«Պաշտպանական մեխանիզմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Պաշտպանական մեխանիզմներ''' (հոգեբանական պաշտպանություն), խորքային հոգեբանության հասկացություն: Պաշտպանական մեխանիզմ հասկացության տակ հասկացվում է այն չգիտակցվող հոգեկան գործընթացը, որն ուղղված է նեգատիվ [[ապրում]]ները նվազագույնին հասցնելուն։ Պաշտպանական մեխանիզմները ընկած են [[Դիմադրություն|դիմադրության]] պրոցեսների հիմքում: Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները գործում են յուրաքանչյուր մարդու մեջ և օգնում, որ անձը խուսափի (նաև պաշտպանվի) տխուր (ցավալի) և տհաճ հիշողություններից ու զգացումներից: Գործադրելով պաշտպանական տարբեր միջոցներ մարդը կարողանում է թեթևացնել հոգեկան լարվածությունը: Պաշտպանական հոգեբանական մեխանիզմները ծառայում են տարբեր պատճառներով առաջացած տագնապները և հոգեկան հակասությունները (կոնֆլիկտները) վերացնելուն: Սա յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի բնական պահանջմունքն է և նույն կերպ յուրաքանչյուր հոգեկան պրոցես կարելի է համարել այս նպատակին հասնելու ձգտում: [[Հոգեվերլուծություն|Հոգեվերլուծության]] մեջ պաշտպանական մեխանիզմները անգիտակցականից եկող հագեբանական ռազմավարություններ են իրականությունը փոխելու, ժխտելու, աղավաղելու համար: Սա նպատակ ունի նվազեցնել լարվածությունը, անընդունելի [[իմպուլս]]ները<ref>{{cite web|url=http://info.med.yale.edu/psych/3s/self_schema.html |title=archive of: www.3-S.us What is a self-schema? |publisher=Info.med.yale.edu |date= |accessdate=2013-05-05 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20130204225215/http://info.med.yale.edu/psych/3s/self_schema.html |archivedate=February 4, 2013 }}</ref>: Պաշտպանական մեխանիզմների թվին են պատկանում ''արտամղումը, ռացիոնալիզացիան, սուբլիմացիան'' և այլն: [[Հոգեվերլուծություն|Հոգեվերլուծության]] մեջ արտամղումը համարվում է մնացած մեխանիզմների հիմքը:
 
Առողջ մարդիկ իրենց կենսագործունեության ընթացքում օգտագործում են մեխանիզմների տարբեր տեսակները: Դրանց կիրառումը հասնում է պաթոլոգիկ աստիճանի, երբ դա բերում է ոչ ադեկվատ վարքի, որն էլ բացասաբար է ազդում անհատի ֆիզիկական կամ հոգեկան առողջության վրա: Պաշտպանական մեխանիզմների նպատակներից է Ես-ի պաշտպանումը լարվածությունից, սոցիալական [[սանկցիա]]ներից, խուսափումը այն իրավիճակներից, որը Ես-ը չի կարողանում է հաղթահարել:
 
== Կառուցվածքային մոդել ՝ Այն, Ես, Գեր Ես ==
Պաշտպանական մեխանիզմները հասկանալու համար նախ և առաջ պետք է իմանանք Ֆրոյդի ներկացրած կառուցվածքային մոդելը: Այս կառուցվածքային մոդելը ընկած է Զիգմունդ Ֆրոյդի տեսության հիմքում: Վերջինիս համաձայն Այն-ից եկող ազդակները հիմնվում են հաճույքի սկզբունքի վրա (ցանկություններ, երազանքներ, պահանջմունքներ): Ըստ Ֆրոյդի Իդ-ը ներառում է մարդու բնազդային դրսևորումները, ինչպես օրինակ [[Թանատոս]]ը կամ մահվան բնազդը և [[Երոս]]ը կամ սեռական բնազդը:
[[Պատկեր:Structural-Iceberg.svg|280px|մինի|Հոգեկանի Կառույցներ]]
Ֆրոյդը անձի մեջ առանձնացնում էր 3 հիմանական կառույց՝
 
* '''Այն''', լիբիդոյի անգիտակցական պահեստը, անձի եսասեր, երեխայական, դեպի հաճույքը կողմնորոշված կառույցն է:
* '''Գեր Ես''', անձի հոգեկանի այս կառույցը ներառում է սոցիալական և ծնողական ներքնայնացված ստանդարտները, օրինակ ՝ «սխալ» կամ «ճիշտ», «լավ» կամ «վատ» վարք: Հետևաբար սա ներառում է բարոյական նորմեր, կանոններ, արժեքներ:
* '''Ես''' հանդես է գալիս որպես վերոնշյալ 2 կառույցների միջնորդ: Այն ճանապարհներ է փնտրում բախումը լուծելու համար:
Օրինակ երբ Նա-ից եկող իմպուլսը (սեռական կապի մեջ մտնել անծանոթի հետ) բախվում է Գեր Ես-ին ( համոզմունքը այն մասին, որ ճիշտ չէ սեռական կապի մեջ մտնել անծանոթի հետ) առաջանում է լարվածությւոն, տագնապ, անհանգստություն, [[դիսկոմֆորտ]]: Այս դեպքում այս բախումը լուծելու, տհաճությունը նվազեցնելու համար Ես-ը դիմում է պաշտպանական մեխանիզմների օգնությանը:
 
== Հասկացության պատմություն ==
Տերմինը 1894 թվականին ներմուծել է [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը «Պաշտպանական նյարդապսիխոզներ» գրքում և հետագայում այն օգտագործվել է իր մյուս աշխատանքներում՝ Ես-ի և իր հիվանդագին մտքերի և աֆֆեկտների միջև պայքարը նկարագրելու համար: Ի սկզբանե Զիգմունդ Ֆրոյդը դրա տակ նկատի ուներ արտամղումը: Հետագայում մնացած մեխանիզմները մշակվեցին այլ հոգեվերլուծողների կողմից՝ առաջին հերթին [[Աննա Ֆրոյդ]]ի: Այսօր այս հասկացությունը կիրառվում է համարյա բոլոր [[հոգեթերապևտ]]ների պրակտիկայում, անկախ այն հոգեբանական ուղղվածության, որին նրանք հետևում են:
 
== Հասկացության բովանդակություն ==
Հոգեբանական պաշտպանության նպատակը և ֆունկցիոնալ իմաստը կայանում է ներանձնային կոնֆլիկտի նվազեցման մեջ, որը պայմանավորված է սոցիալական փոխազդեցության ընթացքում առաջացած [[անգիտակցական]]ի [[բնազդ]]ային ազդակների և արտաքին աշխարհի կողմից ներկայացվող պայմանների միջև հակասություններով: Թուլացնելով այդ [[կոնֆլիկտ]]ը` պաշտպանությունը կարգավորում է մարդուն, բարձրացնում նրա հարմարվողական ընդունակությունները, հոգեկանի հավասարակշռությունը:
 
Հոգեվերլուծաբաններ Կեվին Հոլը և Հարդներ Լինդսին առանձնացրել են պաշտպանական մեխանիզմների 2 հիմնական բնութագրումներ՝
Տող 24.
* գործողությունները անգիտակցական մակարդակում
 
Առավել հաճածխ մարդիկ օգտագործում են այս մեխանիզմները միասին: Բայց մարդիկ կարող են որոշները «նախընտրել» մյուսներից ավելի շատ, այնպես կարծես դա տեղի է ունենում սովորության համաձայն:
 
== Հիմնական պաշտպանական մեխանիզմներ ==
Ժամանակակից հոգեբանների մեծ մասը ընդունում են պաշտպանկան մեխանիզմների որոշակի հավաքածու, որոնք համարյա ունիվերսալ են դարձել: Նենսի-Մակ Ուիլյամսի գրքում ըստ պրիմիտիվության առանձնացված են պաշտպանական մեխանիզմների 2 մակարդակ կախված նրանից, թե որքան ուժեղ է դրա կիրառումը խանգարում անհատին ադեկվատ ընկալել իրականությունը: Համաձայն [[Զիգմունդ Ֆրոյդ]]ի Ես-ն, որպեսզի ձերբազատվի այն լարվածությունից, որը ծնվում է տարաբնույթ ուժերի ճնշման հետևանքով (Գեր Ես, Այն), գործածում է մի շարք պաշտպանական մեխանիզմներ: Դրանք են՝ արտամղում, պրոյեկցիա, տեղափոխում, ռացիոնալիզացիա, ռեակտիվ գոյացություն, ռեգրեսիա, սուբլիմացիա, բացասում։
 
'''Արտամղում''', [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը արտամղումը դիտում էր որպես Ես-ի առաջնային պաշտպանություն, ոչ միայն այն պատճառով որ վերջինս հիմք է հանդիսանում ավելի բարդ պաշտպանական մեխանիզմների առաջացման համար, այլև նրա համար, որ այն ապահովում է տագնապից հեռանալու ավելի ուղիղ և պարզ ճանապարհ։ Արտամղումը, որը երբեմն նկարագրվում է որպես “կանխամտածված մոռացում”, իրենից ներկայացնում է գիտակցության՝ իրեն ցավ պատճառող մտքերից և զգացմունքներից հեռացում։ Արտամղման գործունեության արդյունքում անհատները չեն գիտակցում իրենց տագնապահարույց կոնֆլիկտները և չեն հիշում անցյալի տրավմատիկ իրադարձությունները։ Զիգմունդ Ֆրոյդը գտնում էր, որ ճնշված, արտամղված մտքերն ու գրգիռները չեն կորցնում իրենց ակտիվությունը անգիտակցականում, և դրանց պոռթկման կանխարգելման համար պահանջվում է հոգեկան էներգիայի ծախսում (այստեղ ֆրոյդը նկատի ունի, որ արտամղված ապրումները պետք է արտահայտվեն, ծախսվեն այլ ոլորտներում): Առօրյա կյանքում արտամղումը հեշտությամբ բացահայտվում է: Օրինակ մենք ասում ենք՝ «ես հեռուստացույց եմ նայում, որպեսզի ցրվեմ, մոռանամ»: Արտամղումը դերակատարում ունի ամեն տեսակ նևրոտիկ վարքում, փսիխոսոմատիկ հիվանդություններում, հոգեսեռական խանգարումներում։ Սա հիմնական և ավելի հաճախ հանդիպող պաշտպանական մեխանիզմն է։ Արտամղման մեխանիզմով մոռացվածը մեծ մասամբ վերականգնվում է հիշողության մեջ հոգեվերլուծության ընթացքում:
Տող 35.
'''Տեղափոխում''', այս անունը ստացած պաշտպանական մեխանիզմում ի հայտ է գալիս ավելի շատ սպառնալի օբյեկտից կամ անձնավորությունից ավելի քիչ սպառնալիին վերահասցեավորվելու բնազդային [[իմպուլս]]։ Տարածված օրինակ է, երբ երեխան, որը ծնողների կողմից պատժվելուց հետո հրում է իր փոքրիկ քույրիկին կամ կոտրում է վերջինիս խաղալիքները։ Քիչ տարածված է տեղափոխման այն տարատեսակը, երբ վերջինն ուղղված է դեպի սեփական անձը. ուրիշներին հասցեագրված թշնամական գրգիռները վերահասցեավորվում են սեփական անձին, որն էլ առաջ է բերում ճնշվածության զգացում և ինքնադատապարտում։
 
'''Ռացիոնալիզացիա''', [[Ֆրուստրացիա|Ֆրուստրացիա]]յի և տագնապի դեմ պայքարի մեկ այլ միջոց է իրականության աղավաղումը, դրանով իսկ ինքնագնահատականի պահպանումը։ Ռացիոնալիզացիան վերաբերվում է այն կեղծ փաստարկներին, որոնց միջոցով իռացիոնալ վարքը ներկայացվում է այնպես, որ շրջապատի աչքերում երևում է ամբողջովին տրամաբանական և արդարացի։
 
'''Ռեակտիվ գոյացություն''', երբեմն ես-ն արգելված գրգիռներից կարող է պաշտպանվել վարքում և մտքերում ամբողջովին հակառակ ուղղվածություն ցուցաբերելով։ Այստեղ մենք գործ ունենք Ռեակտիվ գոյացության հետ։ Այս պաշտպանական մեխանիզմը իրագործվում է երկաստիճան ձևով՝ անընդունելի գրգիռը ճնշվում է և հետո գիտակցական մակարդակում ի հայտ է գալիս ամբողջովին հակառակը։ Նմանատիպ օրինակ է այն, երբ սեփական հոմոսեքսուալ մղումներից պաշտպանվելով շատ տղամարդիկ ծաղրում են հոմոսեքսուալիստներին։
 
'''Ռեգրեսիա''', բնորոշ է վերադարձը վարքի երեխայական մոդելներին։ Սա տագնապի թեթևացման միջոց է՝ վաղ մանկության տարիքին վերադառնալով, որն ավելի անվտանգ ու հաճելի է։ Մեծահասակների մոտ այն դրսևերվում է նաև անզսպությամբ, անգոհունակությամբ, հեղինակություններին հակառակվելով և այլն։
 
'''Սուբլիմացիա''', ըստ Զիգմունդ Ֆրոյդի, սուբլիմացիան մեխանիզմ է, որը մարդուն հնարավորություն է տալիս փոխել իր գրգիռները այնպես, որ այն ընդունվի հասարակության կողմից, համապատասխանում է այնտեղ առկա նորմերին և կանոններին: Սուբլիմացիայի ազդեցության տակ անընդունելի զգացմունքները և գրգիռները ենթագիտակցորեն փոփոխության են ենթարկվում` վերափոխվելով բոլորի կողմից ընդունված ձևերի: Սուբլիմացիան դիտվում է որպես անցանկալի գրգիռների սանձահարման միակ առողջ և կառուցողական(կոնստրուկտիվ) ռազմավարություն (ստրատեգիա), քանի որ վերջինս թույլ է տալիս փոխել գրգիռների նպատակը կամ օբյեկտը՝ առանց նրանց դրսևորումը զսպելու։ Այսինքն այս մեխանիզմի կիրառումը փոքրացնում է նևրոզի առաջացման ռիսկը:
 
'''Բացասում''', երբ մարդ հրաժարվում է ընդունել այն փաստը որ տհաճ բան է կատարվել, ապա դա նշանակում է որ նա գործի է դնում պաշտպանական այնպիսի մի մեխանիզմ, ինչպիսին է բացասումը։ Իրականության բացասումը առկա է նաև այն դեպքում, երբ մարդիկ ասում կամ պնդում են՝ «նարավոր չէ որ ինձ հետ այսպիսի բան կատարվի», չնայած դրան հակառակ փաստի ակնհայտ ապացույցների։ Համաձայն Ֆրոյդի, բացասումը բնորոշ է փոքր երեխաներին և ցածր ինտելեկտի մակարդակ ունեցող հասուն մարդկանց։
Բացասումը և նկարագրված մյուս բոլոր մեխանիզմները ներկայացնում են իրենցից արտաքին և ներքին սպառնալիքների դեմ օգտագործվող միջոցներ։ Պաշտպանություն ստեղծելու յուրաքանչյուր մասնավոր դեպքում ծախսվում է հոգեբանական էներգիա, որի արդյունքում սահմանափակվում է Ես-ի ուժն ու ճկունությունը։
 
Հոգեբույժ Ջորջ Էման Վալենթը ներկայացրեց պաշտպանական մեխանիզմների 4 մակարդակային բնութագրում՝ <ref name="Vaillant1997">{{cite book |author=Vaillant, George E. |title=Adaptation to life |publisher=Little, Brown |location=Boston |year=1977 |pages= |isbn=0-316-89520-2 |oclc= |doi= |accessdate=}}</ref>
 
* ''Մակարդակ I''- [[Պաթոլոգիա|պաթոլոգիկ]] պաշտպանություն (պսիխոտիկ Ժխտում, զառանցանքային Պրոյեկցիա)Առաջին մակարդակում մեխանիզմները գրեթե միշտ պաթոլոգիկ են: Օրինակ դրանցից զառանցանքային ժխտումը այն վիճակն է, երբ մարդը [[զառանցանք]]ներ ունի իրականության հետ կապված: Ժխտման դեպքում մարդը չի ընդունում իրականությունը, քանի որ այն չափազանց սպառնալի է: Մարդը ժխտում է գիտակցել, ընկալել կյանքի տհաճ ասպկետները:
 
* ''Մակարդակ II''- անկատար պաշտպանություն (երևակայություն, Պրոյեկցիա, պասիվ ագրեսիա): Այս մեխանիմզները կոչվում են չհասունացած, քանի որ նրանց հետ գործ ունենալը դժվար է: Սրանք չափից դուրս շատ կիրառումը բերում է մարդու արդյունավետ հարմարման լուրջ խնդիրների: Սրանք շատ հաճախ հանդիպում են անձնային խանգարումների, դեպրեսիայի դեպքում: Երևակայության դեպքում, մարդը կոնֆլիկտը լուծելու համար դիմում է երևակայության: Պրոյեկցիան այս մակարդակում պարանոյայի պարզագույն ձևերից է:
 
* ''Մակարդակ III''- նևրոտիկ պաշտպանություն (Ռեսպրեսիա, դիսոցացիա): Օրինակ Իզոլացիայի դեպքում նկատվում է օտարացում զգացմունքներից, դեպքերից: Օրինակ՝ մարդը մանրամասնորեն նկարագրում է մարդասպանության դեպքում, առանց հուզական ռեակցիա ցուցադրելու:
 
* ''Մակարդակ VI''- հասուն պաշտպանություն ( հումոր, սուբլիմացիա, ալտրուիզմ): Ավելի կոնստրուկտիվ պաշտպանության ձև է: [[Ալտրուիզմ]]ի դեպքում, օրինակ, մարդը ծառայություններ է մատուցում այլոց՝ դրա հետ մեկտեղ հաճույք և բավարարվածություն ստանալով: