«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 78.
1871 թվականի հունվարի սկզբին, 16 շաբաթվա պաշարումից հետո գերմանացիներն սկսել են ռմբակոծել քաղաքը երկարափող հրանոթներով: Հիվանդներին ստիպված էին տեղափոխել նկուղ, և ի վերջո հիվանդանոցը փակվել է: Բեռնարը լուրջ գործողություններ էր իրականացնում` վիրավորներին այլ ռազմական հիվանդանոց տեղափոխելու համար, և նա ի վերջո կարողանում է բնակարան վարձել` տեղավորելու 20 հիվանդներին: Պաշարման ավարտին Բեռնարի հիվանդանոցը հոգ էր տարել ավելի քան 150 վիրավոր զինվորների համար` ներառյալ Ֆերդինանդ Ֆոչին, ով հետագայում [[Առաջին աշխարհամարտ]]ի ժամանակ դարձել է դաշնակից զորքերի հրամանատար{{Sfn|Skinner|1967|pages=74–78}}:
1871 թվականի հունվարի 19-ին ֆրանսիական կառավարությունը զինադադար է կնքում, և Բեռնարն իմանում է, որ իր որդին ու ընտանիքը տեղափոխվել են [[Համբուրգ]]: Նա գնում է Ֆրանսիայի հանրապետության նոր ղեկավար [[Լուի-Ադոլֆ Տիեր]]ի մոտ և պահանջում է հնարավորություն տալ անցնել Գերմանիա` ընտանիքին հետ բերելու: Երբ նա մի քանի շաբաթ անց Փարիզ է վերադառնում, քաղաքը [[Փարիզի կոմունա]]յի վերահսկողության տակ էր: Նա կրկին հեռանում է` ընտանիքը տանելով Սեն Ժերմեն ան Լե: Սառան ավելի ուշ վերադառնում է իր բնակարան, երբ Կոմունան պարտվել էր Ֆրանսիական բանակի կողմից:
 
==''Ռուի Բլազ'' և վերադարձ Կոմեդի Ֆրանսեզ (1872–1878)==
<gallery mode="packed" heights="250">
File:Sarah Bernhardt Mélandri 1872.jpg|Բեռնարը Իսպանիայի թագուհու դերում, ''Ռուի Բլազ'' (1872)
File:Sarah Bernhardt as Phedre in Racine's Phaedra.jpg|[[Ռասին Ժան]]ի Ֆեդրան Կոմեդի Ֆրանսեզում, (1873)
File:Sarah Bernhardt's coffin 1873.jpg|Բեռնարն իր հայտնի դագաղում, որտեղ նա երբեմն քնում էր կամ սովորում էր իր դերերը (1873)
File:Sarah Bernhardt by Georges Clairin (1876).jpg|Դիմանկար` պատկերված Ջորջ Կլարինի կողմից (1876)
File:073-Sarah Bernhardt som doña Sol.jpg|Տիկին Սոլ, «Էրնանի» պիեսում (1878)
</gallery>
[[Թյուիրլի]] պալատը, Փարիզի քաղաքային դահլիճը և շատ այլ շինություններ այրվել են Կոմունայի կողմից կամ վնասվել են պատերազմի ժամանակ, սակայն Օդեոն թատրոնի շենքը կանգուն է մնացել: Օդեոնի տնօրեն Շարլ Մարի Չիլին այցելում է Սառային իր բնակարանում, որտեղ դերասանուհին ընդունում է նրան բազմոցին թիկնած: Նա հայտարարում է, որ թատրոնը կվերաբացվի 1871 թվականի հոկտեմբերին և խնդրում է նրան Անդրե Տերիեի նոր` «Ժան Մարի» պիեսում խաղալ գլխավոր դերը: Բեռնարը պատասխանում է, որ նա ավարտել է գործերը թատրոնի հետ և պատրաստվում է տեղափոխվել Բրետեն ու գյուղատնտեսությամբ զբաղվել: Չիլին, ով Բեռնարի բնավորությունը լավ գիտեր, ասում է, որ հասկանում ու ընդունում է նրա որոշումը և դերը կտա Ջեյն Էսլերին, ով Բեռնարի ախոյան դերասանուհին էր: Ըստ Չիլիի, Բեռնարն անմիջապես ցատկում է բազմոցից ու հարցնում է, թե երբ է պետք է փորձերն սկսել{{Sfn|Skinner|1967|pages=74–78}}:
''Ժան Մարին'', որ պատմում է մի երիտասարդ կնոջ մասին, ում հայրն ստիպել է ամուսնանալ մի ծեր տղամարդու հետ, ում նա չէր սիրում, Բեռնարին մի նոր հաջողություն է բերում: Քննադատ Սարսին գրել է. «Նա կամային գրավչություն ունի, թափանցիկ հմայք և էլ չգիտեմ, թե ինչ: Նա բնական արտիստ է, անհամեմատելի արտիստ»{{Sfn|Tierchant|2009|page=91}}: Օդեոնի ղեկավարությունը որոշում է բեմադրել [[Վիկտոր Հյուգո]]յի «Ռուի Բլազ» պիեսը, գրված 1838 թվականին: Բեռնարը խաղում էր Իսպանիայի թագուհու դերը: Հյուգոն ինքն էր ներկա լինում փորձերին: Նախ Բեռնարը ձևացնում էր, թե անտարբեր է նրա հանդեպ, սակայն նա աստիճանաբար գրավել է դերասանուհուն, և վերջինս դարձել է նրա բուռն երկրպագուն: Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 1872 թվականի հունվարի 16-ին: Առաջնախաղին ներկա էին Ուելսի արքայազնը և ինքը` Հյուգոն: Ներկայացումից հետո Հյուգոն մոտեցել է Բեռնարին, ծնկի է իջել նրա առջև ու համբուրել ձեռքը{{Sfn|Skinner|1967|pages=84–85}}:
«Ռուի Բլազը» խաղացվել է լիքը դահլիճներում: Դրա ցուցադրությունից մի քանի ամիս անց Բեռնարը հրավեր է ստացել Կոմեդի Ֆրանսեզի տնօրեն Էմիլ Պերինից, ով նրան խնդրում էր վերադառնալ և առաջարկում էր տարեկան 12.000 ֆրանկ աշխատավարձ, ինչը գրեթե 10.000 ֆրանկով ավելին էր, քան Օդեոնում ստացածը{{Sfn|Tierchant|2009|page=97}}:
Բեռնարը առաջարկում է Չիլիին իր աշխատավարձը համապատասխանեցնել առաջարկին, սակայն նա մերժում է: Մշտապես ավելի շատ գումարի կարիք ունենալով` նա հայտարարում է, որ հեռանում է Օդեոն թատրոնից, երբ վերջացնում է «Ռուի Բլազ» ներկայացման ցուցադրությունը: Չիլին նրա դեմ իրավական գործ է հարուցում, և Սառան ստիպված էր վճարել 6.000 ֆրանկ` վնասների համար: «Ռուի Բլազ»-ի 100-րդ ցուցադրությանը Հյուգոն ճաշ է մատուցում ի պատիվ Բեենարի ու նրա ընկերների` կենաց ասելով «Իր հմայիչ թագուհու ու նրա ոսկե ձայնի համար»{{Sfn|Skinner|1967|pages=84–85}}:
Նա պաշտոնապես վերադառնում է Կոմեդի Ֆրանսեզ 1872 թվականի հոկտեմբերի 1-ին և արագորեն ստանում է ֆրանսիական թատրոնի ամենահայտնի ու պահանջված դերերից մի քանիսը: Նա խաղացել է Ջունիի դերը Ժան Ռասինի Բրիտանիկուս ներկայացման մեջ, Չեբուրինի դերը` «Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսում և գլխավոր դերը` Վոլտերի հինգ արարից բաղկացած «Զաիր» ողբերգությունում{{Sfn|Tierchant|2009|page=98}}:
1873 թվականին նա հայտնի ողբերգակ [[Ժան Մունե-Մյուլլի]]ի հետ խաղացել է Ռասինի «Ֆեդրա» պիեսում, ով շուտով դարձել է նրա սիրեկանը: Առաջատար ֆրանսիացի քննադատ Սարսին գրել է. «Սա բնական ինքնություն է` սքանչելի ինտելեկտով, կրակե հոգով և ամենամեղեդային ձայնով, որ մարդկային ականջը երբևէ լսել է: Այս կինը խաղում է իր սրտով, իր ամբողջ ներաշխարհով»{{Sfn|Skinner|1967|page=104-107}}: «Ֆեդրա»-ն նրա ամենահայտնի դասական դերն է դարձել, որ նա խաղացել է ամբողջ աշխարհում, հաճախ այն հանդիսատեսի համար, որ ֆրանսերեն շատ քիչ է իմացել կամ առհասարակ չի իմացել: Նա հանդիսատեսին ստիպել է հասկանալ իր ձայնն ու ժեստերը{{Sfn|Tierchant|2009|page=17}}:
1877 թվականին նա խաղում է իր մեկ այլ հաջողված` տիկին Սոլի դերը ''Էրնանի'' ողբերգության մեջ, որը գրվել է 47 տարի առաջ, Հյուգոյի կողմից: Ներկայացման մեջ նրա սիրեկանը` Մունե-Մյուլլին, նրա սիրեկանն էր նաև բեմից դուրս: Հյուգոն հանդիսատեսի մեջ էր: Հաջորդ օրը նա դերասանուհուն երկտող է ուղարկել. «Տիկին, Դուք հիասքանչ էիք և գրավիչ: Դուք հուզեցիք ինձ. այն պահին, երբ հանդիսատեսը ծափահարում էր, ես, հուզված ու ազդված Ձեզանից, արտասվեցի: Այդ օրը թափած իմ արտասուքը Ձերն էր: Ես այն Ձեր ոտքերի տակ եմ դնում»: Երկտողի հետ կար նաև արտասուքի ձև ունեցող ադամանդով զարդարված թևնոց{{Sfn|Bernhardt|2000|page=328}}:
Նա ակտիվ թատերական կյանք էր վարում իր տանը: Դերասանուհին իր ննջարանում դագաղ էր պահում և երբեմն քնում էր դրա մեջ կամ ուղղակի դերերն էր սովորում, և չնայած հայտնի պատմություններին, նա իրականում երբեք այն չի վերցրել իր հետ իր ճամփորդությունների ժամանակ:
 
== Ծանոթագրություններ ==