«Պարարտանյութեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 59.
 
==== Կենսաբանական պարարտանյութեր կամ բիոպարարտանյութեր ====
Սրանք հողի կենսաբանական հատկությունները բարելավող, արժեքավոր բակտերիաներ պարունակող պատրաստուկներ են, որոնց կենսագործունեության արդյունքում կարգավորվում է բույսերի սննդառությունը: Հանդիսանում են անուղղակի ազդեցության պարարտանյութեր, քանի որ բույսերի համար սննդատարրեր չեն պարունակում, այլ պարունակում են կենդանի [[միկրոօրգանիզմներ]], հիմնականում [[բակտերիաներ]], որոնք հողում բազմանում են և կատարում մի շարք կարևոր գործառույթներ, որոնցից է մոլեկուլային [[ազոտ]]ի ֆիքսացիան, [[նիտրիֆիկացիա]]ն, [[ֆոտոսինթեզ]]ը, օրգանական նյութերի [[տարրալուծում]]ը, պոտենցիալ բերրիության մատչելիացումը (սննդատարրերի մոբիլիզացիա) և այլն: Այս եղանակով հողը բնական ճանապարհով հարստանում է սննդատարրերով, ինչը միանշանակ ընդունելի է [[օրգանական երկրագործություն]]ում: Պետք է նշել, որ բակտերիական պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը հիմնականում կախված է հողային պայմաններից: Այս պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը մեծանում է, երբ հողը օդաջրաթափանց է լինում, միջավայրը չեզոք կամ չեզոքին մոտ, խոնավությունը բավարար է [[բույսեր]]ի և [[միկրոօրգանիզմներ]]ի գործունեության համար:
Սկզբնական շրջանում գիտնականները առաջարկում էին բակտերիական պարարտանյութեր, որոնք պարունակում են միայն մեկ շտամ (միկրոօրգանիզմների գենետիկորեն միատեսակ գաղութ): Ներկայումս առաջարկվում է մեկ պատրաստուկի միջոցով հողը վարակել 5-10 տեսակ բակտերիաներով, ինչը անշուշտ, ավելի արդյունավետ է:
Բակտերիական պարարտանյութերը կարող են լինել որոշակի մշակաբույսերի (նիտրագին), ինչպես նաև ընդհանուր կիրառման համար (Բայկալ ԷՄ-1, Ազոտովիտ, ՄՄ, Ֆոսֆազոտ, Ալքազոտ, Ֆոսֆոարմ և այլն): Վերջիններս պարունակում են տարբեր բակտերիաների շտամներ, ուստի կատարում են տարբեր ֆունկցիաներ: Բակտերիական պարարտանյութերը առանձնանում են նրանով, որ հանդիսանում են շրջակա միջավայրի պարտադիր բաղադրիչ, ուստի էկոլոգիապես մաքուր են և անվտանգ բոլոր տեսակի օրգանիզմների համար: Այս պարարտանյութերի կիրառման առանձնահատկությունները կայանում է նրանում, որ պահանջում է ճշգրիտ մոտեցում յուրաքանչյուր բակտերիական շտամի պահպանման և կիրառման ժամկետներին, պայմաններին: Արտադրվում են շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, օրինակ` Նիտրագին, ՄՄ, Ազոտովիտ, Ազոցեովիտ 1-ը Ֆոսֆազոտ, Ալքազոտ, Ֆոսֆոարմ և այլն: Նշենք. որ բոլոր բակտերիական պարարտանյութերը կիրառվում են պարարտանյութի լուծույթով` ցանվող մշակաբույսի սերմերը թրջելով, հողը ջրելով (վարակելով): Յուրաքանչյուր պարարտանյութի կիրառման առանձնահատկությունները և ազդեցությունը հողում կենսաբանական ազոտի կուտակման և մշակաբույսերի բերքատվության վրա նշված են պիտակում:
 
Տող 72.
* [http://www.agriculturesolutions.com/index.php?option=com_content&Itemid=111&id=87&lang=en&task=view Ինչպես կարդալ պարարտանյութերի մասին հոդվածները]
* [http://www.agricultureguide.org/a-complete-guide-to-fertilization-and-choosing-best-fertilizers/ Գյուղատնտեսական ուղեցույց]
* [http://www.nutrientstewardship.com/ 4R's Nutrient Stewardship program from The Fertilizer Institute ]
{{ՀԲ}}