«Շնող (Լոռու մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.130.127.83 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 178.35.2.179 մասնակցի վերջին տարբերա...
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 74.
17-րդ դարի սկզբին պարսից շահ Աբասը, տեղահան անելով բնիկ հայ և վրացի բնակչությանը, նրանց հողերը բնակեցրել է թուրք քոչվորներով։ Հետագա դարաշրջաններում ևս բազմիցս ենթարկվել են հարձակումների։ 1919 թ.-ի հունվարին [[Լոռի]]ն [[Թուրքիա]]յի սպառնալիքներից ապահովելու նպատակավ [[Սադախլո]]յից մինչև Ձորագետ հայտարարվեց ''չեզոք գոտի '', փաստորեն անջատելով այն Հայաստանից։ 1920 թ.-ի վերջին Հայաստան ներխուժած թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան կանխելու պատրվակով Վրաստանի մենշևիկյան կառավարությունը զորքերը մտցրեց Լոռի, որով այն համարվեց ռազմական դրության մեջ։ Արևելյան Հայաստանի խորհրդայնացումից և [[Ալեքսանդրապոլի պայմանագիր|Ալեքսանդրապոլի պայմանագրի]] ստորագրումից հետո Լոռվա նկատմամբ թուրքական սպառնալիքները այլևս իրական չէր։
 
Վրացական կողմը, խախտելով 1920 թ.-ի նոյեմբերի 13-ի հայ-վրացական համաձայնագիրը, գրավելով ևս 8 սահմանամերձ բնակավայրեր, չէր պատրաստվում հեռանալ Լոռուց, ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։ Ժողովրդական զինված ապստամբության, 11-րդ բանակի գործունեությունների հետևանքով 1921 թ.-ի փետրվարին Լոռին ազատագրվեց մենշևիկյան բռնակցումից, մտնելով Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ Ապստամբության ընթացքում զոհվեցին Շնողի երկու բնակիչներ՝ Ներսես Բաբայանը և Աբգար Ոսկանյանը:
 
Գյուղի կենսագրությունում խոր, անդարմանելի հետք են թողել 1930-ական թթ բռնադատումները, [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական պատերազմը]], 1949 թ.-ի աքսորը, [[Սպիտակի երկրաշարժ|1988 թ.-ի ահեղ երկրաշարժը]], [[Արցախի ազատամարտ]]ի զոհերը։