«Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ (նկար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''«Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ»''', հայ ազգային պատմանկարչության հիմնադիր [[Վարդգես Սուրենյանց]]ի [[1899]] թվականին ստեղծած կտավ, որը գտնվում է [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում:
 
== Պատմություն ==
=== Առասպել ===
«[[Արա Գեղեցիկ և Շամիրամ]]» առասպելը Հայոց թագավոր [[Արա Գեղեցիկ]]ի և [[Ասորեստան]]ի թագուհի [[Շամիրամ|Շամիրամի]]ի փոխհարաբերությունների շուրջ ստեղծված ավանդազրույց է, որը պահպանվել է [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] մշակմամբ և այլ պատմագիրների ընդօրինակումներով:
 
Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի գեղեցկության մասին, նվերներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Արան մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Արան զոհվել է ճակատամարտում: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել [[արալեզներ]]ի օգնությամբ վերակենդանացնել նրան, ինչը չի հաջողվել<ref>{{Cite web|url=http://www.encyclopedia.am/pages.php?hId=978|title=Հայկական Հանրագիտարան|website=www.encyclopedia.am|language=en-US|accessdate=2017-02-22}}</ref>:
 
=== Նկարագրություն ===
19-20-րդ դարերի վերջում արվեստում գերիշխում է մոդեռն ոճն ու [[սիմվոլիզմ]]ը: Նկարիչները վրձնել են կնոջ զգացմունքների, ապրումների և տենչանքների աշխարհը՝ մի կողմից «մութ», «սև», «խավար», «ստվեր», «մռայլ», «դև», մյուս կողմից՝ «լույս», «կրակ», «փայլ»<ref name="Շուշանիկ" />:
 
Սուրենյանցի «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» կտավի հերոսուհու հայացքում կա [[դեմոնիզմ]], որը հիշեցնում է մյունխենյան սեցեսսիոնի հիմնադիրներից մեկի` [[Ֆրանց ֆոն Շտուկ]]ի<ref group="Նշում">Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում Սուրենյանցի ուսումնառության տարիներին է
սովորել նաև գերմանական յուգենդշտիլի հիմնադիր Ֆրանց ֆոն Շտուկը (1881–1885 թթ.): Ե՛վ
Սուրենյանցը, և՛ Շտուկն այդ տարիներին ծաղրանկարներով աշխատակցել են նաև “Fliegende
Blätter” («Թռչող թերթիկներ») երգիծաթերթին:</ref> «Մեղք» նկարի հերոսուհուն: «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» պատկերը նման է թատերական տեսարանի, որտեղ հերոսուհին օպերային դերասանուհու և վհուկ կնոջ կերպարանք ունի՝ իր մեջ միավորելով և՛ տղամարդու, և՛ կնոջ նկարագիր: Հերոսուհին իր ալեկոծվող կրքերի համար հանդարտություն է փնտրում ներքին պայքարում<ref name="Շուշանիկ">[http://hpj.asj-oa.am/2755/1/2010-1(57).pdf Սիմվոլիզմի միտումները Վարդգես Սուրենյանցի արվեստում, Շուշանիկ Զոհրաբյան]</ref><ref>{{Cite news|url=http://arvestagir.am/am/vardges-surenyanc-salomen-mek-hayackh-ev-ditogheh-zinathaphvatc-e/|title=Վարդգես Սուրենյանց {{!}} Սալոմեն {{!}} Մեկ հայացք և դիտողը զինաթափված է|language=hy-AM|access-date=2017-02-21}}</ref>:
 
[[Միխայիլ Վրուբել]]ի «[[Դևը նստած]]» կտավին բնորոշ դիվայնությունը<ref group="Նշում">Վրուբելի ստեղծագործությունում դևը ոգի է, որն իր էությամբ մոտենում է հունական անտիկ փիլիսոփայությանը: Սոկրատեսի մոտ դիվականությունն աստվածային ներքին ձայնն է, որն
Տող 20.
Կուզնեցովը, Դոբուժինսկին, Ա. Արապովը և Ն. Ֆիոֆիլակտովը» (И. Гофман. “Золотое Руно” журнал выставки 1906–1909. М., 2007, с. 170)</ref> սիմվոլ է, փիլիսոփայական աշխարհընկալման գեղարվեստական արտահայտման ձև, Սուրենյանցի մոտ չար ոգին հպարտ է, միայնակ, փափագում է սիրո, անկախության, ուստի և դժբախտ է<ref name="Շուշանիկ" />:
 
== Նշումներ ==
{{Ծանցանկ|group=Նշում}}