«Պարային-շարժողական թերապիա»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
(Նոր էջ «'''Պարային-շարժողական թերապիա''', հոգեթերապիայի տեսակ է, որտեղ պարը և շարժումը օգտագործում են ո...»:)
 
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Պարային-շարժողական թերապիա''', [[հոգեթերապիա]]յի տեսակ է, որտեղ [[պար]]ը և շարժումը օգտագործում են որպես գործընթաց, որը նպաստում է անհատի հուզական և ֆիզիկական ինտեգրմանը<ref>[http://tdt-edu.ru/eticheskij-kodeks-tancevalno-dvigatelnyx-terapevtov-associacii-tancevalno-dvigatelnoj-terapii/ Этический кодекс танцевально-двигательных терапевтов Ассоциации танцевально-двигательной терапии - Отделение танцевально-двигательной психотерапии. tdt-edu.ru.] Проверено 17 мая 2016.</ref>:
== Առաջացման պատմություն ==
=== Նախադրյալներ ===
* [[Սակրալ]] (ծիսական), պարը՝ որպես մարդկության առաջնային խորհրդանշական լեզու և սրբազան կապի հաստատման բնական ճանապարհ:
* [[Շփում|Կոմունիկատիվ]], պարը՝ գիտելիքների փոխանցման միջոց և հաղորդակցման կոդավորում՝ սեռերի ու առաջնային խմբերի միջև:
* [[Նույնականացում (հոգեբանություն)|Նույնականացվող]], պարը՝ որպես մասնակցության միջոց և տվյալ ցեղին պատկանելու հատկանիշ՝ առանց որի գոյատևումն անհանար է:
* [[Արտահայտչականություն]], պարը՝ որպես խաղ և առաջին ազատ ինքնաարտահայտման ձև:
* [[Կատարսիս]], պարը՝ որպես լիցքաթափման և հուզական ու ֆիզիկական լարվածության թեթևացման միջոց<ref>В. В. Козлов, А. Е. Гиршон, Н. И. Веремеенко. Интегративная танцевально-двигательная терапия. — 2, расширенное и дополненное. — Санкт-Петербург: Речь, 206. — 286 с.</ref>:
# [[Մոդեռն պար]]ի առաջացում, որտեղ ընդգծվում էր անհատի կարևորությունը, ինքնաարտահայտչականությունը: Առաջացավ անգիտակցական թեմաների հետ շփման հնարավորություն: [[Այսեդորա Դունկան]]ը, [[Ռուդոլֆ Ֆոն Լաբան]]ը ունեցան մեծ ներդրում և դարձան պարային թերապևտներ<ref>[http://psyjournal.ru/articles/tancevalno-dvigatelnaya-terapiya-telo-kak-zerkalo-dushi?ID=2747&sphrase_id=104209 Танцевально-двигательная терапия: тело как зеркало души]. psyjournal.ru. Проверено 17 мая 2016.</ref><ref> Бирюкова И.В. Танцевально-двигательная терапия: осуществление в танце жизни. // Психология телесности между душой и телом / ред.сост. В.П.Зинченко, Т.С.Леви. — Москва: АСТ МОСКВА, 2005. — С. 520-544. — 731 с. </ref>:
=== Պարային-շարժողական թերապիայի զարգացման պատմություն ===
Պարի անցումը՝ թերապևտիկ մոդուլի, առավել հաճախ, կապում են ամերիկացի պարուհի և պարուսույց [[Մարիան Չեյզ]]ի անվան հետ<ref>[https://adta.org/marian-chace-biography/ Marian Chace Biography - ADTA.] Проверено 18 мая 2016.</ref>: Նա, իր դասերի ընթացքում, նկատեց ուսանողների մոտ անհատական փոփոխություններ, ովքեր, պարի մեջ, ավելի շատ հեքաքրքրվում էին զգացմունքների արտահայտմամբ, քան՝ հենց պարի տեխնիկայով: Այդ ժամանակ Չեյզը սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել՝ շարժումների ազատությանը, դրանով իսկ բացելով հոգեբանական առավելությունները, որոնք առաջարկում էր պարը: Սկզբում նա աշխատում էր դեռահասների հետ՝ սեփական ստուդիայում և հատուկ դպրոցներում: Հետագայում նրա աշխատանքը տպավորություն թողեց հոգեբանների և հոգեբույժների մոտ, և նրա մոտ սկսեցին ուղղորդել հիվանդների:
 
1946 թվականին Չեյզին հրավիրեցին, փորձելու իր մեթոդը, հոսպիտալացված հոգեկան հիվանդների հետ՝ Սուրբ Էլիզաբեթ հիվանդանոցում (Վաշինգտոն, Կոլումբիա նահանգ): Այս ամսաթիվը համարվում է պարային-շարժողական թերապիայի ծննդյան օր: Չեյզն աշխատում էր ռեգրեսիվ, չխոսող և [[փսիխոզ]] ունեցող հիվանդների հետ: Հիվանդներն, ովքեր համարվում էին անհուսալի, պարային սեանսների ժամանակ ներառվում խմբի մեջ և համագործակցում: Նրանք սովորեցին արտահայտել իրենց զգացմունքները, ինչը հետագայում թույլ տվեց անցնել ավելի ավանդական վերբալ տիպի հոգեթերապիայի: Դրա շնորհիվ Չեյզի աշխատանքը մեծ ճանաչում ստացավ<ref> В. В. Козлов, А. Е. Гиршон, Н. И. Веремеенко. Интегративная танцевально-двигательная терапия. — 2, расширенное и дополненное. — Санкт-Петербург: Речь, 206. — 286 с. </ref><ref>История [http://www.atdt.ru/content/istoriya-tancevalno-dvigatelnoy-terapii Танцевально-Двигательной терапии.]. www.atdt.ru. Проверено 18 мая 2016.</ref>:
 
Հետագայում նրա գաղափարները շարունակեցին՝ Մերի Ուայթհաուսը, Բլանշ Էվանը, Տրուդի Շուպը, ովքեր սկսեցին օգտագործել պարը՝ որպես [[հետտրավմատիկ սթրեսային խանգարում]] ունեցող մարդկանց բուժելու եղանակ, նաև՝ [[նևրոզներ]]ով հիվանդների հետ աշխատանքում: Պարային-շարժողական թերապիայի սաղմերը ի հայտ եկան 1950 թվականի վերջին, առանջին պարային թերապևտների մեծ մասը պրոֆեսիոնալ պարողներ էին<ref> В. В. Козлов, А. Е. Гиршон, Н. И. Веремеенко. Интегративная танцевально-двигательная терапия. — 2, расширенное и дополненное. — Санкт-Петербург: Речь, 206. — 286 с.</ref>:
 
1966 թվականին հաստատվեց Պարային հեգեթերապիայի ամերիկյան ասոցացին, և այդ թվականը համարվում է պարային-շարժողական թերապիայի՝ որպես ինքնուրույն դիսցիպլինի զարգացման սկիզբ<ref>[http://www.atdt.ru/content/istoriya-tancevalno-dvigatelnoy-terapii История Танцевально-Двигательной терапии.]. www.atdt.ru. Проверено 18 мая 2016.</ref>:
 
Ներկայումս պարային-շարժողական թերապիան առանձնանաում է՝ որպես հոգեթերապի ինքնուրույն ուղղություն: Նրա կիրառման շրջանակը զգալիորեն լայնացել է. սկսած՝ մեծերի համար նախատեսված տարբեր ծրագրերից (պայքար սթրեսի դեմ, հոգեթերապևտիկ ծրագրեր, հղիների համար նախատեսված ծրագրեր և այլն) և վերջացրած՝ ծրագրեր երեխաների և դեռահասների, ընտանիքների, տարեցների, ինչպես նաև՝ լուրջ հիվանդություններ ունեցող հիվանդների (Պակինսոնի հիվանդություն, աուտիզմ և այլն) համար<ref>Бирюкова И.В. Танцевально-двигательная терапия: осуществление в танце жизни. // Психология телесности между душой и телом / ред.сост. В.П.Зинченко, Т.С.Леви. — Москва: АСТ МОСКВА, 2005. — С. 520-544. — 731 с.</ref><ref> [http://www.atdt.ru/content/istoriya-tancevalno-dvigatelnoy-terapii История Танцевально-Двигательной терапии.]. www.atdt.ru. Проверено 18 мая 2016.</ref>:
== Մեթոդի նկարագրություն ==
Իրենց աշխատանքում, պարային-շարժողական թերապևտները, հիմնվում են մի շարք սկզբունքների վրա.
# Մարմինն ու հոգին անբաժանելի են և անընդհատ ազդում են միմյանց վրա:
# Պարը, հաղորդակցում է, որն իրականանում է 3 մակարդակներով. ինքն իր հետ, այլ մարդկանց հետ և աշխարհի հետ:
# Մտքի տրիադա. միտք-զգացմունք-վարքագիծ: Դրանք համարվում են ամբողջական և որևէ մի ասպեկտի փոփոխությունն ազգում է մյուս երկուսի վրա:
# Մարմինն ընկալվում է որպես գործընթաց, այլ ոչ՝ առարկա, օբյեկտ կամ սուբյեկտ<ref>[http://psyjournal.ru/articles/tancevalno-dvigatelnaya-terapiya-telo-kak-zerkalo-dushi?ID=2747&sphrase_id=104209 Танцевально-двигательная терапия: тело как зеркало души.] psyjournal.ru. Проверено 17 мая 2016.</ref>:
=== Նպատակներ ===
Այսպիսի խմբերի բաժանումը պայմանական է<ref>В. В. Козлов, А. Е. Гиршон, Н. И. Веремеенко. Интегративная танцевально-двигательная терапия. — 2, расширенное и дополненное. — Санкт-Петербург: Речь, 206. — 286 с. </ref>:
 
Պարային-շարժողական թերապիան հիմնվում է ապրումների անմիջական փորձի վրա, դրա համար պարային հոգեթերապիայի տեխնիկաները կարող են օգտագործվել հոգեթերապիայի տարբեր ուղղություններում.
* հուզական ռեակցիայի թերապիա
* հոգեվերլուծական (խորքային) թերապիա
274 658

edits