«Շիլկա (զենիթային ինքնագնաց համալիր)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Համալիրը նախատեսված է ցամաքային զորքերը անմիջականորեն պաշտպանելու, հորիզոնական (մինչև 2500 մ) և ուղղահայաց (մինչև 1500 մ) հեռավորության վրա մինչև 450 մ/վրկ. արագությամբ թռչող օդային թիրախները ոչնչացնելու, ինչպես նաև կանգնած կամ շարժվող ցամաքային թիրախների ոչնչացման համար (մինչև 2000 մ)<ref name="основа">{{cite web|last=Чижиков|first=Сергей|url=http://pzaku.net/homepage/15/|title=Зенитная самоходная установка ЗСУ-23-4 «Шилка»|publisher=PZAKU.net|accessdate=2008-01-25|description=Полное описание ЗСУ-23-4 «Шилка» и краткое — модификаций|deadlink=404|archiveurl=http://web.archive.org/web/20080827155420/pzaku.net/homepage/15/|archivedate=2008-08-27}}{{ref-ru}}</ref>: ԽՍՀՄ-ում զինատեսակը ներառված էր [[Հակաօդային պաշտպանություն|ՀՕՊ]]-ի ցամաքային զորքերում գնդային մակարդակով:
 
Համարվել է ցամաքային թիրախներին սպառնացող զինատեսակ՝ ընդգրկված ՀՕՊ համակարգում: Ներկայում զինատեսակը հնացած է համարվում, քանի որ ժամանակակից սպառազինության տեխնիկատակտիկական չափանիշներին զիջում է: Խոսքը վերաբերում է զինատեսակի ռադիոլոկացիոն կայանին, օդային թիրախների խոցելիության հեռավորությանը: Որպես «Շիլկային» փոխարինող զինատեսակ նախագծվել է, ընդգրկվել սպառազինության համակարգում և զանգվածային արտադրության դրվել ինքնագնաց զենիթային հրթիռա-հրետանային «[[Տունգուսկա (զենիթային հրթիռա-հրետանային համալիր)|Տունգուսկա»]]» համալիրը: Այնուամենայնիվ, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զինատեսակը ներառված է տարբեր երկրների զինված ուժերի ստորաբաժանումներում: Մինչ այսօր այն կիրառվում է տեղային պատերազմների ժամանակ հիմնականում ցամաքային թիրախներ խոցելու նպատակով:
 
«Շիլկայի»М քաշը, կախված ձևափոխություններից, կազմում է 20.5-ից մինչև 21.5 տոննա: Անձնակազմը բաղկացած է 4 անձից՝ հրամանատար, ավագ օպերատոր, նշանառու, մեխանիկ-վարորդ:
Զինատեսակը կոչվել է [[Ամուր (գետ)|Ամուր]] գետի ձախ վտակ [[Շիլկա (գետ)|Շիլկա]] գետի անունով:
 
== Պատմություն ==
 
ԽՍՀՄ-ում ստեղծված առաջին արտադրական [[զենիթային ինքնագնաց համալիր]]ը եղել է [[ԶՍՈւ-57-2]]-ը, որի զանգվածային արտադրությունը սկսվել է, ըստ տարբեր տվյալների, 1955 կամ 1957 թվականներին: Այդ զինատեսակի մարտավարա-տակտիկական հնարավորությունները, հաշվի առնելով համեմատաբար ոչ մեծ կրակի և ցածր նշանառության արագությունն ընդդեմ ցածր բարձրությամբ թռչող արագընթաց ռեակտիվ ինքնաթիռներիցածրի, բավականին անարդյունավետ էի:<ref name="Б 9">{{книга|автор=А. Широкорад.|заглавие=«Шилка» и другие отечественные зенитные самоходные установки|место=М.|издательство=Моделист-конструктор|год=1998|страницы=9}}{{ref-ru}}</ref>: Այդ իսկ պատճառով ԶՍՈւ-57-2-ի արտադրությունը սկսելուց հետո 1957 թվականի ապրիլի 17-ին [[ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ|ԽՍՀՄ նախարարների խորհրդի]] որոշմամբ սկսվեց նախագծվել ռադիոլոկացիոն կայանով և ավտոմատ նշանառության համակարգով զինված արագընթաց երկու նոր զենիթահրթիռային համալիրներ՝ 37 մմ-անոց 500П [[Ենիսեյ (զենիթային ինքնագնաց համալիր)|ԶՍՈւ-37-2 «Ենիսեյ»]] հրանթոային համալիր և 23 մմ-անոց 2А7 ԶՍՈւ-23-4 «Շիլկա» հրանթոային համալիր: Երկու համալիրներն էլ իրենց անվանումները ստացան ի պատիվ [[Սիբիր|սիբիրյանսիբիր]]յան [[Ենիսեյ (գետ)|Ենիսեյ]] և [[Շիլկա (գետ)|Շիլկա]] գետերի: Բացի հրանոթների առկայությունից այս համալիրները տարբերվում էին նաև օգտագործվող շասիով և նշանառության ռադիոլոկացիոն համալիրով<ref name="Б 12" />: Պաշտոնապես համալիրները ստեղծվել էին տարբեր խնդիրների կատարման համար. «Շիլկան» նախատեսված էր [[Մոտոհրաձգային զորքեր|մոտոհրաձգային]] ստորաբաժանումների [[Հակաօդային պաշտպանություն|հակաօդային պաշտպանության]] համար, իսկ «Ենիսեյը»՝ զրահատանկային ուժերի ՀՕՊ-ը<ref name="Б 9"/>:
 
Նշված երկու զենիթային ինքնագնաց համալիրների նախատիպերը պատրաստ էին արդեն 1960 թվականի դեկտեմբերին, իսկ գործարանային և պետական փորձարկումները շարունակվեցին մինչև 1961 թվականի հոկտեմբերը<ref name="sh-16">{{книга
|год = 1998
|страницы = 16
}}{{ref-ru}}</ref>: «Շիլկան» զինված ուժերի սպառազինության մեջ ներառվեց 1962 թվականի սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդի № 925—401 որոշմամբ<ref name="sh-16"/>: Փորձարկումները կատարած պետական հանձնաժողովի եզրակացության մեջ նշվել էր, որ «Շիլկան» 200-ից 500 մ բարձրության վրա գտնվող արագընթաց թիրախները խոցելու առումով 1.5-ից 2 անգամ գերազանցում է «Ենիսեյին», իսկ վերջինս հնարավորություն ուներ խոցել 3000 մ բարձրության վրա գտնվող թիրախներին՝ գերազանցելով «Շիլկայի» համապատասխան ցուցանիշը, որը կազմում է 1500 մ: «Ենիսեյը» ուներ մեծ կշիռ՝ շուրջ 28 տոննա, իսկ «Շիլկան»՝ 19: Գնային արժեքով երկուսն էլ ունեին նույն ցուցանիշները: Հանձնաժողովը առաջարկեց սպառազինության մեջ ներառել զենիթային այս երկու համալիրներն էլ, քանի որ նրանցից ոչ մեկը չուներ բացարձակ առավելություն մյուսի նկատմամբ, սակայն ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1962 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումով միայն «Շիլկան» է դառնում երկրի զինված ուժերի զինատեսակ, որից հետո «Ենիսեյին» առնչվող հետագա աշխատանքները դադարեցվեցին<ref name="Б 12">{{книга|автор=А. Широкорад.|заглавие=«Шилка» и другие отечественные зенитные самоходные установки|место=М.|издательство=Моделист-конструктор|год=1998|страницы=12}}{{ref-ru}}</ref>:
 
== Կառուցվածք ==
=== Զրահապատ հիմնակմախք և աշտարակ ===
Շիլկա զենիթային ինքնագնաց համալիրի հիմնակմախքն ու աշտարակը զրահապատ են և ունեն հակաբեկորային, հակափամփուշտային հատկություն:
 
=== Սպառազինություն ===
[[Պատկեր:ZSU-23-4-latrun-4.jpg|thumb|250px|Ռադարի անտենան բարձրացված է աշխատանքային դիրքի]]
 
Համալիրը կարող է կրակել օդային թիրախների ուղղությամբ ավտոմատ ռեժիմով: Առկա է նաև կիսաավտոմատ ռեժիմով կրակելու հնարավորություն:
 
ԶՍՈւ-23-4-ն ունի մարտական աշխատանքի հինգ ռեժիմ՝
* ավտոմատ,
* կիսաավտոմատ,
* Կայունացման համակարգ,
* Մարտական աշխատանքի 5 ռեժիմ<ref>2А6М.00.000ТО. ЗСУ-23-4М. Техническое описание, стр. 16.</ref>:
*# օդային թիրախի ավտոմատ ուղեկցման ռեժիմ,
*# հիմնական վիզիրից դեպի օդային թիրախների անկյունային կորդինատներ,
*# օդային թիրախների շարժման կորդինատների հիշողությամբ,
*# օդային թիրախների ռակուրսային օղակներով,
*# ցամաքային թիրախների ուղղությամբ կրակ:
 
 
== Պատկերասրահ ==
<gallery mode="packed" heights="180">
ZSU-23-4 Shilka 01.jpg
ZSU-23-4 Shilka 02.jpg
ZSU-23-4 Shilka 03.jpg
ZSU-23-4 Shilka 04.jpg
ZSU-23-4 Shilka 05.jpg
ZSU-23-4 Shilka 06.jpg
ZSU-23-4 Shilka 07.jpg
ЗСУ-23-4 «Шилка» в Музее отечественной военной истории.jpg
ЗСУ-23-4 «Шилка».jpg
275 380

edits