«Նյուրնբերգի մայսթերզինգերները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 18.
'''Նյուրնբերգի մայստերզինգերները''' ({{lang-de|Die Meistersinger von Nürnberg }}), [[Գերմանիա|գերմանացի]] երգահան [[Ռիխարդ Վագներ]]ի [[օպերա]] երեք գործողությամբ։ [[Լիբրետտո]]ն՝ Ռիխարդ Վագների։ Երաժշտությունը գրվել է 1861-67 թթ. ընթացքում, առաջին բեմադրությունը կայացել է [[1868]] թ. [[հունիսի 21]]-ին [[Մյունխեն]]ի օպերային թատրոնում։ Համարվում է գերմանացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը։
 
== Ստեղծման պատմություն ==
«Նյուրնբերգի մայսթերզինգերները» ([[մայստերզինգեր]] - երգի վարպետ) օպերայի տեքստի առաջին ուրվագիծը վերաբերում է 1845 թվականին: Գաղափարը ծագել էր քիչ առաջ ավարտած [[Տանհոյզեր|«Թանհոյզեր»]] օպերայի ազդեցությամբ: Սա պետք է լիներ Վարտբուրգում երգիչների մրցույթի մի տեսակ կատակերգական զուգահեռը: Երկու ստեղծագործությունների կենտրոնում էլ երգիչների մրցույթն է, որի հաղթողին սպասվում է գեղեցիկ աղջկա ձեռքը: Բայց եթե «Թանհոյզեր»-ում գեղեցկուհու սերը նվաճելու համար մրցում էին ասպետ-մինեզինգերները, ապա «Նյուրնբերգի մայսթերզինգերներ»-ում մրցում են քաղաքի արհեստավորները: Այս օպերայի վրա տարվող աշխատանքները սկսվեցին 1861 թվականի դեկտեմբերից և տևեցին մի քանի տարի: Օպերան ամբողջովին ավարտուն տեսքի հասավ 1867 թվականի հոկտեմբերին և հաջորդ տարվա հունիսի 21-ին [[Մյունխեն]]ում կայացավ պրեմիերան: «Նյուրնբերգի մայսթերզինգերներ»-ի [[լիբրետո]]յի ստեղծման ընթացքում կոմպոզիտորն օգտվել է տարբեր աղբյուրներից: Հաշվի առնելով պատմական տվյալների և միջնադարյան [[Նյուրնբերգ]]ի երգի վարպետների բանաստեղծական ավանդույթների կարևորությունը, [[Ռիխարդ Վագներ|ՎագներՎագները]]ը հին նյուրնբերգյան ժամանակագրությունից հավաքեց տեղեկություններ 1697 թվականի վերաբերյալ՝ ոգեշնչվելով իրենից առաջ ստեղծագործած գերմանացի գրող [[Էռնստ Հոֆման]]ի «Վարպետ Մարտին Տակառագործն ու իր ենթավարպետները» նորավեպից. այդ նորավեպի առանձին դրվագներ ևս նյութ են ծառայել լիբրետոյի համար: Կերտելով կոշկակար-բանաստեղծ [[Հանս Սաքս]]ի ((1494—1576թթ.)) պատմական կերպարը, Վագներն օգտագործել է նրա գրվածքները, որ հանրահայտ էին Գերմանիայում (երկար մոռացությունից հետո դրանք կրկին վեր էր հանել [[Գյոթե]]ն՝ Սաքսին ձոնելով իր բանաստեղծություններից մեկը): Վագներն առաջինը չէր, որ բեմ էր հանում Սաքսին. նրա մասին գրված կային արդեն պիեսներ ու օպերաներ: Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայից անմիջապես առաջ (1840 թ.) հանրությանն էր ներկայացվել իր ժամանակի հանրահայտ կոմպոզիտոր [[Ալբերտ Լորցինգ]]ի «Հանս Սաքս կամ մայսթերզինգերները» օպերան:
Միևնույն ժամանակ «Նյուրնբերգի մայսթերզինգերներ»-ի գրական տեքստում տեղ գտան նաև ինքնակենսագրական պահեր: Սաքսի տխուր փիլիսոփայական մտորումներում, և անսպասելիորեն նաև միջնադարյան ժողովրդական բանաստեղծների խոսքերում հնչում են Վագների սեփական մտքերը: Վալտեր Շտոլցինգի՝ ռոմանտիկական կրակոտ նկարչի կերպարի մեջ, ում արվեստը խախտում է ավանդական ամեն կաղապար՝ հարուցելով պահպանողական արվեստագետների վախն ու զայրույթը, դժվար չէ տեսնել հենց Վագների ճակատագրի բանաստեղծական մարմնացումը, իսկ հիմար ու ինքնահավան Բեքմեսերի ծաղրական կերպարի մեջ, որ իբրև դատավոր է կանչվել «երգի վարպետների» մրցույթում՝ իր թշնամիներին ու պահպանողական քննադատներին:
Օպերայի հղացման պահից սկսած, 20 տարվա ընթացքում, այն ենթարկվեց էական փոփոխությունների: Վագների հայացքով՝ գերմանական ստեղծագործ ոգու վերջին ներկայացուցիչը հանդիսացող Սաքսի կերպարը կերտելը բավականին դժվար էր. նրա բերանից հնչում են աշխարհում տիրող դժբախտության ու անմտության մասին ողբերգական մենախոսություններ: Միևնույն ժամանակ ստեղծված են ժողովրդական կենցաղի զարգացող տեսարաններ, որոնց գլխավոր տեղ է հատկացված օպերայի վերջնական տարբերակում: Կատակերգական օպերան դարձավ ժողովրդի կյանքը և նրա ամենակարող ու ամենահաղթ մշակույթը ներկայացնող հիանալի աշխատանք:
 
== Սյուժեն ==
[[Պատկեր:Stamps of Germany (BRD) 1968, MiNr 566.jpg|thumb|mini|250px|ձախից|Գերմանական նամականիշ՝ թողարկված «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայի ստեղծման 100-ամյակին:]]
Սուրբ Կատարինեի տաճարը Նյուրնբերգում: Երիտասարդ ասպետ Վալտեր Շտոլցինգը սեր է խոստովանում գեղեցկուհի Եվային՝ հարուստ վարպետ Պոգների դստերը: Եվան հայտնում է, որ նրա սերը փոխադարձ է, բայց ինքը չի տնօրինում իր ճակատագիրը, քանի որ իր հայրը որոշել է իրեն կնության տալ նրան, ով կհաղթի երգիչների ավանդական մրցույթում, որն անցկացվում է ամեն տարի [[Պեգնից (գետ)|Պեգնից]] գետի ափին, [[Նյուրնբերգ]]ի մոտակայքում: Իմանալով այդ ամսին, Վալտերը վարպետներին խնդրում է իրեն ընդունել իրենց համքարություն: Նա պատրաստ է քննության ենթարկվել, միայն թե վաղը, նյուրնբերգյան երգիչների հետ, մրցի Եվայի համար: Ոչ միայն պատկառելի վարպետները, այլև Սաքսի աշակերտ Դանիթն է ցնցված ասպետի հանդգնությունից, որ գաղափար չունենալով ռիթմից, տոնայնությունից ու տաղաչափությունից, սովորած չլինելով կանոնները, ծանոթ չլինելով երգեցողության դպրոցին, նա իսկույն ցանկանում է դառնալ մայսթերզինգեր: Քաղաքային գրագիր Բեքմեսերը, որ թաքուն կերպով նույնպես երազում է Եվայի մասին, ձգտում է համոզել նշումներ կատարողին, որպեսզի սա տախտակի վրա կավիճով նշի երգիչների սխալները:
Տող 35.
Այնուհետև բացվում է տեսարան՝ [[Պեգնից (գետ)|Պեգնիցի]] ափին փռված ընդարձակ մարգագետնից: Երգիչների մրցույթին են ներկայանում վարպետներ՝ տարբեր արհեստանոցներից: Տոնական հագնված, ամեն մեկը գովաբանելով իր արհեստը, հավաքվում են կոշկակարները, դերձակները, հացթուխները, քաղաքային հսկիչներն ու երաժիշտները: Աշակերտները զվարթորեն պարում են աղջիկների հետ: Ժողովուրդն ուրախությամբ ողջունում է [[Հանս Սաքս]]ին: Սկսվում է երգիչների մրցույթը: Առաջինը ելույթ է ունենում Բեքմեսերը: Նա չէր հասցրել յուրացնել գողացած բանաստեղծությունը և ոչինչ չէր հասկացել դրա խոսքերից: Համընդհանուր ծիծաղի ներքո Բեքմեսերը, երգելով մի աներևակայելի անհեթեթություն, փախչում է այդտեղից՝ Սաքսին մեղադրելով խաբեության մեջ: Այդ ժամանակ ամբոխի միջից դուրս է գալիս Վալտերը: Եվայի ոգևորիչ ժպիտի և հավաքվածների ուշադիր հայացքների ներքո նա մեծ ոգեշնչմամբ երգում է Սաքսի տանը հորինած իր երգը՝ ճոխացնելով այն նոր ելևէջներով: Վալտերը միաձայն հռչակվում է մրցույթի հաղթող՝ ստանալով ծաղկեպսակ ու Եվայի ձեռքը: Բոլորը ցնծությամբ ընդունում են ազգային հին ավանդույթների պահպանության մասին Սաքսի հնչեցրած կոչը:
 
== Երաժշտությունը ==
«Նյուրնբերգի մայսթերզինգերները» [[Ռիխարդ Վագներ|Վագների]] հասուն շրջանի միակ օպերան է, որ գրված է պատմական և կենցաղային սյուժեով: Միջնադարյան քաղաքի կոլորիտային տեսարանները, նրա կյանքի ինքնատիպությունը և սովորույթներն օպերայում մեծ տեղ են զբաղեցնում: Գործող անձանց հարաբերությունները զարգանում են ժողովրդական ընդարձակ ու գունեղ հետնապատկերի առջև: Խմբերգերը հնչում են հզոր հնչողությամբ և հարուստ բազմաձայնությամբ: Դրանցում արտահայտվում է ժողովրդի ուժը, նրա լավատեսությունն ու առողջ հոգին: Օպերայի երաժշտությունը մոտ է գերմանական ազգային երգարվեստին. այդպիսիք են Վալտերի երեք երգերը, Սաքսի երգը՝ կոշկակարների հովանավոր հրեշտակի մասին, Դավիթի երգը, և արհեստավորական միությունների խմբերգերը:
 
Տող 41.
'''Առաջին արարի''' գործողությունները դանդաղ են զարգանում, անշտապ: Դրամատիկական սուր բախումը տեղի է ունենում միայն արարի ավարտին: Առավել ամբողջությամբ այստեղ ի հայտ է գալիս Վալտերի բնութագիրը: Նրա «Երբ երազում էր անտառը ձյան տակ» բանաստեղծական երգն ունի ճկուն մեղեդային կառուցվածք, որոնցում կարելի է որսալ գարնանը նվիրված գերմանական ժողովրդական երգերի արձագանքները: Վալտերի երկրորդ երգը՝ «Սկսի՛ր: Անտառային լռության մեջ հնչեց գարնան կանչը», առավել պոռթկուն է ու հուզական: Նրանում ի հայտ է գալիս ձմռան չար կերպարը՝ զուր փորձելով խաթարել ազատ մեղեդին: Երգը զարգանում է դրամատիկական մեծ տեսարանում, իսկ նվագախմբի կատարումներում հակադրված են Վալտերի երգի մեղեդին և վարպետների ջղային ռեպլիկները, որին միանում է աշակերտների ծաղրական խմբերգը:
 
'''Երկրորդ արարը''' բաժանվում է երկու հիմնական մասի, որոնցից առաջինը վերաբերում է հերոսների անձնական ապրումներին: Այստեղ գերակշռում են մեներգային դրվագները: Իսկ երկրորդ մասը գիշերային ծեծկռտուքի մասսայական տեսարանն է: Ապա լայնորեն ու բազմակողմանիորեն բացահայտվում է Սաքսի կերպարը՝ իր մեներգի ազնվական մեղեդու մեջ, որ կարծես Վալտերի երկրորդ երգի արձագանքը լինի, ում հիշում է Սաքսը: Այս երգն ունի առավել զուսպ հնչողություն և առավել շեշտված լուսավորություն: Կոշկակարների հովանավոր հրեշտակին նվիրված երգում («Ինչպես Եվային, բոլոր մայրերի մորը») պարզ մեղեդին փոխարինվում է բարձր և կոպիտ կանչերով («Իերո՛ւմ») և մուրճի հարվածներով՝ նվագախմբի կատարման մեջ: Վարպետորեն կերտված աշխույժ ու շարժուն վերջաբանը բացվում է Բեքմեսերի սերենադով, որին միջամտում են Սաքսի, ապա Դավիթի՝ ծաղրական ռեպլիկները, [[մայստերզինգեր]]ների զարմացական բացականչությունները: Ապա այս կատարումները վերաճում են մասսայական տեսարանի, որտեղ մենակատարների կողքին հանդես են գալիս երեք երգչախմբեր՝ աշակերտների, քաղաքացիների և կանանց: Գիշերային հերթապահի փողի ձայնից հետո երգչախմբերը լռյում են, նվագախմբի հնչեղությունը մեղմանում է, հնչում են միայն ծեծկռտուքի խուլ արձագանքները և հերթապահի երգը:
 
'''Երրորդ արարը''' բաղկացած է երկու տեսարանից: Առաջինում Դավիթի պարզհոգի երգին («Երբ Հորդանան էի գնում») կտրուկ հակադրվում է Սաքսի խտացված փիլիսոփայական մենախոսությունը («Կյանքը երազ է»), որի մեջ առկա են տրտմություն և խիստ զսպված պաթոս: Երգն աստիճանաբար «զուլալվում է» և վերջում հնչում է լուսավոր ու հանդարտ: Հաջորդիվ հորդում են Վալտերի երրորդ երգի հիասքանչ մեղեդիները՝ երբեմն ընդմիջարկվելով Սաքսի արտահայտիչ ասերգերով: Ապա հազվագյուտ գեղեցկությամբ աչքի ընկնող քնարական կվինտետին հաջորդում է նվագախմբի հանդիսավոր ինտերմեցցոն, որը ծառայում է որպես անցում՝ դեպի օպերայի վերջաբանը:
Վերջաբանում վերարտադրված է ժողովրդական տոնախմբության մեծ տեսարան: Այն բացվում է արհեստավորական խմբերի հանդիսավոր երթով, ապա կոշկակարներկ պարզ երգը փոխարինում է նվագախմբային աղմկալից դրվագին, որը ներկայացնում է քաղաքային երաժիշտներին՝ շեփորահարներին, թմբկահարներին ու ֆլեյտահարներին: Նրանց հաջորդում է դերձակների ծաղրալից երգն ու հացթուխների կտրուկ և հերոսական մեղեդին: Երգիչների մրցույթի տեսարանի առանցքում Վալտերի երրորդ երգն է՝ «Վարդագույն առավոտյան կարմրել էր երկնակամարը», որին միանում են վարպետներն ու ժողովուրդը, և երգչախմբի ու նվագախմբի համատեղ կատարմամբ այն ստանում է հզոր հնչողություն:
 
== Աղբյուրներ ==
"100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973.
 
{{Վագների ստեղծագործություններ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:1868 բեմադրվածներ]]
[[Կատեգորիա:Գերմաներեն օպերաներ]]