«Չմշկածագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 63.
}}
 
'''Չմշկածագ''' ({{lang-tr|Çemişgezek}}), քաղաք և շրջան [[Թուրքիա]]յի [[Թունջելի (նահանգ)|Թունջելի նահանգնահանգում]]ում, [[Արևմտյան Հայաստան]]ի տարածաշրջանում։ Չմշկածագ քաղաքի անունը կապված է բյուգանդական [[Հովհաննես Չմշկիկ]] կայսեր անվան հետ։ Ավելի հնում հայտնի էր Հերապոլիս («սուրբ քաղաք») անունով։<ref>[http://www.nisanyanmap.com/?y=&t=%C3%87emi%C5%9Fgezek&u=1&ua=0 Çemişgezek'de 55 yerleşim bulundu]{{ref-tr}}</ref>
 
== Աշխարհագրություն ==
Գտնվում է [[Խարբերդ]] քաղաքից մոտ 49 կմ հյուսիս-արևմուտք, [[Արածանի]] գետի աջակողմյան վտակ Չմշկածագի ձախ կողմում, լեռնային, անտառապատ վայրում, ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա։ Քաղաքը կառուցված է մի հսկայական ամֆիթատրոն ներկայացնող գոգավորությունում։ Վարչական առումով հնում մտնում էր [[Մեծ Հայք]]ի [[Ծոփք]] նահանգի մեջ, [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] տիրապետության ժամանակներում [[Խարբերդի վիլայեթ]]ի Դերսիմի գավառի մեջ, լինելով վերջինիս Չմշկածագ գավառակի կենտրոնը։ Ներկայում Թուրքիայի Թունջելի նահանգի շրջկենտրոններից է։<ref>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն</ref>
 
== Պատմություն ==
Չմշկածագի մասին հիշատակություններ ունեն [[Մատթեոս Ուռհայեցի]]ն, [[Սմբատ Գունդստաբլ]]ը, Յակուտը և ուրիշ հեղինակներ։ Մինչև XV դարը բավական մարդաշատ էր և բարեկարգ։ Սակայն 1474 թվականին մամլուք թուրքերի կողմից գրավվելուց հետո, որին ուղեկցվել է բնակիչների զանգվածային գերեվարումը, դարեր շարունակ այն վերածվել էր մի փոքրիկ գյուղաքաղաքի։
 
Տող 79.
Չմշկածագում, համանուն գետակի վրա, կային երկու քարակերտ կամուրջներ, որոնք XX դարի սկզբներին կանգուն էին և գտնվում էին միանգամայն բարվոք վիճակում։
 
[[XIX դար]]ում և [[20-րդ դար|ХХ դարդարի]]ի սկզբներին այստեղ գործում էին հայկական երկու վարժարան, որոնցից մեկը կոչվում էր Մամիկոնյան, իսկ մյուսը՝ Պարթևյան, երկուսը միասին ունեին մոտ 200 աշակերտ։
 
== Բնակչություն ==
1800—1830-ական թվականներին գյուղաքաղաքն ուներ մոտ 6000 բնակիչ, որից 4000-ը հայ, իսկ մնացածը՝ քրդեր, թուրքեր և այլք։ 1830—1850 թթ. նրա բնակչության քանակն արդեն հասնում էր 8000 մարդու, որից մոտ 6500-ը հայ։ Քաղաքը գրեթե նույնքան բնակիչ ուներ նաև մեծ եղեռնի նախօրեին՝ 1915 թ. սկզբներին։ Այստեղի հայությունը նույնպես ենթարկվեց 1915 թ. արհավիրքներին։ Նրա մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ փրկվածները տարագրվեցին զանազան կողմեր։ [[1915]] թվականի [[Մեծ Եղեռն]]ի ժամանակ տեղի հայ բնակչության մեծ մասը սպանվել է։ 1930-ական թվականներին նրա բնակչության թիվը հազիվ էր հասնում 5-6 հազար մարդու, որոնց մեջ կային նաև չնչին թվով հայեր։ 2011 թ. տվյալներով քաղաքում բնակվում են մոտ 3000 մարդ<ref>[http://www.webcitation.org/6BuHETVCD İlçelere göre il/ilçe merkezi ve belde/köy nüfusu - 2011]{{ref-tr}}</ref>, մեծամասամբ [[քրդեր]] և [[ծպտյալ հայեր]]։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չմշկածագ» էջից