«Նորածին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:2003-10-11-Bauchnabel.jpg|250px|մինի|Նորածին]]
'''Նորածին''', երեխան՝ ծնվելու պահից մինչև [[կյանք]]ի առաջին ամսվա վերջը (նորածնային շրջան)։ Նորածնին բնորոշ է [[օրգանիզմ]]ի հարմարվելը արտաքին նոր միջավայրին, ծնվելու պահից կարգավորվում է թոքային շնչառությունը, արտարգանդային արյան շրջանառությունը, սկսում են գործել մարսողական [[օրգան]]ները, առաջանում է ջերմականոնավորում, փոխվում են արյան մորֆոլոգիական և [[ֆիզիկա]]-[[քիմիա]]կան առանձնահատկությունները։ Նորածնի զարգացումն այդ շրջանում պայմանավորված է հասունության հիմնական ցուցանիշներով (մարմնի զանգվածը, հասակը, գլխի, կրծքավանդակի շրջագիծը)։ Կյանքի առաջին (մինչև 4—5-րդ) օրերին տեղի է ունենում մարմնի զանգվածի ֆիզիոլոգիական անկում (5—8%), իսկ 7—10-րդ օրերից այն սկսում է վերականգնվել։ Առաջին ամսվա ընթացքում քաշն ավելանում է 600—700 գ-֊ով։ Հասուն նորածնի ճիչը բարձր է, ծծելու ռեֆլեքսը՝ ակտիվ, ֆիզիոլոգիական ռեֆլեքսները լավ արտահայտված են։ Մաշկը նուրբ է, հարթ, դյուրավնասելի, եղջերաշերտերը, մկանները՝ թույլ զարգացած։ Պաշտպանական հատկությունները թույլ են արտահայտված։ Ենթամաշկային ճարպաշերտը ձևավորվում է ներարգանդային կյանքի վերջին երկու ամիսների ընթացքում, կազմելով նորածնի մարմնի զանգվածի 15—18%-ը։ Բնորոշ է ծալիչ մկանների գերլարվածությունը, որը պայմանավորված է նյարդային հյուսվածքի թերզարգացմամբ։ Ողնաշարը չունի ֆիզիոլոգիական ծռումներ, կրծքավանդակը տակառաձև է։ Նորածնի նյութափոխանակության փոփոխություններն ընթանում են հոմեոստազի շեղումներով, կյանքի առաջին ժամերին բնորոշ է ֆիզիոլոգիական ացիդոզը։
[[Պատկեր:Baby bath 01.jpg|250px|մինի|Նորածին]]
Նորածնի շնչառությունը մակերեսային է, անհավասար ընդմիջումներով (1 րոպեում 40—55 շնչառական շարժում)։ Սիրտ-անոթային համակարգի հարմարվելու պրոցեսը կապված է շնչառության կանոնավորման հետ։ Նկատվում է հաճախասրտություն (զարկերակը 1 րոպեում՝ 120—140 զարկ, լաց լինելիս՝ 160 — 200 զարկ)։ Ներարգանդային զարգացման վերջում [[գլխուղեղ]]ն ունի այնպիսի ֆունկցիոնալ հասունություն, որ կարող է ընդունել արտաքին գրգիռները նորածնի կյանքի հենց առաջին ժամից։ Հետևաբար՝ նորածնի մոտ կան բոլոր նախապայմանները հասարակ ռեֆլեքսային կապերի ստեղծման համար, իսկ դրանց առաջացման հաջորդականությունը պայմանավորված է համապատասխան կեղևային վերլուծիչների մորֆոլոգիական հասունությամբ։ Ելնելով նորածնի ստամոքսաաղիքային համակարգի առանձնահատկություններից (ֆերմենտային ցածր ակտիվություն, աղիքների լորձաթաղանթի բարձր թափանցելիություն, դյուրավնասելիություն)՝ լավագույն սննդառություն է համարվում կրծքով կերակրելը։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=375}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նորածին» էջից