«Պարամագնիսականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (13) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Պարամագնիսականություն''' կամ '''մագնիսականություն''', արտաքին մագնիսական դաշտի ուղղությամբ մարմինների մագնիսացման հատկությունն է։ «Պարամագնիսականությունն» տերմինը [[1845]] թվականին ներմուծել է Մ․ Ֆարադեյը։ Պարամագնիսականուտթյանը բնորոշ է սեփական մագնիսական
մոմենտ ունեցող մասնիկներ՝ ատոմներ, մոլեկուլներ, իոններ և միջուկներ պարունակող նյութերին, որոնք կոչվում են արամագնիսական նյութեր և բնութագրվում են՝ դրական, մագնիսական ընկաւունակությամբ։ Մագնիսական դաշտի բացակայությամբ մագնիսական մոմենտ ունեցող մասնիկների տարրական, մագնիսակա մոմենտների, քաոսային ջերմային շարժման հետևանքով պարամագնիսների մագնիսացումը հավասար է զրոյի։ Արտաքին, մագնիսական դաշտի ազդեցությամբ՝ տարրական մագնիսական մոմենտները, ի տարբերություն դիամագնիսականության, կողմնորոշվում են դաշտի ուղղությամբ, և պարամագնիսական նյութր մագնիսանում է։ Թույլ մագնիսական դաշտերում, երբ դաշտով պայմանավորված էներգիան շատ ավելի փոքր է մասնիկների ջերմային շարժման միջին էներգիայից դիտվում է I մագնիսացման աճ՝ մագնիսական դաշտի Н լարվածության մեծացմանը զուգընթաց։ Այստեղ մագնիսական ընկալունակությունն անկախ է դաշտի լարվածությունից, սակայն նվազում
ջերմաստիճանի աճի հետ [[Կյուր]]իի օրենքով։ Կյուրիի օրենքին են ենթարկվում այն պարամագնիսները, որոնց բնորոշ է թույլ փոխազդեցությունը մագնիսական մոմենտ ունեցող մասնիկների միջև։ Ուժեղ [[մագնիսական դաշտ]]երում և ցածր ջերմաստիճանների տիրույթում, երբ մագնիսական դաշտը լիովին ճնշում է ջերմային շարժման ապակողմնորոշող ազդեցությունը, և նյութում հաստատվում է մագնիսական հագեցում։ Այս դեպքում մագնիսական ընկալունակության ջերմաստիճանային վարքը նկարագրվումէ Կյուրի եյսի օրենքով։ Այս օրենքին են ենթարկվում օրինակ՝ անցումային խմբի և հազվագյուտ հողերի տարրերը։ [[Մետաղ]]ների արամագնիսականությունը պայմանավորված է հիմնականում ազատ էլեկտրոնների ևբյուրեղային ցանցի [[ատոմ]]ների իոնների էլեկտրոնային թաղանթների մագնիսական մոմենտներով։ Զուտ հաղորդականության էլեկտրոնների ներդրումն անկախ է ջերմաստիճանից, դա ակնհայտ է [[Ալկալոիդներ|ալկալիական]] և հողալկալիական մետաղներում, որոնցում մագնիսական մոմենտ ունեն միայն ազատ [[էլեկտրոն]]ները։ [[Ֆիզիկա]]յում, պարամագնիսական նյութերն օգտագործվում են գերցածր ջերմաստիճանների ստացման համար։