«Նորվեգիայի ազգային թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
'''Նորվեգիայի ազգային թատրոն''' ({{lang-no|Nationaltheatret}}), դրամատիկական թատրոն հիմնված [[Նորվեգիա]]յի մայրաքաղաք [[Օսլո]]յում 1899 թ.-ին<ref name="bse18">Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 18. Никко — Отолиты. 1974. 632 стр., илл.; 30 л. илл. и карт. 1 карта-вкл.</ref>:
 
[[Ազգային բեմ|Ազգային բեմի]]ի հետ միասին թատրոնը Նորվեգիայի խոշորագույն թատերական կենտրոնն է<ref name="te4" />:
 
== Պատմություն ==
Տող 11.
Թատրոնը բացվել է հատուկ այդ նպատակով [[Կարլ Յոհանի փողոց]]ում կառուցված շենքում:<ref name="te4">Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 4 — М.: Советская энциклопедия, Нежин — Сярев, 1965, 1152 стб. с илл., 6 л. илл.</ref>. Շենքի ճարտարապետն է [[Հենրիկ Բուլ]]ը ({{lang-no|Henrik Bull}}): 1983 թ.-ին այն ընդգրկվել է պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում:
 
Թատրոնի բացման օրը՝ սեպտեմբերի 1-ին, բեմադրվել է [[Լյուդվիգ Հոլբերգ]]ի կատակերգական ներկայացումը, իսկ երկրորդ օրը ներկայացվել է [[Հենրիկ Իբսեն]]ի «[[Ժողովրդի թշնամին (Հենրիկ Իբսեն)|Ժողովրդի թշնամին»]]» [[դրամա]]ն: Երրորդ օրը բեմադրվել է [[Բյոռնստեռնե Բյոռնսոն]]ի «Սիգուրդ Խաչակիրը» ներկայացումը: Այդ երեք օրերին թատրոնում են եղել Բյոռնսոնն ու Իբսենը, իսկ առաջին օրը ներկայացումը դիտել է նաև Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր [[Օսկար II]]-ը:
 
Ազգային թատրոնը հիմնվել է անձնական նախաձեռնությամբ և սկզբնական շրջանում գործել է նվիրատվությունների շնորհիվ: 1906 թ.-ին՝ Շվեդիայից Նորվեգիայի անկախացումից 1 տարի հետո թատրոնը հայտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ:
 
Թատրոնի բեմում բեմադրվել են տեղական և արտասահմանյան լավագույն դրամատիկական ներկայացումները՝ [[Նուրդալ Գրիգ]]ի «Վարվարա»-ն (1927), «Մեր պատիվը մեր հզորությունն է» (1935), [[Ֆրիդրիխ Վոլֆ]]ի «Պրոֆեսոր Մամլոկը» (1935), [[Պեր Լագերկոիստ]]ի «Դահիճը» (1935), «Հաղթանակը մթության մեջ» (1939), [[Կարել Չապեկ]]ի «Մայրը» (1940), [[Ալեքսանդր Հելիանդի]] «Աստված և նրա սպասավորները» (1955)<ref name="bse18" />:
Տող 19.
1940 թ.-ի ապրիլի 9-ին [[Նացիստական Գերմանիա]]ն գրավում է Նորվեգիան: Օկուպացիայի ժամանակաշրջանում թատրոնի շենքը նացիստական զորքերի կողմից օգտագործվել է որպես զորանոց: Ավելի ուշ նացիստները մի քանի ներկայացումներ են կազմակերպում, այդ թվում՝ [[Ռիխարդ Վագներ]]ի օպերան: 1941 թվականի մայիսին թատրոնի 6 աշխատողներ [[Գեստապո]]ի կողմից կասկածվեցին ըմբոստության մեջ և անմիջապես հեռացվեցին աշխատանքից: Նույն թվականի մայիսի 24-ին ձերբակալվեցին 13 աշխատակիցներ, ովքեր ազատ արձակվեցին միայն 2 շաբաթ անց:
 
1980 թ.-ի հոկտեմբերի 9-ին թատրոնի շենքում հրդեհ բռնկվեց՝ ոչնչացնելով բեմը և թատերական սարքավորումները: Հանդիսականների հատվածը գրեթե չտուժեց, քանի որ ժամանակին կարողացան իջեցնել վարագույրը: Հրդեհը առաջացել էր լամօի այրվելուց:
 
== Ծանոթագրություններ ==