«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 62.
Որոշ վկայություններ ասում են, որ Արքայազն Հենրին չի մոռանում նրան: Ըստ այս վարկածի, նա իմանում է Սառայի հասցեն թատրոնից, ժամանում է Փարիզ ու այցելում է Բեռնարին: Մեկ ամիս անց նա վերադառնում է Բրյուսել ու ասում է իր ընտանիքին, որ ուզում է ամուսնանալ դերասանուհու հետ: Ընտանիքը հանձնարարում է տղայի հորեղբորը վերջ դնել սիրավեպին` սպառնալով Արքայազնին զրկել ժառանգությունից` Բեռնարի հետ ամուսնանալու դեպքում{{Sfn|Skinner|1967|pages=47–52}}: Ըստ մեկ այլ վարկածի` Արքայազնը հրաժարվում է երեխայի հանդեպ պատասխանատվությունից{{Sfn|Tierchant|2009|page=55}}: Սառան այս սիրավեպը հետագայում կոչել է իր «մշտական վերքը», սակայն երբեք չի քննարկել Մաուրիսի հայրության հարցը: Երբ նրան հարցրել են, թե ով է երեխայի հայրը, նա երբեմն պատասխանել է. «Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ով է իմ երեխայի հայրը. Լոեն Գամբետան, Հյուգոն, թե՞ Գեներալ Բուլանժեն»{{Sfn|Skinner|1967|page=52}}: Շատ տարիներ անց, 1885 թվականի հունվարին, երբ Բեռնարը ճանաչված էր, Արքայազնը գալիս է Փարիզ և առաջարկում է Մաուրիսին ճանաչել որպես իր որդի, սակայն Մաուրիսը քաղաքավարի կերպով մերժում է նրան` բացատրելով, որ իրեն լիովին բավարարում է Սառա Բեռնարի որդին լինելը{{Sfn|Tierchant|2009|page=212}}:
 
==Օդեոն (1866–1872)==
[[File:Sarah Bernhardt - Le Passant.png|thumb|Բեռնարը տրուբադոր տղայի` Զանետոյի, դերում, ''Le Passant''-ում, (1869)]]
Մաուրիսի ծնվելուց հետո Բեռնարը մանր դերեր է խաղաղել որպես մելոդրամիկ հայտնի Փորթ-Սեինթ-Մարտին թատրոնում: 1866 թվականի սկզբին նա [[Օդեոն թատրոն]]ի տնօրեն Ֆելիքս Դուքուեսնելի հետ համատեղ ընթերցանության հնարավորություն է ստանում: Հետագա տարիներին Դուքուեսնելը նկարագրել է այդ ընթերցումներն` ասելով. «Ինձ հետ էր մի էակ, ով սքանչելիորեն շնորհալի էր, հանճարեղության աստիճան խելացի, նրբության տակ թաքնված մեծագույն էներգիայով ու ամուր կամքով»: Թատրոնի ֆինանսական գծով տնօրենի տեղակալ Չարլզ դե Չիլին ցանկանում էր մերժել նրան` որպես անպատասխանատու մարդու, ինչպես նաև` նրան դուր չէր գալիս դերասանուհու չափազանց նիհարությունը, սակայն Դուքուեսնելը հմայված էր. նա աշխատանքի է ընդունում Սառային շատ համեստ, 150 ֆրանկ ամսեկան աշխատավարձով, որը նա վճարում էր իր գրպանից{{Sfn|Tierchant|2009|page=62}}:
Օդեոնն իր նշանակալիությամբ ու հայտնիությամբ զիջում էր միայն Կոմեդի Ֆրանսեզին, և ի տարբերություն այդ խիստ ավանդական թատրոնին, կենտրոնացած էր առավել ժամանակակից ներկայացումների վրա: Օդեոնը բավականին հայտնի էր Լեֆթ Բենքի ուսանողների շրջանում: Սառայի առաջին ներկայացումները թատրոնում հաջողված չէին: Նա խաղում էր 18-րդ դարի չափազանց մակերեսային ու թեթևամիտ կատակերգություններում, մինչդեռ նրա ուժեղ կողմը բեմում իր առավելագույն անկեղծությունն էր{{Sfn|Skinner|1967|page=54}}: Նրա նիհար կազմվածքը ծիծաղելի էր նայվում ճոխ զարդարված հագուստի մեջ: Նրա ամենամեծ աջակիցը` Դյուման, նրա ներկայացումներից մեկից հետո ասել է. «Նա կուսական գլուխ ունի և ցախավելի պես մարմին»{{Sfn|Skinner|1967|page=55}}:
Շուտով այնուամենայնիվ, տարբեր ներկայացումներ խաղալով ու ավելի շատ փորձ ձեռք բերելով, նրա ներկայացումները բարելավվում են: Սառան բարձր է գնահատվում «[[Լիր արքա]]» ներկայացման մեջ Կորդելիայի դերի համար: 1867 թվականի նա երկու` երիտասարդ կնոջ և երիտասարդ տղայի դերեր է խաղացել [[Ժան Ռասին]]ի «Աթալիա» պիեսում. տղայի` Զախարի դերն առաջինն էր բազմաթիվ տղամարդկային դերերից, որ Սառան խաղացել է իր կարիերայի ընթացքում: Ազդեցիկ քննադատ Սարսին գրել է. «... նա հմայել է իր հանդիսատեսին ինչպես փոքրի Օրփեոսը»{{Sfn|Skinner|1967|page=55}}:
Նրա բեկումնային ներկայացումն է դարձել [[Ալեքսանդր Դյումա]]յի «Քին» ստեղծագործությունը, 1868 թվականին, որտեղ Սառան խաղացել է կանացի գլխավոր` Աննա Դենբիի դերը: Ներկայացումն սկզբում ընդհատվել է հանդիսատեսի «Դո՛ւրս տարեք Դյումային, տվե՛ք մեզ Հյուգոյին» կոչերով: Բեռնարը դիմել է հանդիսատեսին` ուղղակիորեն ասելով. «Ընկերներ, դուք ցանկանում եք ճշմարտությունը պաշտպանել: Եվ դրա համար դուք պարոն Դյումային պատասխանատու եք դարձնում պարոն Հյուգոյի վտարմար համա՞ր»{{Sfn|Tierchant|2009|page=68}}: Սրանից հետո հանդիսատեսը ծիծաղում է, ծափահարում նրան ու լռում: Վերջին տեսարանում նա օվացիաների է արժանանում, և Դյուման շտապում է կուլիսներ` նրան շնորհավորելու: Երբ նա թատրոնից դուրս է գալիս, ամբոխը հավաքվում է բեմի դիմաց ու նրան ողողում ծաղիկներով: Նրա աշխատավարձը միանգամից բարձրացվում է` ամսեկան հասցվելով 250 ֆրանկի{{Sfn|Skinner|1967|pages=55–58}}:
Նրա հաջորդ հաջողությունը [[Ֆրանսուա Կոպե]]ի ''Le Passant'' ներկայացումն էր, որի առաջնախաղն [[Օդեոն թատրոն]]ում տեղի է ունեցել 1868 թվականի հունվարի 14-ին{{Sfn|Skinner|1967|page=63}}: Սառան այստեղ խաղացել է տրուբադոր Զանետոյի դերը<ref>{{cite book | last=Aston| first=Elaine| title=Sarah Bernhardt: A French Actress on the English Stage| year=1989| publisher=Berg | isbn=0854960198| location=Oxford| page=5}}</ref>:
Քննադատ Թեոֆիլ Գուտիերը նրա խաղը բնութագրել է «նրբագեղ ու հմայիչ»: Այն բեմադրվել է 150 անգամ, ինչպես նաև` խաղացվել է [[Թյուիլրի]] արքայական պալատում` Նապոլեոն 3-րդի ու նրա պալատականների համար: Դրանից հետո Կայսրը նրան ադամանդով զարդարված կրծքազարդ է ուղարկել{{Sfn|Skinner|1967|page=64}}:
Իր հուշերում Սառան Օդեոնում խաղացած տարիների մասին գրել է. «Սա այն թատրոնն է, որը ես ամենից շատն եմ սիրել և միակը, որը ես ափսոսանքով եմ թողել: Մենք բոլորս սիրում էինք միմյանց: Բոլորն ուրախ էին: Թատրոնն ասես դպրոցի շարունակությունը լիներ: Բոլոր երիտասարդներն այստեղ էին գալիս...Ես հիշում եմ այն մի քանի ամիսը, որ անց եմ կացրել Կոմեդի Ֆրանսեզում: Այդ փոքիկ աշխարհը խեղդող էր, բամբասող ու նախանձ: Ես հիշում եմ մի քանի ամիսները Գիմնազիա թատրոնում: Այստեղ բոլորը խոսում էին միայն հագուստի ու գլխարկների մասին և շաղակրատում հարյուրավոր բաների մասին, որոնք որևէ կապ չունեին արվեստի հետ: Օդեոնում ես երջանիկ էի, որ մենք մտածում էինք միայն ներկայացումներ բեմադրելու մասին: Մենք փորձեր էինք անում առավոտյան, կեսօրին ու երեկոյան, միշտ: Ես հիանում էի դրանով»: Բեռնարն ապրում էի իր վաղեմի ընկերոջ ու օգնականի` մադամ Գերարդի և իր որդու հետ փոքրիկ առանձնատանը Աուտեուիլ արվարձանում և թատրոն էր գնում փոքրիկ կառքով: Նա սկսում է մտերմություն անել գրող [[Ժորժ Սանդ]]ի հետ և խաղում է նրա հեղինակած երկու պիեսներում{{Sfn|Bernhardt|2000|page=156}}: Իր հանդերձարանում նա շատ հայտնի մարդկանց էր ընդունում, այդ թվում` [[Գյուստավ Ֆլոբեր]]ին ու [[Լեոն Գամբետա]]յին: 1869 թվականին, երբ ֆինանսապես առավել լավ վիճակում էր, նա տեղափոխվում է 7 սենյականոց ավելի մեծ առանձնատուն [[Փարիզ]]ի կենտրոնում: Մայրն սկսում է այցելել նրան` երկար տարիների ընդմիջումից հետո, իսկ նրա տատիկը, ով խստաբարո օրթոդոքս հրեա էր, տեղափոխվում է Սառայի տուն` հոգ տանելու Մաուրիսին: Բեռնարն սպասուհի է վարձում` ճաշ պատրաստելու և տնային գործերն անելու, ինչպես նաև` ընտանի կենդանիներին հոգ տանելու համար: Դերասանուհին մեկ կամ երկու շուն էր պահում, իսկ երկու կրիաները միշտ ազատ շրջում էին բնակարանում{{Sfn|Skinner|1967|pages=60–61}}:
1868 թվականին հրդեհն ամբողջովին ավերում է նրա բնակարանն իր ողջ գույքով: Նա չի դիմում ապահովագրության համար: Կայսեր նվիրած ադամադե կրծքազարդն ու իր սիրեկաններից մեկի` Խալիդ Բեյի նվիրած թագը հալվում են: Նա մոխիրների մեջ գտնում է ադամանդենրը, իսկ Օդեոնի ղեկավարները բարեգործական ներկայացում են կազմակերպում: Այդ ժամանակվա ամենահայտնի սոպրանոն, [[Ադելինա Պատտի]]ն, անվճար համերգ է տալիս: Ի հավելումն, նրա հայրիկի տատիկը նվիրաբերում է 120.000 ֆրանկ: Բեռնարը կարողանում է ավելի ընդարձակ բնակարան գնել` երկու սրահով ու մեծ ճաշասենյակով{{Sfn|Tierchant|2009|pages=72–73}}:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}