«Պատյանով մարդը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 24.
|վիքիքաղվածք = Պատյանով մարդը
}}
'''«Պատյանով մարդը»'''՝ ({{lang-ru|Человек в футляре}}), [[Անտոն Չեխով|Անտոն Պավլովիչ Չեխովի]] պատմվածքներից է, որը գրվել է 1898 թվականի մայիսին:
 
Այն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականին «Ռուսական միտք» ամսագրի 7-րդ համարում: «Փոքրիկ եռապատման» առաջին հատված<ref>Российская государственная библиотека</ref>:
Տող 44.
«Փոքրիկ եռպատման» հերոսները
* Իվան Իվանիչ Չիշմա-Հիմալայսկի ՝ անասնաբույժ, ազնվական: Բարձրահասակ նիհար մարդ երկար բեղերով:
* Բուրկին՝ գիմնազիայի ուսուցիչ և Ի. Ի. Չիշմա-Հիմալայսկու ընկերը: Պատմում է Բելիկովի մասին պատմությունը:
* Բելիկով՝ հին հունարենի ուսուցիչ: Աշխատել է Բուրկինի հետ գիմնազիայում: Նրա սիրելի արտահայտությունն է «Որքան էլ ոչինչ չստացվի»:
* Խոհարար Աֆանասի՝ 60 տարեկան ծերունի: Բելիկովի պակասամիտ և հարբած ծառան:
* Միխայիլ Սավիչ Կովալենկո՝ աշխարհագրության և պատմության ուսուցիչ: Երիտասարդ,թուխ, բարձրահասակ տղամարդ:
* Վարենկա՝ 30 տարեկան, Բելիկովի սիրելին: Կովալենկոյի քույրը, բարձրահասակ, բարեկազմ, սևահոն, կարմրաթուշ մի աղջիկ:
 
== Սյուժե ==
Պատմությունը սկսվում է երկու որսորդների՝ Իվան Իվանիչ Հիմալայսկու և Բուրկինի գիշերային նկարագրությունից: Նրանք մնացել էրն գյուղի ղեկավարի մառանում և միմյանց պատմում էին տարբեր պատմություններ: Զրույցը ընթանում էր «բնույթով միայնակ» մարդկանց մասին, որոնք մենակյաց խեցգետնի կամ խխունջի նման փորձում են մտնել իրենց պատյանի մեջ: Բուրկինը պատմում է ինչ-որ Բելիկովի մասին, ով վերջերս է մահացել իր քաղաքում:
[[Պատկեր:The Soviet Union 1959 CPA 2292 stamp (Anton Chekhov and Scene from his Works).jpg|250px|մինի|Անտոն Չեխով, «Պատյանով մարդը» պատմվածք, ԽՍՀՄ դրոշմանիշ, 1959]]
Բելիկովը եղել է «Պատյանով մարդ»: Նա նույնիսկ տաք եղանակին դուրս էր գալիս վերարկույով, կրկնակոշիկներով և հովանոցով: Նրա դեմքը, թվում էր, նույնպես պատյանի մեջ էր, նա միշտ թաքցնում էր այն օձիքի հետևում: Այս մարդը ուներ անդիմադրելի ցանկություն՝ ստեղծել իր համար մի պատյան, որտեղ նա կարող էր թաքնվել իրականությունից: Անգամ մի փոքր շեղումը կամ խախտումը կանոններից նրան ստիպում էին անհանգստանալ: Մանկավարժական խորհուրդի ժամանակ նա բոլորին ճնշում էր իր կասկածներով ու զգուշությամբ: Իր հոգոցներով և հոտառությամբ նա ճնշում էր բոլորին, և բոլորը նրան զիջում էին ու վախենում նրանից: Բելիկովը ուներ տարօրինակ սովորություն՝ քայլում էր ուսուցիչների սենյակներում, նա գալիս էր, նստում և լռում էր: Այսպես նա «պահպանում էր լավ հարաբերությունները իր ընկերների հետ»:
Մի անգամ դպրոցում նշանակեցին պատմության և աշխարհագրության նոր ուսուցիչ, որը մենակ չէր եկել, այլ իր քրոջ Վարենկայի հետ: Նա տնօրենի ծննդյան օրը գերեց բոլորին, անգամ Բելիկովին: Եվ այդ ժամանակ բոլորը որոշեցին նրանց ամուսնացնել: Վարենկան դեմ չէր ամուսնանալ: Սակայն Բելիկովը կասկածում էր, նա անընդմեջ խոսում էր Վարենկայի մասին, ընտանեկան կյանքի մասին, այն մասին, որ ամուսնությունը դա լուրջ քայլ է:
Վարենկայի եղբայրը նրանց ծանոթության առաջին իսկ օրվանից ատում էր Բելիկովին<ref>«Глитай, або ж павук» (укр.) («Мироед, или паук») — название пьесы Марка Кропивницкого</ref>:
Մի անգամ ինչ-որ մեկը նկարել էր Բելիկովի ծաղրանկարը: Գնում է Բելիկովը Վարենկայի ձեռքը բռնած, իսկ ներքևում մակագրություն է՝ «Սիրահարված նախամարդ»:
Այդ ծաղրանկարը ստացան բոլոր ուսուցիչները և պաշտոնյաները: Բելիկովը դեռ չէր վերջացրել ծաղրանկարի պատմությունը, այդ պահին հեծանիվով գալիս է Վարենկան եղբոր հետ: Բելիկովը սառում և գունատվում է, նրան անպատշաճ է թվում հեծանվավազքը: Հաջորդ օրը առավոտյան նա գալիս է Կովալենկոյի մոտ և սկսում է խոսել այդ մասին: Հանդիպումը ավարտվում է վեճով: Կովալենկոն հրում է Բելիկովին աստիճաններից: Այդ պահին ներս է մտնում Վարենկան ը տեսնում է ջարդված Բելիկովին: Նա մտածում է, որ Բելիկովը ինքն է ընկել աստիճաններից և սկսում է ծիծաղել: Այդ ծիծաղով ամեն ինչ ավարտվում է՝ և խնամախոսությունը, և Բելիկովի կյանքը: Բելիկովը գնում է տուն, պառկում է և այլևս վեր չի կենում: Մեկ ամիս անց Բելիկովը մահանում է: Նրան թաղում են, իսկ թաղումից հետո ոչ թե տխրում են, այլ թեթևություն են զգում: Պատմվածքի վերջում ընկերները քննադատում են «պատյանով մարդկանց» և պառկում քնելու:
Տող 64.
 
== Գրականություն ==
* ''[[Անտոն Չեխով|Անտոն Պավլովիչ Չեխով]]''; 8 հատորից բաղկացած ժողովածու, «Պրավդա» հրատարակչություն, [[1969 թվական]], 3600 էջ
* ''[[Զինովի Պապերնի]]'' Ա. Չեխովի նոթատետրերը, Մոսկվա, «Սովետական գրող», [[1976 թվական]], 389 էջ
* ''Ա. Լ. Բոկշիցկի'' [http://ec-dejavu.ru/c-2/Chekhov_naiv.html (Ա.Պ. Չեխով և «Պատյանով մարդը»)].
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}