«Նորման Ռոքուել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «Խմբագրում եմ» կաղապարի հեռացում (վերջին խմբագրումը՝ 7 օր առաջ)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նկարիչ}}
'''Նորման Ռոքուել''' ({{lang-en|Norman Percevel Rockwell}}, {{ԱԾ}}), ամերիկյան [[նկարիչ]] և [[նկարազարդող]]: Նրա աշխատանքները մեծ ճանաչում են վայելում [[Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներում]]ումումում, չորս տասնամյակների ընթացում նա նկարազարդել է [[The Saturday Evening Post]] ամսագրի շապիկը:
 
== Կենսագրություն ==
Նորմալ Ռոքուելը ծնվել է 1894 թվականին Նյու-Յորքում: Տասնչորս տարեկան հասակում ընդունվել է Նյու-Յորքի Արվեստների դպրոց ({{lang-en|The New York School Of Art}}, նախկինում՝ The Chase School of Art), իսկ երկու տարի անց տեղափոխվել է Դիզայնի ազգային ակադեմիա: Սակայն շատ շուտով նա տեղափոխվեց Art Students League ստեղծագործական խումբ, որտեղ նա սովորում էր Թոմաս Ֆոգերթիի և Ջորջ Բրիջմանի մոտ: Նկարազարդման ոլորտում Ֆոգերթիի ցուցումների շնորհիվ Ռոքուելը իր առաջին կոմերցիոն պատվերը ստացավ:Բրիջմանից նա տեխնիկական ոճաձևեր սովորեց, որոնց վրա էլ հիմնվեց իր երկար ստեղծագործական կարիերայի ընթացքում:
Ռոքուելը արագ հաջողության հասավ: Իր առաջին պատվերը՝ չորս Սուրբ Ծննդյան բացիկները, նա նկարել է տասնհինգամյա տարիքում:Դեռևս դեռահաս դեռահաս լինելով՝ նրան վարձեցին Boys’ Life (ամերիկյան բոյսքաութների պաշտոնական հրատարակություն) ամսագրում՝ որպես առաջատար նկարիչ: Մոտավորապես նույն ժամանակաշրջանում Ռոքուելը սկսեց իր հաջողակ կարիերան՝ որպես ազատ նկարիչ՝ երիտասարդ ամսագրերից անընդհատ նկարազարդման մեծաքանակ պատվերներ ստանալով:
 
Երբ Ռոքուելը 21 տարեկան դարձավ, նա իր սեփական ստուդիան հիմնեց: Կարճ ժամանակահատվածում այնպիսի հրատարակությունները սկսեցին նրան աշխատանքային պատվերներ տալ, ինչպիսիք են Life-ը, Literary Digest-ը և այլն:Գրեթե մեկ տարի անց Նորման Ռոքուելը նկարեց իր առաջին ամսագրային շապիկը՝ The Saturday Evening Post հարատարակության համար: Նկարազարդողը միշտ բարձր էր գնահատում այդ ամսագիրը՝ այն համարելով ամերիկյան կյանքի ամենաճշգրիտ հայելին:
 
== Ծանոթագրություններ ==