«Պարթենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 40.
'''Պարթենոն''' ([[հին հունարեն]]՝ Παρθενών), [[Աթենք]]ի գլխավոր տաճարը, նվիրված քաղաքի հովանավոր [[Աթենաս]] Պալլասին (հունաներ պարթենոս նշանակում է կույս)։
 
Տաճարի շինարարությունը, որը [[Ֆիդիաս]]ի հսկողությամբ ղեկավարել են ճարտարապետներ [[Իկտինոս]]ը և [[Կալիկրատես]]ը, ավարտվել է [[մ.թ.ա. 432]]։ Այն կառուցված է [[Պենտելիկոն]]ի սպիտակ մարմարից։ Եռաստիճան քառանկյուն հարթակի վրա բարձրանում է 46 սյուներ ունեցող [[դորիական օրդեր|դորիական ոճոճի]]ի շենքը։ Սյունների բարձրությունն է 10, 43 մ։ Շենքի երկու ճակտոնները ամբողջապես զարդարված են արձանախմբերով, որոնք պատկերում են Աթենասի ծնունդը (արևելյան ճակտոն) և [[Ատտիկա]]յին տիրելու համար Աթենասի և [[Պոսեյդոն]]ի ունեցած վեճը (արևմտյան ճակտոն)։ Ֆրիզի 92 սալերի (մետոպեների) վրա պատկերված են դրվագներ [[գիգանտոմաքիա]]յից, [[կենտավրոս]]ների և [[լապիթոս]]ների կռվից, ամազոնուհիների հետ ճակատամարտից և [[Տրոյա]]կան պատերազմից։ Մյուս ֆրիզը, որը ձգվում է սյուներից հետո, պատկերել է Պանաթենական տոնի շքերթը՝ աստվածուհու համար գործած շղարշը տանող աթենուհիների թափորը։ Տաճարի խորքում կանգնած է եղել 12 մ բարձրությամբ Աթենասի արձանը՝ պատրաստած փղոսկրից ու ոսկուց։ Այս արձանը, ինչպես նաև մեծ ֆրիզը, համարվել է Փիդիասի ստեղծագործությունը։ Աթենասի արձանը կանգնած է եղել ավելի քան յոթ հարյուրամյակ և ավերվել է մ.թ.ա. 4 դ-ում։ Դրա արտապատկերումը մնացել է դրամների վրա։
 
Միջնադարում Պարթենոնը վերածվել է եկեղեցու, թուրքական տիրապետության տարիներին դարձել է մզկիթ, ապա և զինապահեստ։ [[1687]] [[թուրք—վենետիկյան պատերազմ]]ի ժամանակ Պարթենոնի վրա ընկած ռումբը մեծ ավերածություններ է պատճառել։ 19 - դարի սկզբին [[Թուրքիա]]յի անգլիական դեսպան Էլջինը բարբարոսաբար ջարդել և տեղից հանել է Պարթենոնի քանդակների մի մասը և տարել [[Լոնդոն]] (այժմ այդ քանդակները գտնվում են Բրիտանական թանգարանում)։ Հակառակ այս բոլոր ավերումներին Պարթենոնը այսօր ևս ապշեցնում է համամասնությունների կատարելությամբ և անտիկ ճարտարապետների բարձր վարպետությամբ։<ref>Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 187–188։</ref> Տաճարը ներկայումս վերականգնվում է։
Տող 46.
== Պատմություն ==
=== Պարթենոնին նախորդող կառույցներ ===
[[Ակրոպոլիս]]ում պահպանվել են հնագույն շինությունների հսկայական թվով ճարտարապետական տարրեր և նրանց հիմքերը։ Նրանց պատկանելիությունը աղբյուրներից հայտնի այս կամ այն կառույցին, որպես օրենք, վիճելի է։
Նոր ժամանակներում հայտնի առաջին տաճարը [[Աթենաս]]ինն է, որի գոյությանը համաձայն է աշխարհի գիտնականների մեծամասնությունը, կառուցվել է Ակրոպոլիսում, հավանաբար [[Պիսիստրատես]]ի օրոք։ Տաճարը կոչվում է նաև, ինչպես հետագայում և արդի շրջանում Պարթենոն, [[Հեկատոմպեդոնիս]], այսինքն՝ հարյուր ոտնաչափ (երկարության չափ, որ հավասար է 30 սմ)։ Տաճարի կառուցումը Պսիստրատեսի՝ [[Աթենք]]ի կառուցապատման և զարգացման քաղաքականության օրգանական մասն էր։ Հեկատոմպեդոնիսը ինչ-որ ձև նաև համարվում է [[Էրեխտեյոնիս]]ի նախորդը (աթենական պոլիսի բոլոր գլխավոր սրբությունները պահպանվում էին այնտեղ)։ Այժմ ապացուցված է, որ երկար ժամանակ Հեկատոմպեդոնիսին վերագրվող հիմքը չունի անհրաժեշտ երկարություն, որպեսզի նրա վրա կառուցվեր հարյուր ոտնաչափ երկարությամբ սենյակ և հետևաբար, չի կարող լինել վերոհիշյալ տաճարը։ Բայց տաճարի գոյությունն ինքնին չի բացառվում։ Պարսկական աղբի միջից գտնվել են նրա երկու վերնաճակատները և այլ մասեր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պարթենոն» էջից