«Պարոդիա»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Պարոդիա ''', ծաղրանմանություն, [[չափածո]] կամ [[արձակ]] գրված երգիծական բնույթի երկ։ Պարոդիայի հեղինակը ծիծաղելի ծայրահեղություն կամ այլ միջոցներով արտահայտում է բոլորովին հակադիր մտքեր ու գաղափարներ` օգտագործելով մի այլ գրողի կամ [[գրական ուղղություն|ուղղության]] համար բնորոշ [[լեզու|լեզվի]], [[ոճ]]ի, կառուցվածքի բնորոշ գծերը։ Պարոդիայի օրինակ է [[Միքայել Նալբանդյան]]ի «Հիմի է՞լ խոսենք» բանաստեղծությունը, որը նա գրել է [[Ռաֆայել Պատկանյան]]ի «Հիմի է՞լ լռենք» բանաստեղծության դեմ։ Կամ նույնը կարելի է ասել [[Հովհաննես Հովհաննիսյան]]ի «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա'...» բանաստեղծության կապակցությամբ։ Եթե Հովհաննիսյանը նկարագրել է հայրենիքի իրական վիճակը [[հովվերգություն|հովվերգական]] պատկերներով, ապա Հովհաննես Թումանյանը, օգտագործելով նրա բանաստեղծության որոշ պատկերներ ու տողեր, ցուցադրում է այն ժամանակվա հայկական գյուղում իշխող սոցիալական անարդարությունների իրական պատկերը։
 
Հովհաննես Հովհաննիսյան
:Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
:Կանաչում թաղված այն այգիները,
:Ուր իբրև գոհար խաղողն է հասնում|}}։
 
Հովհաննես Հովհաննիսյան
:Ուր հոսում են միշտ արցունք և արյուն|}}<ref>Է. Դ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան Գրականագիտական բառարան, 1989</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Ժանրեր]]
295 118

edits