«Նյութ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 6.
Մեր շուրջբոլորը նյութ է կամ էներգիա։ Օրական մենք օգտագործում ենք հազարավոր նյութեր։ Կարող ենք բաժանել այդ բոլորը կենդանի կամ անկենդան նյութերի։ Չնայած որ երկու դեպքում էլ դրանք կառուցված են ատոմներից, սակայն գործում են տարբեր եղանակներով։ Կենդանի նյութերը մշտապես ինքնանորոգվում են, իսկ անկենդանները միայն այն դեպքում են փոփոխվում, երբ արտաքին ուժն է ստիպում դա անել։
 
=== Կենդանի նյութը ===
Կենդանի գոյացություններն աճում են և փոփոխվում՝ միջավայրից ներծծելով էներգիա և նյութ։ Դրանք սնուցվում են արևի լույսով, որը զորացնում է բույսերի աճը՝ դրանով իսկ ապահովելով կերի ստեղծումը կենդանիների համար։ Կենդանի աշխարհը հիմնականում կառուցված է չորս տեսակի ատոմներից։ Բույսերի մեջ յուրաքանչյուր բջիջը կառուցված է մոլեկուլների համալիրներից, ինչպիսին է օրինակ բջջանյութը՝ ցելյուլոզան։
 
=== Անկենդան նյութը ===
Երկիրը հիմնականում քարակերտ է և պարունակում է տասնյակ քիմիական նյութեր, որոնք մարդն օգտագործել է տարբեր կարիքների համար։ Անկենդան նյութը մեր առօրյա առարկաների և նոր գյուտերի հումքն է հանդիսանում։ Անկենդան աշխարհն էլ բույսերի պես կերտված է ատոմներից և մոլեկուլներից։
 
== Նյութի փոփոխումը ==
Կենդանի աշխարհն անվերջ փոփոխվում է, մինչդեռ անկենդանը նույնն է երևում։ Երբ կենդանի գոյացություններն մեռնում են, ապա կարող են դառնալ մեկ այլ կենդանի գոյացություն։ Հաճախ կենդանի գոյացություններն վերածվում են անկենդանի։
:Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ետևում միշտ առկա է գիտական տրամաբանությունը: Կարող ենք հասկանալ դա՝ դիտարկելով կենդանի կամ անկենդան գոյացությունների նախորդող և հաջորդող վիճակները՝ ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական փոփոխություններով հանդերձ:
 
[[Պատկեր:Հեղուկ նյութը և նրա մասնիկները.jpg|մինի|Հեղուկ նյութը և նրա մասնիկները]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նյութ» էջից