«Նիբելունգի մատանին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 16.
}}
 
'''Նիբելունգի մատանին''' ({{lang-de|Der Ring des Nibelungen}}), չորս էպիկական [[օպերա]]ներից բաղկացած շարք։ [[Լիբրետտո]]յի և երաժշտության հեղինակը գերմանացի հանճարեղ երգահան [[Ռիխարդ Վագներ]]ն է, որը դրանց ստեղծմանը նվիրել է շուրջ 26 տարի՝ 1848–1874 թթ.։ Օպերաների սյուժեի հիմքում ընկած են գերմանական առասպելները, իսլանդական սագաները և «[[Նիբելունգների երգը|Ասք Նիբելունգների մասին»]]» միջնադարյան պոեմը։
 
«Նիբելունգի մատանի» շարքի մասերն են (ըստ հերթականության)՝
Տող 27.
Բոլոր չորսը օպերաների կատարման տևողությունը մոտ 15 ժամ է. ամենակարճ օպերան՝ «Հռենոսի ոսկին», տևում է մոտ երկուսուկես ժամ, ամենաերկարը՝ «Աստվածների մթնշաղը» մոտ հինգ ժամ։
 
== «Նիբելունգի մատանիի» տեքստը ==
Գերմանական ազգային էպոսի՝ «Զիգֆրիդի և նիբելունգների պատմության» հիման վրա օպերա ստեղծելու գաղափարը [[Ռիխարդ Վագներ|Վագները]] հղացավ 1848 թվականի աշնանը: Միացնելով տարբեր սյուժեները, նա մեկնաբանեց փոքր գրվածքով: Դրա վերջին մասի հիման վրա 16 օրում գրվեց «Զիգֆրիդի մահը» օպերայի [[լիբրետո]]ն և կատարվեցին երաժշտական մի քանի ուրվագծեր: Հեղափոխական իրադարձությունները խաթարեցին երաժշտության ստեղծման աշխատանքները, որի պատճառով նախնական մտահղացումը փոխվեց: Վագներին այնքան էր գերել Զիգֆրիդի կերպարը, որ որոշեց նրան ձոնել ևս մեկ օպերա՝ «[[Զիգֆրիդ|Երիտասարդ Զիգֆրիդը»]]», որի լիբրետոն գրվեց [[1851]] թվականին՝ երեք շաբաթում: Բայց այս երկու մասերն էլ կոմպոզիտորին քիչ թվացին՝ ընդգրկելու համար ժողովրդական պատումի ամբողջ հարստությունը: Հաջորդ տարվա հունիսին Վագները գրեց «[[Վալկիրիա]]» օպերայի լիբրետոն: Այս օպերան ներկայացնում էր գլխավոր հերոսի ծնողների ճակատագիրը: Իսկ նոյեմբերին ավարտեց այս ամենի համար նախաբան ծառայող «[[Հռենոսի ոսկին]]» օպերայի տեքստը, որը պատմում է ողբերգական իրադարձությունների նախապատճառների մասին: 1852 թվականի վերջին Վագներն ավարտեց ամբողջ քառագրության լիբրետոն՝ կոչելով «Նիբելունգի մատանին», որը շուտով հրատարակվեց: Սակայն վերջաբանի տեքստը բազմիցս լրամշակվեց, փոխվեցին վերջին երկու մասերի վերնագրերը, և միայն 1863 թվականին քառագրության տեքստը բերվեց իր վերջնական տեսքին:
 
 
== «Նիբելունգի մատանիի» երաժշտությունը ==
Երաժշտության վրա տարվող աշխատանքը ևս ձգձգվեց մի քանի տարի: [[1854]] թվականին ավարտվեց առաջին մասը՝ «[[Հռենոսի ոսկին]]»: Դրանից անմիջապես հետո էլ ձեռնամուխ լինելով «[[Վալկիրիա]]»-յի երաժշտության ստեղծմանը, [[Ռիխարդ Վագներ|Վագներն]] այն ավարտեց [[1856]] թվականին: Եվ իսկույն կոմպոզիտորն սկսեց աշխատել «[[Զիգֆրիդ]]»-ի վրա, բայց [[1857]] թվականին, գրած լինելով մեկ ու կես գործողության երաժշտությունը, նա ստիպված եղավ երկար ժամանակով ընդհատել օպերայի ստեղծման աշխատանքները: Միայն «[[Տրիստան և Իզոլդա (օպերա)|Տրիստան և Իզոլդա»]]» ու [[Նյուրնբերգի մայսթերզինգերները]] օպերաներն ստեղծելուց հետո, [[1868]] թվականի ուշ աշնանը, Վագներն սկսեց գրել «Զիգֆրիդ»-ի երրորդ գործողությունը: Բայց այժմ գործը դժվարությամբ էր առաջ ընթանում. «Զիգֆրիդ»-ն ավարտվեց [[1876]] թվականին, որին զուգահեռ գրվեց նաև վերջին մասը՝ «[[Աստվածների մայրամուտը|Աստվածների վախճանը»]]:
Միայն [[1874]] թվականին ` երաժշտության վրա աշխատել սկսելուց 21, իսկ առաջին օպերայի [[լիբրետտո]]ն գրելուց 26 տարի անց, «Նիբելունգի մատանին» քառագրությունը վերջապես ամբողջությամբ ավարտվեց:
 
== Պրեմիերան ==
Վագները պնդում էր, որ այն պետք է բեմադրվի ամբողջությամբ: Բայց, հակառակ իր կամքին, [[Մյունխեն]]ում [[1869]] թվականի սեպտեմբերի 22-ին կայացավ [[Հռենոսի ոսկին]], իսկ [[1870]]-ի ապրիլի 26-ին՝ [[Վալկիրիա]] օպերաների պրեմիերան: Իսկ ամբողջ քառագրության պրեմիերան կայացավ [[Բայրոյթ]] քաղաքում, հատուկ վագներյան օպերաների համար կառուցված թատերական շենքում, [[1876]] թվականի օգոստոսի 13-17-ին, ինչը, համաշխարհային մշակութային ասպարեզում, խոշոր իրադարձություն էր:
 
== Գրական աղբյուրները և գաղափարը ==
[[Պատկեր:Bühnenbildentwurf Walküre.JPG|thumb|mini|400px|ձախից|Զիգֆրիդի ծնողները. Զիգմունդը՝ սուրը ձեռքին, և Զիգլինդը՝ վերջինիս ամուսին Հունդինգի տանը. նկարիչ՝ [[Յոզեֆ Հոֆման]]:]]
«Նիբելունգի մատանու» գրական աղբյուրները բազմազան են: Նիբելունգների մասին ասքի արմատները հասնում են մինչև [[գերմանական ցեղեր]]ի խոր անցյալը: Նրա ամենահին տարբերակներից մեկը տպագրված է դիցաբանական ու հերոսներին նվիրված երգերի «[[Ավագ Էդդա]]» ժողովածուի մեջ, որոնք գրառվել են [[Սկանդինավիա]]յում XII-XIII դարերում և թվագրվում են IX-XI դարերով: Դրա հիման վրա XIII դարի կեսերին ստեղծվեց «[[Վյոլսունգների սագա]]» արձակ ստեղծագործությունը, որն էլ հենց որպես հիմք ծառայեց [[Ռիխարդ Վագներ|Վագների]] [[լիբրետտո]]յի համար: Ինչ-որ չափով գործածվեց նաև այս պատումի գերմանական տարբերակը՝ «[[Նիբելունգների երգը|Ասք նիբելունգների մասին»]]», իսկ կարևոր դեր ունեցավ գերմանական ժողովրդական պատումը՝ անխոցելի (կամ եղջյուրակիր) Զիգֆրիդի մասին և զանազան հեքիաթներ:
Հին լեգենդների մեջ Վագները տեսնում էր գործուն և այժմեական գաղափար: Արևաշող Զիգֆրիդը, որ վախ չէր ճանաչում, Վագների համար ապագայի այն բաղձալի մարդն էր, որ առնչվում էր մեզ հետ, այն սոցիալական քավիչը, որ հայտնվել էր Երկրի վրա՝ վերացնելու համար կապիտալի իշխանությունը: Ոչ առանց պատճառի ձեռնոց նետելով բուրժուական բարոյականությանը, կոմպոզիտորը գլխավոր հերոսին կերտեց որպես ապօրինածին. Զիգֆրիդը քույր և եղբոր զավակ էր: Վագներյան քառագրության մեջ կարևոր նշանակությամբ է օժտված գերագույն աստվածություն [[Օդին (դիցաբանություն)|Վոթանը]]՝ անվճռական, հյուծված արտաքինով, միշտ հակված փիլիսոփայելուն և ոչ թե գործելուն, չարից ճնշված, և, անարդար կերպով՝ թագավորող շուրջբոլորը:
«Վոթանն ամեն մանրուքով նման է մեզ, - գրում էր Վագներն ընկերոջը, - նա մեր ժամանակների մտավորականության հավաքական կերպարն է: Հենց այդպիսի կերպարը, դու պետք է խոստովանես, մեզ համար խիստ հետաքրքրական է»:
Իսկ նիբելունգ Ալբերիխն, ըստ Վագների, ժամանակակից բանկիրի մարմնավորումն էր. «Եթե նիբելունգի ձեռքին ոսկե մատանու փոխարեն պատկերացնենք բաժնետոմսերի պորտֆելը, կստանանք աշխարհի մերօրյա տիրակալների ամբողջական կերպարը»:
Տող 102.
 
 
== Աղբյուրներ ==
* "100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973.
{{Վագների ստեղծագործություններ}}
{{Արտաքին հղումներ}}