«Պայմանական ռեֆլեքսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 4.
Պայմանական ռեֆլեքսային գործունեությունը ընկած է օրգանիզմների [[Ուսուցում|ուսուցման]] և [[Ջոն Վաթսոն]]ի, [[Բեռես Սքիներ]]ի հոգեբանության փիլիսոփայության հիմքում։ Ուսուցման տեսությունը հիմք է հանդիսացել [[բիհևորիզմ]]ի զարգացմանը, հոգեբանական տեսությունը, որը հսկայական ազդեցություն է ունեցել 20-րդ դարում։
== Առաջացման մեխանիզմ ==
Պայմանական ռեֆլեքսի առաջացման ամենապարզեցված մեխանիզմը կարելի է բացատրել հետևյալ փորձով, եթե կենդանու, օրինակ, շան, զգայարանին կերակրելուց առաջ հասցվի որևէ գրգիռ, որը ոչ մի կապ չունի սնունդ ընդունելու հետ, ապա մի քանի նման զուգորդումներից հետո, այդ, նախկինում անտարբեր (ինդիֆերենտ) գրգիռը կսկսի առաջացնել սնունդ ընդունելու գործողության բոլոր ֆիզիոլոգիական նշանները։ Այդ նշաններից առավել ցայտունը սկսվող [[թքազատություն]]ն է, որը և Պավլովն օգտագործեց որպես պայմանական ռեֆլեքսային գործունեության ցուցանիշ։ Բնական է, որ հետագայում, ինչպես Պավլովի, այնպես էլ բազմաթիվ այլ լաբորատորիաներում սկսեցին մշակվել ոչ միայն «թքային», այլ նաև շարժողական և այլ կարգի պայմանական ռեֆլեքսներ։ Այսպիսով պայմանական ռեֆլեքսային գործունեությունը, որպես ֆիզիոլոգիական պրոցես, որպես [[նյարդային համակարգ]]ի ակտիվության արդյունք, անընդհատ ընթանում է [[ոչ պայմանական ռեֆլեքս]]ային գործունեության հետ միասին։
=== Ժամանակավոր կապ ===
[[Պատկեր:One of Pavlov's dogs.jpg|մինի|ձախից|Ի․Պ․ Պավլովի շունը թանգարանում]]
Պայմանական ռեֆլեքսի իրագործման հիմնական մեխանիզմը ժամանակավոր նյարդային կապն է։ Այն առաջանում է պայմանական և անպայման ազդանշանների կիրառումից, ուղեղի համապատասխան հատվածներում գոյացած գրգռման օջախների միջև։ ժամանակավոր նյարդային կապի որոշակի կայունացումից հետո պայմանական ազդանշանից առաջացած գրգռումը ուղեղի համապատասխան օջախից անմիջապես հաղորդվում է անպայման ռեֆլեքսի ուղեղային կենտրոնը, որի հետևանքով մինչև անպայման գրգռիչի կիրառումը, իրագործվում է անպայման ռեֆլեքսային գործողություն։ Եթե երկու գրգռիչների զուգորդումը որոշ ժամանակ դադարեցվի, տեղի կունենա պայմանական ռեֆլեքսի մարում (արգելակման պրոցեսի առաջացման շնորհիվ)։ Իրականում պայմանական ռեֆլեքսային գործունեությունը շատ ավելի բարդ է, քան վերը նշված պարզեցված սխեման։ Այն ուսումնասիրվել և շարունակվում է մանրամասն հետազոտվել բազմաթիվ նյարդաֆիզիոլոգիական լաբորատորիաներում։ Նրա առաջացումը և ամրացումն անցնում է գրգռման պրոցեսի համընդհանրացման (գեներալիզացիա) և հետագա համակենտրոնացման (կոնցենտրացիա) փուլերով, գրգռման և արգելակման պրոցեսների անընդհատ փոխազդեցության պայմաններում, որով էլ հենց ապահովվում է ամբողջ պայմանական ռեֆլեքսային գործունեության կոորդինացումը։ Պայմանական պատասխանը նման է ոչ պայմանական պատասխանին, միայն թե այն ձեռք է բերվում անհատական փորձի ընթացքում և մշտական չէ<ref>{{cite web |url= http://psychology.about.com/od/cindex/g/condresp.htm |title= What Is a Conditioned Response? |first= Kendra |last= Cherry |work= About.com Guide |publisher= [[About.com]] |location= |accessdate= 2013-02-10 }}</ref>: Դասական պայմանական ռեֆլեքսները տարբերվում են օպերանտ կամ գործիքային պայմանական ռեֆլեքսներից, որոնց դեպքում վարքային գործունեությունը կախված արդյունքներից թուլացվում է կամ ակտիվացվում պատժի կամ պարգևի միջոցով<ref name = "Bouton">Bouton, M. E. (2007) ''Learning and Behavior: A Contemporary Synthesis'', Sunderland, MA: Sinauer</ref>:
== Տեսակներ ==
Գոյություն ունեն պայմանական ռեֆլեքսի տարբեր տեսակներ՝ սննդային, պաշտպանողական, ընդհանուր-շարժողական, տեղակայված-շարժողական, ներքին ընկալիչային (ինտերոռեցեպտիվ) և այլն։ Պայմանական ռեֆլեքսները կարող են լինել դրական և բացասական։ Վերջին դեպքում մշակվում են արգելակման պրոցեսի տարբեր տեսակներ՝ տարբերակիչ արգելակում, պայմանական արգելակում, մարողական արգելակում և այլն։ Կենդանիների և մարդու պայմանական ռեֆլեքսները շատ կողմերով ընդհանուր են, սակայն, մարդու մոտ, [[երկրորդ ազդանշանային համակարգ]]ի զարգացման շնորհիվ, մշակվում են նոր՝ ավելի բարձր կարգի պայմանական ռեֆլեքսներ։
== Ուսումնասիրման մեթոդներ ==
Ներկայումս, հետազոտման նորագույն մեթոդների կիրառման շնորհիվ, պայմանական ռեֆլեքսի մասին ուսմունքն ուսումնասիրվում է շատ ավելի նուրբ մակարդակով։ Հայտնաբերված է, որ ժամանակավոր պայմանական ռեֆլեքս կարող է առաջանալ նաև առանձին նյարդաբջիջների մակարդակում, միկրոօրգանիզմների մոտ և այլն։ Բազմաթիվ հետազոտություններ են նվիրված պայմանական ռեֆլեքսային գործունեության ընթացքում ուղեղի տարբեր հատվածների, [[Գլխուղեղի կեղև|կեղևկեղևի]]ի և ենթակեղևային գոյացությունների միջև տեղի ունեցող փոխազդեցություններին և այլն։ Պայմանական ռեֆլեքսներն ախտաբանական շատ երևույթների, հատկապես [[նևրոզներ]]ի ուսումնասիրության հզոր միջոց են։ [[Նյարդաֆիզիոլոգիա]]յի ժամանակակից մակարդակը, անվերապահորեն ցույց տալով պայմանական ռեֆլեքսի համընդհանուր կենսաբանական էությունը, անընդհատ նորանոր ասպարեզներ է բացում այդ ուղղությամբ հետազոտությունների համար։
== Ուսումնասիրությունը Հայաստանում ==
Պայմանական ռեֆլեքսների հետազոտության բնագավառում մեծ ներդրում ունեն հայ խոշոր ֆիզիոլոգներ [[Օրբելի Լևոն|Լևոն ՕրբելիՕրբելին]]ն, [[էզրաս Հասրաթյան]]ը, [[Արտաշես Քարամյան]]ը, [[Արարատ Ալեքսանյան (ֆիզիոլոգ)|Արարատ ԱլեքսանյանԱլեքսանյանը]]ը և շատ ուրիշներ։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}