ/ автор: Овсієнко В.В. (Украинская энциклопедия диссидентства)]</ref> [[1968]] թ. Հայրիկյանը ծանոթանում է [[Ազգային միացյալ կուսակցություն|Ազգային միացյալ կուսակցության]] ղեկավարների հետ և այդ ժամանակ էլ «Շանթը» տեղափոխում ԱՄկ։ Հայրիկյանը ԱՄԿ-ի շարքերում մասնակցում է [[''Փարոս-1'']]-ի տարածմանը, կատարում կազմակերպչական աշխատանք և դառնում ԱՄԿ-ի ամենագործուն անդամներից մեկը։ [[1968]] թ. [[ապրիլի 24]]-ին, [[Մեծ եղեռն]]ի զոհերի հուշարձանի մոտ Հայրիկյանը կազմակերպում է [[15]] րոպե տևողությամբ ռադիոհաղորդում, որի թեման անկախ Հայաստանն էր։ Կազմակերպողի՝ Հայրիկյանի մասին [[ՊԱԿ]]-ն իմացավ [[1969]] թ. դատաքննության ժամանակ՝ նրան կցված մատնիչի միոցով։ [[1968]] թ. ԱՄԿ-ի ղեկավարների կալանավորումից հետո Հայրիկյանը դառնում է կուսակցության ամենագործուն անդամը։ ԱՄԿ-ին անդամագրվում են նորանոր մարդիկ։ Մշակվում է գաղտնի գործունեության հուսալի համակարգ. անդամները ստորաբաժանվում են ըստ խմբերի և մասնաճյուղերի, որոնք միմյանց հետ առնչվում են իրենց ղեկավարների կամ կապավորների միջոցով։ Առաջին անգամ Հայրիկյանը ձերբակալվում է [[1969]] թ. գարնանը, երբ [[20]] տարին դեռ չէր բոլորել։ Երիտասարդ գործչին բնութագրում է նախաքննությունից հետևյալ դրվագը. Հայրիկյանը հրաժարվում է ցուցմունքներ տալուց և պահանջում է, որ իրեն տանեն ՊԱԿ-ի նախագահ [[գեներալ-լեյտենանտ]] Բադամյանցի մոտ։ Հաջորդ օրը նրան ուղեկցում են գեներալի առանձնասենյակ։ Հայրիկյանը նրանից խնդրում է, որ մնան երկուսով, սակայն գեներալը մերժում է՝ ասելով, որ իր աշխատակիցներին վստահում է։ Հայրիկյանն առաջարկում է''.«Մենք երկուսս էլ հայ ենք, երկուսս էլ մեր հայրենիքի լավն ենք ցանկանում։ Եկեք, ես ներքևից, Դուք՝ վերևից համագործակցենք և ազատենք մեր հայրենիքը»:'' Ցնցված գեներալը գոռում է. «Կորիր այստեղից»։<ref name="Պարույր Հայրիկյան"/>
 
Տող 52.
1980 թ. հոկտեմբերից Հայրիկյանը Ուրալի Պերմ քաղաքի քննչական բանտում է, այնուհետև՝ Նովոսիբիրսկի, ապա՝ Իրկուտսկի բանտերում։ 1981 թ., ազատազրկման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Հայրիկյանն ամբաստանվում է կաշառատվության մեջ և Պերմում սարքված խայտառակ դատավարություն-ներկայացումից հետո դատապարտվում 3 տարվա ազատազրկման և ուղարկվում Իրկուտսկի մարզի հյուսիսում տեղակայված թմրամոլների համար նախատեսված հատուկ ճամբար։ Ընդհանուր առմամբ, կարցերներում է անցկացրել շուրջ 300 օր։<ref>Բեզոյան Զ., Պողոսյան Ա. Պարույր Հայրիկյանի որոնումների և մաքառումների 50 տարիները, Եր. 44 էջ, էջ 22</ref> Հրաշքով ողջ մնալով, 1984-1987 թթ. աքսորավայրում՝ Իրկուտսկի Ուստ-Կուտ շրջանում աշխատում է որպես էլեկտրիկ։ Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Հայրիկյանն ընդունվում է Բրատսկի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա բաժինը. 20 հնարավորից հավաքելով 18 միավոր՝ գրավում է առաջին տեղը, սակայն պարզվում է, որ ինստիտուտի ղեկավարությունը «սխալմամբ մոռացել է» Հայրիկյանի անունը գրել հրամանի մեջ և այդ «սխալն ուղղել հնարավոր չէ»։ 1985 թ. Հայրիկյանն ընդունվում է Իրկուտսկի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Որպես շատ լավ ուսանողի, նրան թույլատրվում է հանձնել հաջորդ կուրսի քննությունները։ Հազիվ էր հասցրել հանձնել 2 քննություն, երբ նրան [[1987]] թ. հունիսին երկրորդ կուրսից հեռացնում են ՊԱԿ-ի հանձնարարությամբ։ Հետագայում Հայրիկյանն ավարտում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
 
1987 թ. մայիսին Հայրիկյանի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվում է «Քաղկալանավորների պաշտպանության հայկական հանձնախումբը»։ Օգոստոսին վերադառնալով Հայաստան, Հայրիկյանը սեպտեմբերին հիմնում է Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպությունը։ Վերջինս ԽՍՀՄ ամբողջ տարածքում բացահայտ պայքարող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր՝ իր «[[Անկախություն (թերթ)|Անկախություն»]]» շաբաթաթերթով։ «Անկախությունը» Խորհրդային Միությունում առաջին բացահայտ հրատարակվող այլընտրանքային քաղաքական պարբերականն էր, որը Հայաստանում ազատ մամուլի հիմքը դրեց։ 1973-74 թթ. ԱՄԿ խորհրդի անդամներից ոչ մեկը 1987 թ. պայքարը շարունակելու տրամադրվածություն չուներ, սակայն դա չէր կարող թևաթափ անել Հայրիկյանին։ Նրա հետ էին հին ԱՄԿ-ականներ Ռազմիկ Մարկոսյանը, Սուսաննա Ավագյանը, [[Մովսես Գորգիսյան]]ը (հետագայում՝ ազգային հերոս) և [[Մեխակ Գաբրիելյան]]ը։ [[Ազատ Արշակյան]]ը, [[Աշոտ Նավասարդյան]]ը և Հակոբջան Թաթևոսյանը ԱԻՄ-ին անդամագրվեցին միայն 1989 թ.։ Այդ ժամանակ էլ ԱՄՆ-ում գտնվող ԱԻՄ առաջնորդ Հայրիկյանը Աշոտ Նավասարդյանին նշանակում է [[Մովսես Գորգիսյան]]ի նախաձեռնությամբ ԱԻՄ-ի կազմում որպես ապագա ազգային բանակի նախատիպ ստեղծված «Անկախության բանակի» հրամանատար։
 
ԱԻՄ-ի նպատակն էր ազգային պետականության վերականգնումը, առաջնահերթ խնդիրը՝ Հայաստանի անկախացումը հանրաքվեի միջոցով։ ԱԻՄ գործունեությանը ուշադիր հետևում էին [[Ուկրաինա]]յում, [[Ռուսաստան]]ում, [[Վրաստան]]ում և ԽՍՀՄ մյուս հանրապետություններում։
Տող 64.
== Հետանկախության շրջան ==
1991 թ. իրականաություն դարձավ 1973 թ.-ին Ազգային միացյալ կուսակցության 24-ամյա առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարած՝ Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով ռազմավարական նպատակը։ Պատգամավոր Հայրիկյանը պայքարում էր անհապաղ ազգային բանակ ստեղծելու, ժողովրդի կողմից ընտրված գործադիր իշխանության հաստատելոության, սահմանադիր ժողովի միջոցով՝ սահմանադրություն ընդունելու և կարևոր այլ նպատակների համար։ Ազգային բանակը ստեղծվեց 1992-93 թթ., առաջին ազգային սահմանադրությունը՝ 1995 թ.։ Ուշացումով, բայց ի վերջո այս նպատակներն իրողություն դարձան։ Այդ նպատակներին հասնելու ճանապարհին Հայրիկյանն ու իր համախոհները ստիպված էին հաղթահարել կոմունիստական իշխանություններից մնացած ու նոր իաշխանակիրներ դարձած բացահայտ ու գաղտնի գործակալների դեմ, որոնք ամեն ջանք գործադրում էին նորանկախ երկիրը Կրեմլի հավելվածի կարգավիճակում պահելու համար։
[[FileՊատկեր:ParuyrHayrikyan16.jpg|thumb|Հայրիկյանը 2016 թ.]]
1990-98 թթ. Հայրիկյանը ՀՀ խորհրդարանի անդամ էր,<ref name="ReferenceA">Political Handbook of the World 2015, edited by Tom Lansford</ref> 1998-99 թթ.՝ ՀՀ նախագահի խորհրդական և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ,<ref name="books.google.am"/> 1998-2002 թթ.՝ ՀՀ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ։<ref name="kavkaz-uzel.ru"/> Օմբուդսմենի պարտականություններն այդ բարդ տարիներին Հայրիկյանը կատարել է հասարակական կարգով։
 
Տող 78.
Պարույր Հայրիկյանը հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու, «Լույսի ճանապարհին» վեպը, «Հավատով և սիրով» սցենարը, քնարական և հայրենասիրական երգերի 3 ալբոմ։ 2001 թ. Հայրիկյանի «Սիրո թռչուն» երգը համահայկական երգի մրցույթում գրավեց առաջին տեղը։ Հինգ վավերագրական շարժանկարների, այդ թվում՝ «Հարություն» գիտահանրամատչելի շարժանկարի հեղինակ է։
 
== Գրքեր ==
* Հայրիկյան, Պարույր Արշավիրի, [http://hayrikyan.com/index.php/գրադարան-1/245-2014-04-14-07-48-59 Դէպի բացարձակ ժողովրդավարութիւն]. 2013
* Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Անառողջ անցեալի գունազարդումով պայծառ ներկայ չես կերտի / 2012
* Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Ժողովրդավարականութեան բանաձևը և կատարեալ ժողովրդավարութիւն կամ ինչպիսին պէտք է լինի ժողովրդավարական խորհրդարանական համակարգը / 2007
* Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Հաւատով եւ սիրով։ 2004
* Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Լոյսի ճանապարհին / 2004
* Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Հայ ժողովուրդը 2003-2004 թթ. սահմանագծին / 2004
* Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Անկախության ճանապարհի երեք վավերագրեր։ 1997
* Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Սեպտեմբեր, 1996 թվական, Երևան / 1997
* Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Եվ այսպես՝ ցմահ։ 1997
* Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Ազատություն երգեր։ 1996
* Հայրիկյան, Պարույր Արշավիրի, Անկախության և հանրաքվեի մասին / 1990
* [https://books.google.am/books?id=U-r7CgAAQBAJ&printsec=frontcover&dq=hayrikyan&hl=ru&sa=X&redir_esc=y#v=onepage&q=hayrikyan&f=false On a Quest of the Light], by Paruyr Hayrikyan, US, Xlibris, 2015, 192 p. ISBN 978-1-5144-1787-4
* The formula of democraticity and complete democracy or necessary features of a democratic parlamentary system, by Paruyr Hayrikyan, Yerevan : UNSD publishing house, 2007, 16 p.
 
== Նրա մասին ==
* Խանզադյան, Նորայր։ Խորհրդային միության ժողովրդավարական շարժումների հիմնադիրն ու առաջնորդը. Երևան, 2003. 62 էջ
* Բեզոյեան, Զոյա։ Պարոյր Հայրիկեանի որոնումների եւ մաքառումների 50 տարիները /Զ. Բեզոյեան, Ա. Պօղոսեան. Երեւան։ Դավիթ Մարտիրոսեան, 2015. 44 էջ
* Овсиенко, Василий. Наш друг Паруйр Айрикян; Ред. Л. Погосян. Ереван : ОНС, 2015. 28 с.
* Хейфец М.Р. Военнопленный секретарь: Повесть о Паруйре Айрикяне: (Отрывки из кн.). — Ереван : ОНС, 1997. — 96 с.