«Մասնակից:Lidush/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
* https://ru.wikipedia.org/wiki/16_%D0%BA%D0%B2%D0%B0%D1%80%D1%82%D0%B0%D0%BB%D0%BE%D0%B2 - 16 թաղամաս
* https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%BE%D0%B1%D0%B5%D0%B3_%D0%B8%D0%B7_%D0%92%D0%B5%D0%B3%D0%B0%D1%81%D0%B0 - Փախուստ Վեգասից
 
 
 
 
 
'''Սուննա'''ն մուսուլմանական սուրբ ավանդություն է, որն իր մեջ ընդգրկում է [[մարգարե]] [[Մուհամմադ|Մուհամմադի]] կյանքի մասին պատմությունները, որպես օրինակ ողջ մուսուլմանական համայնքի (ումմայի) և յուրաքանչյուր [[Մուսուլման|մուսուլմանի]] համար: Սուննան համարվում է երկրորդը [[Ղուրան|Ղուրանից]] հետո որպես [[Իսլամական իրավաբանության հիմքեր|իսլամական իրավունքի]] (ֆիկհի) աղբյուր: Այն ներկայացնում է Մուհամմադի վարքը, մարգարեի կողմից ճիշտ ընդունված կանոններն ու նորմերը: Սուննան՝ [[Հադիս|հադիսների]] տեսքով, փոխանցվել է բանավոր կերպով Մուհամմադի զինակիցների կողմից: Սուննան շատ սերտ կապված է Ղուրանի հետ և լրացնում է այն: Սուննային հետևելը համարվում է մուսուլմանի կյանքի կարևորագույն բաղադրիչը: Մուսուլմանական կրոնական կրթության մեջ նշանակալից դեր ունի Սուննայի ուսուցումը: Մուհամմադի մահից հետո Սուննան թույլ տվեց լուծել խալիֆայության բնակչության կյանքի մի շարք խնդիրներ: Սուննայի նշանակությունը սկզբից ևեթ շատ մեծ էր, իսկ 9-10-րդ դարերում այն սկսում են կարդալ Ղուրանի հետ հավասար: Ղուրանը և Սուննան իսլամական իրավական համակարգի հիմքն են: Ղուրանի հիմնական տեքստերը ունեն ընդհանուր բնույթ, գրեթե հնարավոր չէ գտնել մանրամասներ և երկրորդական դետալներ: Հիմնականում Ղուրանում խոսվում է հավատի սկզբունքների մասին, հաստատվում են երկրպագության նորմերը, հիշատակվում է հնագույն ազգերի պատմությունը: Սուննան բացատրում է Ղուրանի ոչ հասկանալի հատվածները, մանրամասն նկարագրում է այն, ինչ Ղուրանում ներկայացված է ընդհանուր կողմերով: Սուննան նաև ընդգրկում է կանոններ, որոնք չկան Ղուրանում: Օրինակ՝ Ղուրանում [[Ալլահ|Ալլահը]] մուսուլմաններին հրահանգում է աղոթել: Յուրաքանչյուր մուսուլման ենթարկվում է և պատրաստ է աղոթել, սակայն ե՞րբ և ինչպե՞ս: Այս հարցերի պատասխանը տալիս է Սուննան, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես և երբ պետք է կատարվի աղոթքը՝ Մուհամմադ մարգարեի օրինակով:
 
 
1643

edits