«Ոստիկանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
 
[[Պատկեր:Police of Armenia-1.JPG|250px|մինի|աջից|Ոստիկանները Երևանում]]
'''Ոստիկանություն'''։ Պետական ծառայությունների, [[հասարակական կարգ]]ի պահպանման մարմինների և հանցավորության դեմ պայքարի հատուկ համակարգ, որն իրավասու է իրականացնելու գործողությունների մի ողջ համախումբ, որոնք սակայն իրենց բնույթով տարբեր երկրներում տարբերվում են միմյանցից: Ոստիկանության առավել բնորոշ հատկանիշներից են նախազգուշացումը, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխումն ու նախականխումը, հայտնաբերումն ու բացահայտումը: Ոստիկանության առջև կարող է նաև խնդիր դրվել տարբեր օբյեկտների պահպանությունն իրականացնելու, հասարակական վայրերում անմիջական կարգն ապահովելու, ճանապարհային երթևեկությունը կարգավորելու, վթարային իրավիճակների մասին նախազգուշացնելու և տարբեր բնագավառներում ու ոլորտներում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնելու գործառույթներ:
Տող 11 ⟶ 10՝
Ըստ գործունեության ոլորտների, տարբեր երկրներում գոյություն ունեն կառավարման, անվտանգության, քրեական, վարչական, գրասենյակային, քաղաքացիական, գաղտնի, կրոնական, հարկային, զինվորական կամ ռազմական և այլ ոստիկանություններ: ԱՄՆ-ում դաշնային ոստիկանության մեջ մտնում են [[Հետաքննությունների դաշնային բյուրո]]ն և մի շարք այլ ոստիկանական գերատեսչություններ` տարբեր նախարարությունների կազմում: Մի շարք երկրներում ոստիկանությունը մտնում է Ներքին գործերի նախարարության կազմի մեջ: Ֆրանսիայում ոստիկանական հիմնարկները ենթարկվում են ազգային ոստիկանության գլխավոր տնօրինությանը, որն իր հերթին մտնում է Ներքին գործերի նախարարության կազմի մեջ:
 
Գոյություն ունեն նաև մասնավոր ոստիկանություններ, որոնք պաշտպանում են արդյունաբերական, տրանսպորտային, բանկային և այլ խոշոր օբյեկտներ և զբաղվում մասնավոր [[Հետախուզություն | հետախուզությամբ]]: Գոյություն ունեն այնպիսի երկրներ, որտեղ ոստիկանությունը գտնվում է արդարադատության կամ անվտանգության նախարարությունների ենթակայության տակ: Շատ երկրներում ոստիկանությունը քաղաքացիական համակարգ է, սակայն որոշ երկրներում (Ֆրանսիա, [[Թուրքիա]], [[Չիլի]] և այլն), բացի սեփական ոստիկանությունից, գոյություն ունի նաև ժանդարմերիա, որն ի սկզբանե կազմում է զինված ուժերի մաս (ինչպես կարաբիներները Իտալիայում): Բազմաթիվ երկրներում ոստիկանությունն ունի վառ արտահայտված ռազմական բնույթ և ոստիկանները կրում են [[զինվորական կոչումներ]]: Որոշ երկրներում, [[ցամաքային զորքեր]]ում գործող ոստիկանությունները հսկում են երթևեկությունը խճուղային ճանապարհներին, հետապնդում զինվորական [[Դասալքություն | դասալիքներին]], կանխում և քննում հանցագործությունները, տարհանում [[ռազմագերիներ]]ին և այլն: Կան երկրներ, որտեղ հատուկ ծառայությունները բոլորովին առանձնացված են ոստիկանությունից և կան երկրներ ([[Մալայզիա]], [[Իռլանդիա]] և այլն), որտեղ պետական անվտանգության մարմինները մտնում են ոստիկանության կազմի մեջ:
 
Գոյություն ունի նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը ([[Ինտերպոլ]]), որի խնդիրն է միավորել ազգային իրավապահ մարմիններին` մասնակից երկրներում հանցավորության դեմ պայքարի գործում:
Տող 17 ⟶ 16՝
== Պատմությունը ==
 
Ոստիկանության` աշխարհում ընդունված Police անվանումն առաջացել է [[հին հունարեն]] πόλις ([[պոլիս]]` [[քաղաք]]) բառից, այնուհետև լատինացված հունարենի` πολιτεία ([[քաղաքացիություն]] իմաստով) ձևով անցել [[լատիներեն]] politia ձևին, իսկ հետո միջին [[ֆրանսերեն]]ի police ձևին` կրելով «հասարակական կարգ» իմաստը: Առաջին անգամ այդ տերմինը օրենքի պահապանների նկատմամբ գործածել է [[գերմանացիներ | գերմանացի]] իրավաբան և [[գրող]] [[Մելխիոր ֆոն Օսսա]]ն ([[1506]]-[[1557]]թթ.):<ref>Кревельд, М. ван. Расцвет и упадок государства / Мартин ван Кревельд; пер. с англ. под ред. Ю. Кузнецова и А. Макеева. — М.: ИРИСЭН, 2006. — С. 206.</ref> Մինչև [[18-րդ դար]]ի վերջը, այն գործածվում էր առավել լայն իմաստով` հիմնականում ներառելով [[միապետ]]ների և [[Պետություն | պետության]] պարտականությունները հասարակական կարգի պահպանման, արդարադատության, օրինականության, անվտանգության և ենթակաների բարեկեցիկ կյանքն ապահովելու գործում:
 
Ոստիկանությունը առավել կատարելագործվել է [[միջնադար]]ում, հատկապես բացարձակ միապետության շրջանում, հանդես գալով որպես պետության հսկողության և [[Պետական հարկադրանք | հարկադրանքի]] հատուկ մարմինների համակարգ, ինչպես նաև ներքին նշանակության պատժիչ զորք, որն ուղղակի և բացահայտ ճնշման ճանապարհով պաշտպանում էր գոյություն ունեցող հասարակական կարգը: [[19-րդ դար]]ի սկզբին «ոստիկանություն» հասկացությունը սկսեց կրել առավել նեղ իմաստ և վերաբերում էր պետության պարտականություններին` հասարակական կարգը ապահովելուն և օրենքների պահպանմանը (հատկապես քրեական օրենսդրության):
 
Ժամանակակից ոստիկանության դասական նմուշ է համարվում [[Լոնդոն]]ի մայրաքաղաքային ոստիկանությունը, որը հիմնադրվել է [[1829]] թվականին` պետական գործիչ [[Ռոբերտ Պիլ]]ի կողմից: Նրա սկզբունքներից մեկն այն էր, որ պետք է մշտապես պահպանել կապը բնակչության հետ` կյանքի կոչելով պատմական ավանդույթները, որոնց համաձայն ոստիկանությունը դա հասարակությունն է, իսկ հասարակությունը` ոստիկանությունը: Ոստիկանությունը կազմված է բնակչության ներկայացուցիչներից, ովքեր վարձատրվում են, որպեսզի իրենց ուշադրությունը ամբողջովին նվիրաբերեն պարտականություններին, որոնք դրված են յուրաքանչյուր քաղաքացու վրա` հասարակության բարեկեցության և կենսունակության հետաքրքրություններից ելնելով: Այդ օրինակին հետևել են շատ երկրներ: Գաղութներում ոստիկանությունը կազմավորվում էր գաղութարար իշխանությունների կողմից և հաճախ ծառայում էր նրանց շահերին` ի վնաս տեղի բնակիչների:<ref name=autogenerated1>[http://www.amnesty.org.ru/keepme/uderstanding_policing_ru.pdf Принципы деятельности полиции. Методическое пособие по правам человека]</ref> Մինչ Պիլի կողմից ոստիկանության բարեփոխումները, տարածված էր մասնավոր ոստիկանությունը (այսպես կոչված «գողեր որսացողները»), որի հիմնական նպատակը ձեռնարկատիրական շահույթ ստանալն էր:<ref name=autogenerated2>{{Cite web|url = http://www.inliberty.ru/library/471-chastnaya-policiya-vnbspxviiixix-stoletiyah|title = Частная полиция в XVIII–XIX столетиях|author = Стивен Дэвис|work = InLiberty.ru|date = |publisher = }}</ref>
Տող 25 ⟶ 24՝
== Ոստիկանությունը Հայաստանում ==
 
[[Հայերեն]] ոստիկան բառն ունի [[Պահլավերեն | պահլավական]] ծագում, որն ուներ «հավատարիմ» իմաստը և որպես պաշտոն, միջնադարում շնորհվել է միապետին հավատարիմ մարդկանց, [[գավառ]]ներում վերակացուի կամ [[կուսակալ]]ի գործառույթներ իրականացնելու համար:
Հայաստանում ոստիկանությունը որպես պետական կառույց, իր գործունեությունն սկսել է [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920) | Հայաստանի առաջին հանրապետության]] հռչակումից ի վեր, որտեղ Ներքին գործերի առաջին նախարարը [[Արամ Մանուկյան (ՀՅԴ) | Արամ Մանուկյանն]] էր ([[1918]]-[[1919]]թթ.):
 
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, [[1920]] թվականի [[դեկտեմբերի 12]]-ին, հանրապետության հեղկոմի որոշմամբ ստեղծված Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կազմում սկսել է իր գործունեությունը ծավալել միլիցիան: Այդ որոշման հիման վրա, հանրապետության Ներքին գործերի ժողկոմի հրամանով տեղական կառավարման նախկին համակարգը վերացվել է և ստեղծվել է բանվորագյուղացիական միլիցիա: 1920 թվականի [[դեկտեմբերի 15]]-ին ([[Հայկական ԽՍՀ]]-ի միլիցիայի հիմնադրման օրն է) ստեղծվել են միլիցիայի առաջին ջոկատները: Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը [[1930]] թվականին վերացվել է, իսկ [[1934]] թվականին վերականգնվել: [[1946]] թվականից վերակազմվել է ՀԽՍՀ Ներքին գործերի նախարարությունը, որը [[1962]]-[[1968]] թվականներին կոչվել է Հասարակական կարգի պահպանության նախարարություն: Հայկական ԽՍՀ-ի Ներքին գործերի առաջին նախարարը [[Իսահակ Դովլաթյան]]ն էր ([[1920]]-[[1921]]թթ.):
 
Անկախություն ձեռք բերելուց հետո [[Հայաստանի Հանրապետության նախագահ]]ի [[1992]] թվականի [[հունիսի 21]]-ի հրամանագրով ձևավորվել են Ներքին գործերի նախարարության զորքերը: [[2001]] թվականի [[ապրիլի 16]]-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» [[Հայաստանի Հանրապետության օրենք | ՀՀ օրենքը]], իսկ ապրիլի 16-ը հայտարարվել է ոստիկանության օր: [[2002]] թվականի [[հունիսի 30]]-ին ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Ներքին գործերի նախարարությունը [[2003]] թվականի [[հունվարի 1]]-ից վերակազմավորվել է [[ՀՀ ոստիկանություն | Հայաստանի Հանրապետության ոստիկանության]]: Առաջին անգամ [[Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ | ՀՀ ոստիկանապետի]] պաշտոնն ստանձնել է [[Հայկ Հարությունյան (ոստիկան) | Հայկ Հարությունյանը]] ([[2003]]-[[2008]]թթ.), ով [[1999]] թվականից ՀՀ Ներքին գործերի նախարարն էր:
 
== Ծանոթագրություններ ==