«Յուտա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 14.
 
Կրոնական առումով նահանգը միատարր է. բնակիչների մոտ 60 %-ը Հիսուս Քրիստոսի վերջին օրերի եկեղեցու ներկայացուցիչներ են: Այս հանգամանքը որոշ առումով պայմանավորում է նահանգի առօրյա ու մշակութային կյանքը<ref
name="autogenerated1">''[http://religions.pewforum.org/pdf/report-religious-landscape-study-full.pdf U.S. Religious Landscape Survey 2008]'', the Pew Forum on Religion
& Public Life, pp 99-100. Retrieved 2008-07-02.</ref><ref
name="LDS population">{{cite web
Տող 37.
 
== Պատմություն ==
[[Մեծ ավազան]]ի շրջանում առաջին մարդիկ հայտնվել են 10.000 տարի առաջ: Նրանք գերազանցապես զբաղվել են որսով ու հավաքչությամբ: Մոտ 2.000 տարի առաջ [[Կոլորադոյի բարձրավանդակ]]ում ձևավորվել է [[անասազի]] քաղաքակրթությունը: Այնուհետև այստեղ հաստատվել են [[պուեբլո]] ցեղերը, որոնց գործունեության բազմաթիվ հետքերը, այդ թվում քարանձավային կացարանները, պահպանվել են նահանգի հարավարևելյան հատվածում: Մինչ եվրոպացիների հայտնվելը տարածքում բնակվել են պայուտները, գոշուտները, նավախո, յուտա ցեղախմբերը:
 
Ժամանակակից նահանգի տարածքում առաջին եվրոպացիները եղել են Ֆրանցիսկո դե Կորոնադոյի (1540) զինվորները, ովքեր փնտրում էին «յոթ ոսկե քաղաքները» (Ciudades de oro): 1776 թվականին [[Ֆրանցիսկյան միաբանություն|ֆրանցիսկյան]] երկու միաբաններ` Սիլվեստրե դե Էսկալանտեն և Ֆրանսիսկո Դոմինգեսը, արշավախմբով անցնում են տարածքով` նպատակ ունենալով [[Սանտա Ֆե (Նյու Մեքսիկո)|Սանտա Ֆեի]] և [[Կալիֆորնիա]]յի միջև հարմար ուղի գտնել: 1825 թվականին այստեղ են եղել այնպիսի հայտնի մաունթինմեններ (որսով, մորթու առևտրով զբաղվող մարդ), ինչպիսիք են Ուիլյամ Էշլին, Թոմաս Ֆիցպատրիկը, Ջիմ Բրիջերը և Ջեդեդայա Սմիթը: 1843-1844 թվականներին ամերիկացի սպա Ջոն Ֆրիմոնտը առաջինը հետազոտեց Մեծ ավազանի տարածքը: 1840-ական թվականներին Յուտան տրանզիտային ճանապարհ է հանդիսացել բազմաթիվ արշավախմբերի համար, այդ թվում` Դոներ Պատիի տխրահռչակ արշավախմբի համար (1846), ում ուղերթով հետագայում [[Իլինոյս]]ից Յուտա են ժամանել մորմոնները: Հետապնդումներից խուսափող աղանդավորական այս շարժման ներկայացուցիչները հետագայում վճռական դեր են ունեցել շրջանի յուրացման գործում:
Տող 63.
Յուտայի կլիման հիմնականում անապատային է: Դա բացատրվում է նրանով, որ նահանգը գտնվում է [[Սիեռա Նևադա (Կորդիլիերաներ)|Սիեռա Նևադայի]], այսպես կոչված, անձրևային ստվերում: Յուտայի հարավը գտնվում է Ուոսատչ լեռնազանգվածի անձրևային ստվերում: Ամռանը նահանգը (հատկապես հարավային և արևելյան հատվածները) ընկած են [[Կալիֆոռնիական ծոց]]ից փչող [[մուսսոն]]ի ճանապարհին: Յուտայի ցածրադիր հատվածների մեծ մասը տարեկան ունենում են 305 մմ տեղումներ, չնայած Ուոսատչի խիտ բնակեցված հատվածներում դրա քանակությունը հասում է 381 մմ-ի: Մեծ աղի լճի անապատը Յուտայի ամենաչորային հատվածն է. տարեկան տեղումների քանակը հասնում է 127 մմ-ի: Ձյան տեղումները բնորոշ են բոլոր հովիտներին` բացառությամբ հարավային մի քանի հովիտների:
 
Տարածքի մեծ մասին բնորոշ են ցուրտ ձմեռն ու շոգ ամառը: Յուտան օդային սառը հոսանքներից պաշտպանված է հյուսիսում ու արևելքում գտնվող լեռներով: Չնայած դրան` երբեմն արկտիկական սառը հոսանքները հասնում են այս տարածք: Հունվարի միջին ջերմաստիճանը −1 &nbsp;°C-ից (հյուսիսում) մինչև 13 °С է (Սենտ Ջորջում): 0 °С-ից ցածր ջերմաստիճան գրանցվում է Յուտայի գրեթե բոլոր շրջաններում, սակայն որոշ հատվածներում դրանք հաճախակի ու տևական բնույթ ունեն: Հուլիսի առավելագույն ջերմաստիճանը 29-38 °С է:
 
== Ժողովրդագրություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Յուտա» էջից