«Չեխիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 34.
'''Չեխիա''' ([[չեխերեն]]՝ Česko), պաշտոնական անվանումը '''Չեխական Հանրապետություն''' ([[չեխերեն]]՝ Česká republika), կարճեցված '''ՉՀ''' ([[չեխերեն]]՝ ČR), պետություն [[Կենտրոնական Եվրոպա]]յում։ Հյուսիսում այն ընդհանուր սահման ունի [[Լեհաստան]]ի, հարավում՝ [[Ավստրիա]]յի, արևելքում՝ [[Սլովակիա]]յի, իսկ արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ [[Գերմանիա]]յի հետ։ [[Պրահա]]ն՝ Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքը, հանդիսանում է երկրի ամենամեծ քաղաքը և Եվրոպայի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։ Այն կառուցված է Վլտավա գետի վրա։ Պրահայի բնակչությունը 1 մլն-ից ավել է։
 
== Պատմություն ==
Պետությունն առաջացել է երկու պատմական շրջանների՝ Մոռավիայի և Բոհեմիայի, ինչպես նաև Սիլեզիայի մի մասի միավորման արդյունքում։ Չեխական հողերի մասին առաջին հիշատակումները վերաբերվում են մ.թ. 9-րդ դարին։ Այն ժամակներում այդ հողերի վրա առաջացել է առաջին միավորված պետությունը՝ Պրժեմիսլովիչների թագավորությամբ։ Այդ պետությունը կոչվում էր Բոհեմիա Թագավորություն։ Այն բավականին հարուստ և հզոր էր, սակայն 15-րդ և 17-րդ դարերում ծագած կրոնական հակամարտությունների հետևանքով, այն անկում ապրեց։
Որոշ ժամանակ անց բոլոր հողերը անցան Հաբսբուրգների ազդեցության տակ և մտան Ավստրո-հունգարական կայսրության կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1918 թ.-ին, Չեխիան, միավորվելով Սլովակիայի և Անդրկարպատյան Ռուսիայի հետ, հիմնեց նորանկախ Չեխոսլովակիայի հանրապետություն։ 1938 թ.-ին Մյունհենյան պայմանագրով Սլովակիան դուրս եկավ Հանրապետությունից, իսկ 1939 թ.-ին Գերմանիան օկուպացրեց ողջ Չեխոսլովակիան, դարձնելով այն Մոռավիայի և Բոհեմիայի պրոտեկտորատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո, Չեխոսլովակիան անցավ Խորհրդային Միության ազդեցության տակ և մտավ Սոցճամբար։ 1968 թ.-ից շրջանառության մեջ մտավ Պրահյան գարուն արտահայտությունը, երբ օգոստոսի լույս 21-ի գիշերը Վարշավյան պայմանագռի անդամ խորհրդային հինգ հանրապետությունների զորքերը հատեցին Չեխոսլովակիայի սահմանը՝ ազատական տրամադրված բնակչությանը ճնշելու նպատակով։ Փողոց դուրս եկան շարքային քաղաքացիները։ Դիմադրությունը տևեց ընդամենը երկու օր, ապստամբությունը ճնշվեց։
1989 թ.-ին Չեխոսլովակիան Թավշյա հեղափոխության հետևանքով շեղվեց զարգացման սոցիալիստական ուղուց։ 1993 թ.-ի հունվարի 1-ին երկիրը խաղաղ ճանապարհով բաժանվեց երկու մասի՝ առաջացնելով անկախ Չեխիայի և Սլովակիայի պետություններ։
 
Տող 45.
 
====== Կլիմա ======
Չեխիայի կլիման բարեխառն է, եղանակային անցումը ծովայինից մայրցամաքային քիչ թե շատ հավասար է ողջ երկրում, բայց իր տարածաշրջանային առանձնահատկությունները հիմնականում կախված է ռելիեֆից։ Ձմռանը ջերմաստիճանը սովորաբար մեղմ է լինում՝ -2-ից մինչև – 4&nbsp;°C, լեռներում՝ –8 մինչև –10&nbsp;°C ջերմաստիճան։ Չնայած ձմեռը քիչ ձյուն է լինում. լեռներում ձյունը հազիվ բավականացնում է լեռնադահուկային սպորտի համար։ Ամառը բավականաչափ տաք է՝ +19-21&nbsp;°C ջերմաստիճան, իսկ լեռներում՝ համապատասխանաբար +4-8&nbsp;°C։ Մորավիայում գրեթե միշտ +20&nbsp;°C ջերմաստիճան է։ Տարեկան տեղումները 500-700 մմ է, իսկ լեռներում 1600-2100 մմ։ Հարավային Մորավիայում նաև երաշտ է լինում։<ref name=":0" />
 
== Մշակույթ ==
Տող 51.
====== Խոհանոց ======
[[Պատկեր:Czech fried cheese.jpg|thumb|200x200px]]
Չեխական խոհանոցը հայտնի է իր սոուսներով և լցոններով, բայց ոմանց կարծիքով, դրանց մեջ պակասում է թարմ բանջարեղենը։ Խոզապուխտը և մանր վարունգը՝ որպես նախուտեստ, որին հաջորդում է կարտոֆիլի կամ բանջարեղենային ապուրը։ Չեխերը սիրում են խմորագնդիկներով և թթու կաղամբով մսային ապուրներ։ Հայտնի ճաշատեսակների մեջ է մտնում տապակած պանիրը և արիշտայով ձվածեղը։ Չեխական մրգային գնդիկները պատրաստվում են յուղով և կաթնաշոռային պանիրով։ Չեխիան չի կարելի պատկերացնել առանց ավանդական գարեջրագործության։ Գարեջրի հումքը Չեխիայում և Մորավիայում սկսել են աճեցնել դեռևս XI դարից սկսած։ Պլզեն քաղաքում է գտնվում հայտնի գարեջրի «Պրազդրոյ» գործարանը, որը հիմնադրվել է 1842 թվականին։ Մարավիայի բերրի հողերում աճեցնում են գարի, որն էլ օգտագործում են գարեջրի պատրաստման մեջ։ «Պրազդրոյի» մառանների խորությունը 9 կմ է։<ref name=":0">[http://www.travelnews.am/czech/ Չեխիայի մասին]</ref>
 
====== Տոներ ======
Տող 57.
* Զատիկի երկուշաբթի
* Մայիսի 1 ՝ Աշխատավորի օր (Չեխիայում այդ օրը անվանում են «սիրո տոն»)
* Մայիսի 8՝ Չեխիան ֆաշիզմից ազատագրելու օրը
* Հուլիսի 5՝ Սլավոնական առաքյալներ Կիրիլի և Մեթոդիոսի օրը
* Հուլիսի 6՝ Յան Գուսի հիշատակի օր
* Հոկտեմբերի 28՝ Անկախության օրը։ 1918 թվականի այդ օրը Պրահայում հռչակվեց Չեխոսլովակիայի Հանրապետությունը։
* Դեկտեմբերի 25 և 26՝ Սուրբ Ծնունդ.
Այդ օրերին խանութները չեն աշխատում (իսկ դեկտեմբերի 24-ին Սուրբ Ծննդյան նախաշեմին խանութները բաց են լինում մինչև ժամը 14։00-ն)։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չեխիա» էջից