«Մենախեմ Բեգին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (19) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
Ապրելով Վարշավայում՝ Լեհաստան, Բեգինը Բեթարին քաջալերում էր կազմակերպություն ստեղծել, որը Լեհաստանի հրեաներին կտեղափոխի Պաղեստին։ 1939 թվականի օգոստոսի վերջին նա 1,500 հրեաների Ռումինիա տեղափոխելու անհաջող փորձ կատարեց։ Վարշավա վերադառնալուց հետո, Գերմանիայի կողմից Լեհաստան ներխուժումից երեք օր անց, նա լքեց Վարշավան, սկզբում տեղափոխվելով հարավարևելք, իսկ հետո Վիլնյուս։
 
1939 թվականի սեպտեմբերին, Գերմանիայի Լեհաստան ներխուժումից հետո, Բեգինը, անխուսափելի ձերբակալությունից խուսափելու համար, Վարշավայի հրեական առաջնորդների մեծ մասի հետ միասին փախավ Արևելյան Լեհաստան՝ Վիլնո (այժմ [[Վիլնյուս]], Լիտվա)։ Քաղաքը շուտով գրավվեց Խորհրդային Միության կողմից, սակայն 1939 թվականի հոկտեմբերի 28-ից այն Լիտվայի Հանրապետության մայրաքաղաքն էր։ Վիլնոն հիմնականում լեհերի և լեհ հրեաների քաղաք էր; բնակչության 40 տոկոսը հրեա էր, Եբրայերենի գիտահետազոտական ինստիտուտը գտնվում էր այնտեղ։ [[Պատկեր:Begin001Menachem Begin in September 1940.jpg|thumb|Մենախեմ Բեգինի [[ՆԿՎԴ]]-ի լուսանկարը, 1940]] Նախապատերազմյան սիոնիստ և պաֆեստային կադետ-սպա լինելու համար նա 1940 թվականի սեպտեմբերի 20-ին ՆԿՎԴ-ի կողմից ձերբակալվեց և և տեղավորվեց Լուկինսկի բանտում։ Հետագա տարիներին նա գրեց իր խոշտանգումների փորձի մասին։ Նա մեղադրվեց Բրիտանական իմպերիալիզմի գործակալ լինելու մեջ և ութ տարով աքսորվեց Խորհրդային Գուլագ գաղութ։ 1941 թվականի հունիսի մեկին նա տեղափոխվեց Պեչորա, աշխատանքային գաղութ Կոմի Հանրապետություն, Եվրոպական Ռուսաստանի հյուսիսային հատված, որտեղ նա մնաց մինչև 1942 թվականի մայիսը։ Շատ ավելի ուշ իր "Սպիտակ գիշերներ" հիշողությունների գրքում Բեգինը կարձանագրի և կանդրադառնա հարցաքննությունների իր փորձառությանը և գաղութային իր կյանքին։
 
1941 թվականի հուլիսին, [[«Բարբարոսա» գործողություն|Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակում]]ից անմիջապես հետո, Բեգինը որպես սպա-կադետ միացավ Լեհական ազատ [[Անդերսի բանակ]]ին։ Հետագայում նա բանակի հետ Պարսկական միջանցքով տեղափոխվեց Մանդատային Պաղեստին, ուր նա հասավ 1942 թվականի մայիսին։<ref name=haber1978>{{cite book|last=Haber|first=Eitan|authorlink=Eitan Haber|title=Menachem Begin: The Legend and the Man|publisher=Delacorte Press|location=New York|year=1978|isbn=0-440-05553-9}} <!-- Chapter 7: "Menahem Begin arrived in Palestine in May 1942" --></ref>