«Մենախեմ Բեգին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 82 բայտ ,  4 տարի առաջ
չ
 
Բեգին ուսումնասիրել էր [[Իռլանդական անկախության պատերազմ]]ը և [[Հնդկաստանի անկախության շարժում]]ը, և Իրգունի հրամանատարների հետ ապստամբություն ծրագրելու ընթացքում, մշակեց լծակների ռազմավարություն, որով նա հավատում էր կստիպի բրիտանացիներին հեռանալ։ Նա առաջարկեց պարտիզանական հարձակումների շարք, որոնք կստորացնեն բրիտանացիներին և կվնասեն նրանց հեղինակությանը, ինչը և կստիպի նրանց ռեպրեսիվ միջոցների դիմել, որոնք իրենց հերթին կօտարեն Իշուվին։ Բեգինը միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեց Պաղեստինը "ապակե տուն" դարձնելու և աշխարհը որպես դիտորդ ակցիային։ Սա միջազգային ուշադրություն կբերի և բրիտանական ռեպրեսիաները Իրգունի նկատմամբ գլոբալ համակրանք կառաջացնեն, որը և իր հերթին կբերի Բրիտանիայի հանդեպ քաղաքական ճնշման։ Ի վերջո բրիտանացիները ստիպված կլինեն ընտրություն կատարել շարունակական ռեպրեսիաների և հեռանալու միջև, և Բեգինը համոզված էր, որ վերջ ի վերջո բրիտանացիները կհեռանան։ Բացի այդ Բրիտանիայի ռազմական ուժերը չեն թողնի Գերմանիայի դեմ պատերազմը, միայն կառավարական և ոստիկանական ուժերը կմասնակցեն հարձակումներին, ռազմական ուժերը կարող են գործի դրվել պատերազմից հետո։ <ref name=Bell>Bell, Bowyer J.: ''Terror out of Zion'' (1976)</ref> 1944 թվականի փետրվարի 1-ին Իրգունը ապստամբություն հայտարարեց։ Տասներկու օր անց Իրգունի խմբերը ռմբակոծեցին Բրիտանական մանդատի Երուսաղեմի, Թել Ավիվի և Հայֆայի ներգաղթի վարչության դատարկ գրասենյակները։ Հետագայում Իրգունը ռմբակոծեց այդ երեք քաղաքների հարկային վարչությունների գրասենյակները, որոնց հետևեցին ոստիկանության վրա հարձակումների շարքը, որում Իրգունի երկու զինյալ և վեց ոստիկան զոհվեցին։ Այդ ընթացքում Լեհին՝ ոստիկանության վրա հարձակումների շարքով, միացավ ապստամբությանը։ <ref name=Bell/> 1944 թվականի ընթացքում Իրգունի և Լեհիի հարձակումները ուժգնացան։ Այս գործողությունները ֆինանսավորվում էին հրեա վաճառականներից և տեղական ադամանդագործության ոլորտում ապահովագրության խարդախներից դրամ պարտադրաբար հավաքելով։<ref>[[Yehuda Bauer]], ''From Diplomacy to Resistance: A history of Jewish Palestine,'' Jewish Publication Society of America, Philadelphia, 1970 p.325.</ref>
[[Պատկեր: Menahem Begin during his "Rabbi Sassover" period with wife Aliza and son Benyamin-undergroundZeev in Tel Aviv.jpg|thumb|Բեգինը "Rabbi Sassover" տեսքով կնոջ Ալիսայի և որդու Բենյամին Զիվի հետ, Թել Ավիվ, դեկտեմբեր 1946]]
[[Պատկեր:בגין (במרכז) עם משוחררי אצ"ל, 1948.jpg|thumb|Բեգինը Իրգունի անդամների հետ, 1948]]
1944 թվականին, Լեհիի զինյալների կողմից լորդ Մոնյեի սպանությունից հետո, Միջին Արևելքում Բրիտանիայի մշտական նախարարը, հրեական պաշտոնական իշխանությունները, վախենալով բրիտանական վրեժխնդրությունից, Հագանահին հանձնարարեցին բրիտանացիների հետ համագործակցությամբ արշավ սկսել։ Արշավը, որ հայտնի է "որսաշրջան" անունով մի քանի ամիս շրջորեն կաթվածահար արեց Իրգունին, մինչդեռ Լեհին, որ համաձայնել էր դադարեցնել արշավը, փրկվեց։ Բեգինը ջանում էր կանխել քաղաքացիական պատերազմը, իր մարդկանց հրամայում էր գերի ընկնելու դեպքում ոչ վրեժխնդիր լինել, ոչ դիմակայել, համոզված որ Իրգունը այս շրջանը կարող է սպասել՝ համոզված, որ Հրեական գործակալությունը, երբ հայտնի դառնա որ բրիտանական կառավարությունը զիջումների չի գնա, ի վերջո Իրգունի կողմը կբռնի։ Աստիճանաբար, ամոթ զգալով համագործակցության արշավին մասնակից լինելու մեջ, Հագանահի ոգևորությունը պակասեց, իսկ Բեգինը ենթադրություններն իրականացան։<ref name=Bell/>
54

edits