«Իբերիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  10 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ. '''Իբերիա''', Արևելյան Վրաստանի անվանումը ըստ հունա-հռոմեական հեղինակների: Մինչև մ.թ.ա. III-IIդդ. [[Իսպա...)
 
'''Իբերիա''', Արևելյան [[Վրաստան]]ի անվանումը ըստ հունա-հռոմեական հեղինակների: Մինչև մ.թ.ա. III-IIդդ. [[Իսպանիա]]ն ևս կոչվել է Իբերիա և անունների նմանություններից հույն և լատինական հեղինակները ենթադրել են, որ Կովկասի իբերները, այսինքն՝ վրացիները, առաջացել են Պիրենեյան թերակղու իբերներից: XIX դարից սկսած առանց գիտական որևէ լուրջ կռվանի, որոշ հետազոտողներ ջանում են հիմնավորել այդ ենթադրությունը՝ առնչություններ որոնելով բասկերենի և վրացերենի միջև: [[Կուր]] գետի հովտում՝ ցեղային միության հիմքի վրա, մ.թ.ա.IV-III դդ. սահմանագծում առաջացավ վազ ստրկատիական պետություն, որի հիմնադիրը, ըստ վրացական ավանդական պատմության, Քարթլիի տանուտեր [[Փառնավազ]]ն էր: Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր: Մայրաքաղաք [[Մցխեթա]]յում, ինչպես նաև մյուս քաղաքներում զարգացած էին արհեստներն ու առևտուրը:
Մ.թ.ա. III դ. Իբերիան ենթարկվեց [[Սելևկյաններ]]ին, ապա՝ [[Պարթևներ]]ին, իսկ մ.թ.ա. 93-65-ին՝ [[Տիգրան Բ]]-ին: Հետագայում [[Հռոմ]]ին ենթարկված Իբերիան պահպանեց իր կիսանկախությունը և մ.թ.սկզբին, հատկապես
Մ.թ.ա. III դ. Իբերիան ենթարկվեց [[Սելևկյաններ]]ին, ապա՝ [[Պարթևներ]]ին, իսկ մ.թ.ա. 93-65-ին՝ [[Տիգրան Բ]]-ին: Հետագայում [[Հռոմ]]ին ենթարկված Իբերիան պահպանեց իր կիսանկախությունը և մ.թ.սկզբին, հատկապես [Փարսման I]]–ի օրոք (35-74) վերելք ապրեց: [[Փառնավազյաններ|Փառնավազյան]] դինաստիան, իրեն համարելով [[Հայաստան]]ում վերացած [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]] հարստության շառավիղ, հավակնություն ուներ տիրելու հայկական գահին ևս: IIդ. Իբերիան հզորության գագաթնակետին հասավ հատկապես [[Փարսման II]]–ի օրոք: IIIդ. Իբերիան ընկավ [[Սասանյաններ]]ի ազդեցության ոլորտը, վերացավ Փառնավազյան դինաստիան, գահն անցավ պարսկական ծագում ունեցող [[Խոսրովյաններ]]ին: IVդ. Իբերիայում սկսեցին զարգանալ ֆեոդալական հարաբերությունները: 337-ին [[քրիստոնեություն]]ը հայտարարվեց պետական կրոն: Ծիսակատարության լեզուն հունարենն ու ասորերենն էին, օգտագործվող այբուբենը՝ հունականն ու ասորականը: Պարսիկների հարկային և ազգային-կրոնական ճնշման քաղաքականության դեմ Իբերիայում բռնկվեցին զինված ապստամբություններ: 481-84-ի շարժումը ճնշելուց հետո Սասանյանները վերացրին թագավորական իշխանությունը և երկիրը վերածեցին մարզպանության: Հետագա ազատագրական պայքարի շնորհիվ VI դ. վերջին վերստին կիսանկախության ճեռք բերած և բնիկ ժողովրդի իշխանի կողմից կառավարվող Իբերիան VIIդ. կեսերին նվաճեցին արաբները:
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
860

edits