«Նորածինների ծննդաբերական վնասվածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Նորածինների ծննդաբերական վնասվածքներ''', պտղի օրգանների և [[հյուսվածք]]ների վնասումները՝ ծննդաբերության ընթացքում։ Պայմանավորված է ծննդաբերական արտամղող ուժերի (կծկումներ, ճիգեր) և պտղի հյուսվածքների առաձգականության միջև եղած անհամապատասխանությամբ։ Նախատրամադրող պատճառներն են՝ հղիության թունավորումները, մոր կրած հիվանդությունները (սիրտ-անոթային համակարգի, վարակիչ և այլն), [[նյութափոխանակություն|նյութափոխանակության]] խանգարումները, վաղաժամ և ուշացած ծննդաբերությունները և այլն։ Հիմնական դեր է կատարում պտղի ներարգանդային [[ասֆիքսիա]]ն։ Առավել հաճախ հանդիպում են ներգանգային [[արյունազեղում]]ներ, [[անրակ]]ի և ուսագոտու ոսկրերի կոտրվածքներ, [[հոդախախտ]]ումներ, [[Բազկահյուսակի ծննդաբերական կաթված|բազկահյուսակի ծննդաբերական (նորածնային) կաթված]] կամ լուծանք և դիմային նյարդի կիսալուծանք։ Կլինիկական նշանակություն ունեն ներգանգային ծննդաբերական վնասվածքները, որոնք ուղեկցվում են կենտրոնական նյարդային համակարգի վնասումներով ([[գլխուղեղ]]ի այտուց, ներգանգային արյունազեղումներ և այլն)։
Նորածինների ծննդաբերական վնասվածքները լինում են թեթև, միջին ծանրության և ծանր։ Վերջինը կարող է հանգեցնել նորածնի մահվան (ծնվելու առաջին ժամերին) կամ կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի կայուն օրգանների փոփոխությունների (թուլամտություն, լուծանքներ, կիսալուծանքներ և այլն)։ Ներգանգային վնասվածքների սուր շրջանում նկատվում են կենտրոնական նյարդային համակարգի գրգռման ախտանշաններ․ [[երեխա]]ն լինում է անհանգիստ, [[շնչառություն]]ը հաճախացած, առաջանում են [[ջղաձգում]]ներ, [[անքնություն]] և այլն, որոնք ուղեկցվում են ծծելու և կլլման [[ռեֆլեքս]]ների ընկճմամբ։ Այնուհետև նկատվում է ընդհանուր թուլություն, [[մաշկածածկույթ]]ների գունատություն և այլն։ Բնորոշ են երկրորդային ասֆիքսիայի հաճախակի [[նոպա]]ները։