«Նիկոլա Սարկոզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 18.
 
=== Մանկություն ===
Նիկոլա Սարկոզին իր կյանքի առաջին տարիները անցկացրել է [[Փարիզ]]ի 16-րդ օկրուգում, Բենեդիկտ Մալլա պապի տանը։ Ի համեմատ իր եղբայրներ՝ Գիյոմի և Ֆրանսուայի, տղան այդքան լավ չէր սովորում, ինչի պատճառով շատ հաճախ հոր կողմից նկատողություն էր ստանում, ով ժամանակ առ ժամանակ հայտնվում և անհետանում էր Նիկոլայի կյանքից։ Պոլը ուներ սեփական գովազդային գործակալություն, ստանում էր կայուն եկամուտ, բայց չէր ցանկանում օգնել երեխաներին։ Սարկոզիի վրա ազդեցություն ուներ նրա պապը, ըստ դավանանքի՝ [[Կաթոլիկություն|կոթոլիկ]], ըստ քաղաքական հայացքների՝ [[գոլիզմ|գոլիստ]]։ Ընտանիքը ցանկանում էր, որպեսզի երեխաները ասիմիլյացիայի ենթարկվեն ֆրանսիական համայնքի հետ։ Մանուկ հասակում Սարկոզին իրեն չէր զգում լիարժեք ֆրանսիացի և գտնվում էր վատ ֆինանսական վիճակում, և բացի այդ, ֆիզիկապես թույլ էր, որպեսզի պաշտպաներ ինքն իրեն։ Ավելի ուշ նա բազմիցս նշել է, որ մանկության նվաստացումները և հոր բացակայությունը նրան դարձրել են այնպիսին, ինչպիսին նա հիմա է։
 
[[1973]] թվականին, երբ Բենեդիկտ Մալլան մահացել է, իսկ նրա կողմից վարձակալվող տան տերը հրաժարվել է վարձակալության հանձնել տունը, Սարկոզիի ընտանիքը տեղափոխվել է հարևան [[Նյոյի Սյուր Սեն]] քաղաքը։
 
=== Կրթություն, աշխատանք, ընտանիք ===
Կրթությունը ստացել է կաթոլիկ մասնավոր դպրոցում։ Ըստ կարծիքների նա այդքան լավ չէր սովորում։ Դպրոցն ավարտել է [[1973]] թվականին։ [[1978]] թվականին ավարտել է Փարիզ X - Նանտեր համալսարանը և ստացել քաղաքացիական իրավունքի ''maîtrise'' աստիճանը (մոտավոր համապատասխանում է մագիստրոսի աստիճանին)։ Այնուհետև ընդունվել է Փարիզի [[Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (Փարիզ)|Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ]], սակայն դիպլոմը չի ստացել։ Դարձել է [[փաստաբան]]՝ մասնագիտանալով ֆրանսիական կոմերցիոն իրավունքի մեջ, իսկ ավելի ճիշտ՝ անշարժ գույքի իրավունքի ոլորտում։
 
[[1982]] թվականի [[սեպտեմբերի 23]]-ին ամուսնացել է կորսիկուհի Մարի Կյուլյոլիի հետ, որը Վիկո գյուղից դեղագործի դուստրն էր։ Նրանք ունեցան երկու որդի՝ Պյեր ([[1985]]) և Ժան ([[1987]])։
 
[[1994]] թվականին՝ լինելով Նյոյի Սյուր Սենի քաղաքապետ, ծանոթացել է [[Սեսիլիա Մարտեն]]ի հետ, որը տեղական հեռուստաընկերության սեփականատիրոջ կինն էր։ Նիկոլայի և Սեսիլիայի միջև սիրավեպ է սկսվել, որն ավարտվել է Սարկոզիի և նրա առաջին կնոջ ամուսնալուծմամբ։ [[1996]] թվականին նրանք ամուսնացան, նույն թվականին լույս աշխարհ եկավ նրանց որդին՝ Լուին։ Նրանց հետ ապրում էին նաև Սեսիլիայի երկու դստրերը՝ Ժյուդիտը ([[1984]]) և Ժաննա-Մարին ([[1989]])։
 
== Ծանոթագրություններ ==