«Շինշիլա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Շինշիլա''' ({{lang-la|Chinchilla lanigera}}), [[կրծողներ]]ի կարգի շինշիլանմանների ընտանիքի [[կենդանիներ]]ի [[սեռ]]։
 
Ընդգրկում է արտաքնակազմով իրար նման երկու տեսակ՝ կարճապոչ կամ խոշոր շինշիլաներ և երկարապոչ կամ փոքր շինշիլաներ։ [[Պարանոց]]ը կարճ է, գլուխը՝ խոշոր, աչքերը՝ սև և մեծ, բեղիկները՝ երկար։ Ունի առանց արմատի 20 ատամ (4 կտրիչ և 16 [[սեղանատամ]])։ Բութ եղունգներով և կոշտ բարձիկներով հնգամատ առջևի վերջավորությունները կարճ են, իսկ չորս մատով ետինը՝ ավելի հզոր։ Խոշոր շինշիլաների մարմնի երկարությունը՝ 35- 40, իսկ փոքրինը 24-30 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ համապատասխանաբար 700 և 500 գ։ [[Մեջք]]ի և կողմնային հատվածների մազածածկի թույրը կապտամոխրագույն է, իսկ որովայնինը և ոտքերինը՝ սպիտակ։ Պոչի մազերը երկար են և կոպիտ։ Շինշիլաները ապրում են գաղութներով [[Անդեր]]ում (2-4 հազար մետր բարձրության վրա)՝ [[Պերու]]ի, [[Չիլի]]ի, [[Բոլիվիա]]յի և [[Արգենտինա]]յի տարածքում։ Ակտիվ է երեկոյան և [[գիշեր]]ը։ Սնվում են բարձրլեռնային [[խոտաբույսեր]]ով և թփերով։ Ծնում են տարեկան 2-3 անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 1-5 ձագ)։ Խոշոր շինշիլայի հղիության տևողությունը՝ 120, իսկ փոքրինը 111 օր է։ Սեռահասուն են դառնում 6-7 ամսականում և կարող են բազմանալ մինչև 10-12 տարեկանը։ Ապրում են մոտ 20 տարի։ Շինշիլաները արդյունագործության օբյեկտ են (օգտագործվում է շատ արժեքավոր մորթին)։ [[XIX դար]]ի վերջերին և [[XX դար]]ի սկզբներին ինտենսիվ որսի հետևանքով շինշիլան գրեթե ոչնչացված էր։ Փոքր շինշիլների ոչ մեծ գլխաքանակ կա Հյուսիսային Չիլիի առափնյա թեքություններում (այն վերցված է պահպանության տակ)։ [[1923]] թվականից շինշիլան (հիմնականում կարճապոչը) բուծվում է վանդակներում (սկզբում՝ [[ԱՄՆ]]-ում և [[Կանադա]]յում, ավելի ուշ՝ [[Եվրոպա]]յի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև [[Հարավային Ամերիկա]]յում, [[Աֆրիկա]]յում և [[Ավստրալիա]]յում)։ Հայաստանում շինշիլաբուծությունը տարածվել է 1998 թվականից։ Ներկայումս Հայաստանում գործում են ավելի քան 35 շինշիլաբուծական տնտեսություններ։
[[Պատկեր:Pet Chinchilla.jpg|մինի|Շինշիլան ունի շատ արժեքավոր մորթի|աջից]]
Շինշիլաների խնամքով և բուծմամբ զբաղվում են նաև սիրող-կենդանաբույծները։ Շինշիլաները որպես ընտանի կենդանիներ շատ տարածված են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում։ Շինշիլաների մաքրակենցաղության, տհաճ հոտի իսպառ բացակայության և դիմացկունության պատճառուվ նրանց տնային խնամքը տարածվում է նաև Հայաստանում։ Շինշիլաբուծությունը որպես եկամտաբեր բիզնես իր ուրույն տեղն ունի կենդանաբուծության և մորթեգործության բնագավառներում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շինշիլա» էջից