«Կլիմենտ Վորոշիլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 145.
[[Առաջին հեծյալ բանակ]]ի ձևավորումից հետո, [[1919]] թ․ աշնանից մինչև [[1921]] թ․ մարտը Վորոշիլովը եղել է այդ բանակի ՌՀԽ անդամ։ Վորոշիլովը, Բուդյոնին և [[Եֆիմ Շադենկո|Շադենկոն]] գլխավորել են [[Կենտրոնական դաշնային շրջան (ՌԴ)|Կենտրոնական Ռուսաստանում]] [[Սպիտակ գվարդիա|սպիտակգվարդիական]] [[հեծելազոր]]ային ստորաբաժանումների դեմ Առաջին հեծյալ բանակի կռիվները, հետո հետապնդել են նահանջող [[Անտոն Դենիկին|Դենիկինին]]։ Հեծյալ բանակը կռիվներ է մղել [[Հյուսիսային Կովկաս]]ում, [[Տավրիդա]]յում և [[Ղրիմ]]ում, պայքարել է գեներալ [[Պյոտր Վրանգել|Վրանգել]]ի դեմ, Մախնոյի ու [[Սիմոն Պետլյուրա|Պետլյուրայի]] ջոկատների դեմ, որով էլ ավարտվում է Առաջին Հեծյալ բանակի ուղին։ Կուսակցության X համագումարում Վորոշիլովը հանդես է եկել Առաջին հեծյալ բանակի կուսակցական կազմակերպության անունից։ Նա ընտրվել է համագումարի նախագահության անդամ և մի քանի նիստ նախագահել է։ [[1921]] թ․ գարնանը համագումարի մի քանի պատվիրակների հետ մասնակցել է [[Կրոնշտադտ (քաղաք)|Կրոնշտադտի]] խռովությունների ճնշմանը<ref name="Դ"/>։ Բանակի հրամանատար [[Սեմյոն Բուդյոնի|Ս․ Մ․ Բուդյոնի]]ն ասել է․
{{քաղվածք|Իմ հեծելազորն անվանում են Բուդյոնովյան, իսկ ես ինքս Վորոշիլովական եմ։|Վ․ Ա․ Եգորշին, «[[Ֆելդմարշալ]]ներ և [[մարշալ]]ներ», Մ․ [[2000]] թ․ {{ref-ru}}}}
Որպես Առաջին հեծյալ բանակի ՌՀԽ անդամ, Վորոշիլովը երկրում բռնաճնշումների իրականացման կողմնակից է եղել դեռևս քաղաքացիական պատերազմի տարիներից։ Նա աչքի է ընկել ոչ միայն որպես զինհրամանատար, այլև՝ քաղաշխատող։ Նա Շադենկոյի և Բուդյոնու հետ միասին մասնակցել է ժամանակին ճանաչում վայելող քաղաքացիական պատերազմի հերոս, Կարմիր բանակի առաջին հեծելազորի կազմակերպիչներից, «հանրապետության առաջին սուր» (первая шашка) [[Բորիս Դումենկո|Բ․ Մ․ Դումենկոյի]] ձերբակալմանը, դատին և գնդակահարությանը։ «Դումենկոյի գործի» վերաբերյալ Օրջոնիկիձեի և Տուխաչևսկու խնդրանքներին չանսալով (կանչել Հեղափոխական տրիբունալ, չշտապել ձերբակալել և դաժան վճիռն իրականացնել)՝ դատավճռի հնչեցումից անմիջապես հետո գնդակահարման վճիռն ի կատար է ածվել ([[1920]] թ․ [[մայիսի 11]])<ref>Старов Н. Первая шашка Республики // Известия. 1988. 15 авг.</ref><ref>[http://www.sakharov-center.ru/asfcd/auth/?t=page&num=8009 Устранение преемника Думенко комкора Жлобы – новое преступление Сталина, Ворошилова и Буденного] // Боярчиков А. И. Воспоминания / предисл. В. В. Соловьева. – М. : АСТ, 2003. 320 էջ – (Мемуары). ISBN 5-17-015844-0</ref>։
 
== Զինվորական օկրուգների հրամանատար ==
Տող 178.
ԽՍՀՄ-ում [[մարշալ]]ի կոչումը ներդրվել է [[1935]] թվականին, և առաջինն այդ կոչումը շնորհվել է Վորոշիլովին, [[Սեմյոն Բուդյոնի|Բուդյոնիին]], [[Վասիլի Բլյուխեր|Բլյուխերին]], [[Միխայիլ Տուխաչևսկի|Տուխաչևսկիին]] և [[Ալեքսանդր Եգորով|Եգորովին]]։ Բայց [[1937]]-[[1939]] թթ․ Բլյուխերը, Տուխաչևսկին և Եգորովը որպես [[ժողովրդի թշնամի]] [[մահապատիժ|գնդակահարվել]] են։ Վորոշիլովն իր հավանությունն է տվել ԲԳԿԲ բարձրագույն հրամանատարական կազմի մեղադրականներին ([[Միխայիլ Տուխաչևսկի|Մ․ Ն․ Տուխաչևսկու]], [[Իոնա Յակիր|Ի․ Է․ Յակիրի]], [[Իերոնիմ Ուբորևիչ|Ի․ Պ․ Ուբորևիչի]] և այլն գործերը)։
 
1930-ական թթ․թվականների երկրորդ կեսի «խոշոր մաքրումըզտումը» հատուկ դաժանությամբ է անդրադարձել Խորհրդային միության զինծառայողական կազմի վրա։ Կարմիր բանակի և Ռազմածովային նավատորմի ղեկավար կազմի լավագույն մասը [[1936]]-[[1938]] թթ․ անխնա ոչնչացվել է։ Այդ մարդիկ ոչ թե մահացել են պատերազմի դաշտում, այլ [[Լուբյանկա]]յի և այլ բանտերի նկուղներում, նաև «աշխատանքային ճամբարներում»։ Որևէ տվյալ չկա, որ հենց Պաշտպանության ժողկոմ Վորոշիլովն է կազմել գնդակահարությունների և ձերբակալությունների այդ «ցուցակները», բայց բավարար է, որ նա հավանություն է տվել և շատերի տակ նրա ստորագրությունն է Ստալինի և [[Նիկոլայ Եժով|Եժովի]] հետ միասին։ Ոչ մի զինվորական չէր կարող մարդ ձերբակալել առանց պաշտպանության ժողկոմի գիտության։
 
[[1937]] թթվականի [[օգոստոս]]ին տեղի է ունեցել Մ․ Ն․ Տուխաչևսկու, [[Իոնա Յակիր|Ի․ Է․ Յակիրի]], [[Իերոնիմ Ուբորևիչ|Ի․ Պ․ Ուբորիչևի]], [[Բորիս Ֆելդման|Բ․ Մ․ Ֆելդմանի]], [[Ավգուստ Իվանովիչ Կորկ|Ա․ Ի․ Կորկի]] և մյուսների ռազմական դատը և գնդակահարությունը, ինչպես նաև ինքնասպան եղել Վորոշիլովի տեղակալ [[Յան Բորիսովիչ Գամարնիկ|Յա․ Բ․ Գամարնիկը]]։ Այս իրադարձություններից անմիջապես հետո Պաշտպանության ժողկոմ Վորոշիլովը և Ներքին գործերի ժողկոմ Եժովը ստորագրել են ԽՍՀՄ Զինվաժ ուժերի հրամանը, ըստ որի «ԽՍՀՄ-ում և հատկապես Կարմիր բանակում ստեղծվել է տարբեր պետությունների լրտեսների ճյուղավորված ցանց։ Պահանջվում է բոլորին, ովքեր լրտեսական կապեր ունեն՝ խոստովանել, իսկ ով ինչ-որ բան գիտի կամ կասկածներ ունի լրտեսական գործունեության մասին՝ մատնել»<ref name="Դ" />։
{{քաղվածք|Մենք արդեն մաքրվել ենք լրտեսական կեղտից, բայց դեռևս ունենք [[գեստապո]]յի գործակալներ<ref name="ReferenceB">Анфилов В. Самые тяжкие годы // Литературная газета. 1989. 22 марта.</ref>։|Կ․ Ե․ Վորոշիլով, [[1939]] թ․ [[մարտի 23]]-ին ԽՄԿԿ XVIII համագումար}}
Այդ տարիների ռեպրեսիաները ծանր հարված են հասցրել Բանվորագյուղացիական Կարմիր բանակի ռազմունակությանը, արյունաքամ է եղել կադրային կազմը։ [[Հիտլեր]]ը պատրաստվելով ԽՍՀՄ վրա հարձակմանը բարենպաստ է համարել ԽՍՀՄ-ի զինվորական կադրերի ոչնչացման այդ փաստերը։ [[Ֆելդմարշալ]] [[Ֆյոդոր ֆոն Բոկ]]ը գրել է․
Տող 228 ⟶ 229՝
== Ստալինը և Վորոշիլովը ==
[[Պատկեր:Joseph Stalin and Kliment Voroshilov, 1935.jpg|thumb|[[Իոսիֆ Ստալին]] և Կլիմենտ Վորոշիլով, [[1935]] թ․ [[դեկտեմբեր]]]]
1920-ական թթ․ Վորոշիլովը դեռևս պահպանում էր իր անհատի ինքնուրույնությունը։ [[1928]]-[[1929]] թթ․թվականների [[կուլակաթափում|կուլակաթափման]]<ref>И. В. Сталин «К вопросу о ликвидации кулачества как класса»</ref>, [[կուլակություն|կուլակներին]] որպես «դասակարգ լիկվիդացնելու» գործընթացի ժամանակ, երբ Ստալինը գյուղացիների նկատմամբ պահանջները մեծացնում էր, Վորոշիլովը Քաղբյուրոյի նիստերում արտահայտում էր իր տարակարծությունը նման քաղաքականության վերաբերյալ, ասելով, որ գյուղացիության դժգոհությունը կարող էր բացասաբար անդրադառնալ Կարմիր բանակի մարտունակության վրա, հաշվի առնելով, որ բանակը հիմնականում կազմված էր գյուղացի երիտասարդներից։ Վորոշիլովի և Ստալինի տարաձայնությունները այնքան ուռճացվեցին, որ աքսորավայրից Տրոցկին իր որոշ նամակներում հնարավոր էր համարում, որ գյուղացիությունը կընդվզի Ստալինի դեմ Վորոշիլովի և Բուդյունիի գլխավորությամբ։
 
Վորոշիլովը փառասեր էր և Ստալինը հմտորեն օգտվում էր այդ թերությունից։ Վորոշիովի մասին լեգենդներ էին հյուսվում, ստեղծվում էր «բանվոր-հրամանատարի» հատուկ պաշտամունք։ Ռազմածովային ժողկոմ նշանակվելուց արդեն մեկ տարի անց ի հայտ եկան նրա առաջին կենսագրականները<ref>Ефимов В., Гай Е. С нами Ворошилов. М.; Л., 1926; Вардин И. Ворошилов – рабочий вождь Красной Армии. М., 1926 и др.</ref>, պոեմներ և երգեր էին նվիրվում նրան։
Տող 259 ⟶ 260՝
{{քաղվածք|Նրա տեղեկությունը Ալեքսանդրիայում Գրիգորևի ոչնչացման մասին պարզվեց կեղծ էր․․․ Վորոշիլովի պնումներն իր հաջողությունների և մեր ստորաբաժանումների աշխատանքի մասին անամոթաբար ուռճացված էին։|Ա․ Պ Ֆեսենկո, Գրիգորևականության ոչնչացման մեջ Վորոշիլովի դերը // Պատմության հարցեր, 1988. № 10, էջ 188 {{ref-ru}}<ref>Фесенко А. П. К оценке роли К. Е. Ворошилова в разгроме григорьевщины // Вопросы истории. 1988. № 10. С. 188</ref>}}
== Հետաքրքիր փաստեր ==
[[1921]] թ․թվականի գարնանը Կրոնշտադտի ապստամբության ճնշումից հետո Վորոշիլովը երկրորդ անգամ պարգևատրվում է [[Կարմիր դրոշի շքանշանով]]։ Կուսակցության հերթական համագումարին նա ներկայանում է կրծքին երկու շքանշան։ Գործնական ժողովների և նույնիսկ համագումարների ժամանակ սեփական մրցանակները ցուցադրելը կուսակցության անդամների կողմից ընկալվում էր տգեղ վարվելաձև և Վորոշիլովն արժանանում է Լենինի հեգնական դիտողությանը։ Հաջորդ օրը Վորոշիլովը ներկայանում է ուկրաինական ասեղնագործ վերնաշապիկով և առանց շքանշանների։
 
Արևմուտքում օրինաչափ երևույթ էր սպայի պարել իմանալը։ Վորոշիլովը պարել չգիտեր։ Մի քանի անգամ արտասահմանում ընդունելությունների ժամանակ անհարմար վիճակում հայտնվելուց հետո Վորոշիլովը կազմակերպում է Կարմիր բանակի հրամանատարական կազմին եվրոպական ժամանակակից պարեր ուսուցանելու գործը, որն այդքան տհաճ էր 1920-ական թվականների երիտասարդ կոմերիտականների համար<ref name="Դ"/>։
 
1920-ական թթ․թվականների վերջից մինչև 1930-ական թթ․թվականների սկիզբը Վորոշիլովը ղեկավարել է [[Մեծ թատրոն]]ի գործունեության ՀամԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրոյի հանձնաժողովը։ Նա հայտնի էր որպես թատերասեր և [[բալետ]]ի հովանավոր<ref name="Գ" />։
 
== Ծանոթագրություններ ==