«Գիտափորձ «Բոբո» տիկնիկով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~}} '''Գիտափորձ «Բոբո» տիկնիկով''', սոցիալ-հոգեբանական գ...»:
 
Տող 5.
 
== Հետազոտության նախապատմություն ==
Բոբո տիկնիկով գիտափորձին նախորդել են 1952 թվականին Բլայկի և ուրիշների (Grosser, Polansky, & Lippitt, 1951; Rosenblith, 1959; Schachter & Hall, 1952), 1961 թվականին Բանդուրայի և Հյուսթոնի գիտափորձերը: Դրանց արդյունքները վկայում էին, որր մեծահասակների ներկայությամբ երեխաները հաճախ նմանակում են նրանց վարքագիծը: Բացահայտվել է նաև, որ սոցիալական փոխգործունեության արդյունքում վարքագծային մոդելի դերում հանդես եկող անձի գործողությունների դիտարկումը [[Սոցիալական ֆասիլիտացիա|ֆասիլիտացնող]] ազդեցություն է ունենում փորձարկվողների վարքագծի վրա:
 
== Գիտափորձ ==
=== Փորձարկվողներ ===
Գիտափորձին մասնակցել է 72 երեխա՝ 36 տղա, 36 աղջիկ: Բոլոր երեխաները եղել են [[Սթենֆորդի համալսարան]]ի մանկապարտեզի սաներ: Երեխաների տարիքը տատանվել է 37-ից 69 ամսակաների շրջանակներում, միիջն տարիքը եղել է 52 ամսական:
 
=== Հետազոտողների թիմ ===
Գիտափորձ կազմակերպմանը մասնակցել է երեք մեծահասակ՝ կին և տղամարդ, ովքեր իրականացրել են երեխաների կողմից դիտարկվող մոդելների դերը, և մեկ կին, ով կազմակերպել է հետազոտությունեը 72 երեխաներից յուրաքանչյուրի համար:
 
=== Մեթոդ ===
Այս գիտափորձն անցկացվել է լաբորատոր պայմաններում ստուգիչ խմբի հետ:
 
=== Գիտափորձում դիտարկված փոփոխականներ ===