«Յանըղլի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 36 բայտ ,  2 տարի առաջ
չ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== Անվան ծագումը *== +== Անվան ծագում ==))
Խաղխաղի մոտ [[450]] թվականին տեղի է ունեցել հայկական և պարսկական զորքերի միջև [[Խաղխաղի ճակատամարտ|ճակատամարտ]]։<ref>Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 66</ref><ref>Չամչյանց Մ., Հայոց պատմություն, հ. Բ, Վենետիկ 1785, էջ 57</ref>։ [[450]] թվականի ամռանը պարսից հազարապետ Միհրներսեհը խոշոր զորաբանակով մտավ Փայտակարան՝ ճորտ-մարզպանի պարսից զորաբանակին միանալու, աղվանից ու հայոց ապստամբական շարժումները ճնշելու մտադրությամբ։ Աղվանից ապստամբները, պարտվելով ճորտ մարզպան Սեբուխտ Նիխորականից, քաշվեցին Կապկոհ (Կովկասյան) լեռները և օգնություն խնդրեցին Հայոց մարզպանությունից։
 
Հայկական մի զորամասով [[Վարդան Մամիկոնյան]]ն արշավեց Քարթլի՝ այնտեղից Աղվանքի պարսից զորքին թիկունքից հարվածելու նպատակով։ Տեղյակ լինլով հայկական զորաշարժին՝ հակառակորդը նրան սպասում էր Լոպնաս գետի (Զակամ) ափին։ Պարսկական բանակը դիրքեր գրավեց Խաղխաղի դաշտում։ Հակառակորդի կենտրոնում և աջ թևում գտնվում էին պարսկական, իսկ ձախ թնում՝ Բաղասկանի և Լփնաց զորքերը։ Վարդան Մամիկոնյանի զորաբանակը [[Գուգարք]]ով մտավ Աղվանից մարզպանություն և մարտակարգ ընդունեց Խաղխաղի մատույցներում։ Ստանձնելով կենտրոնի հրամանատարությունը՝ Վարդան Մամիկոնյանը աջ թևը հանձնեց իր փեսա [[Արշավիր Կամսարական]]ին, ձախը՝ [[Խորեն Խորխոռունի|Խորեն Խորխոռունուն]], թիկունքում տեղավորվեց պահեստազորը։ Վարդան Մամիկոնյանը ջախջախեց հակառակորդի աջ թևը և մղեց [[Լոպնաս]] գետի մայրիները։
 
Թշնամուն հետապնդող հայկական աջ թևի զորամասը թեպետ հայտնվեց մերձկուրյան ճահճուտներում (մորուտներ) և որոշ կորուստներ տվեց, սակայն ընկճեց հակառակորդին, դուրս եկավ Կուրի ափը և շրջապատեց թշնամուն։ Վերջինս մասամբ ոչնչացավ մարտադաշտում, մասամբ խեղդվեց [[Կուր]] գետում՝ խուճապահար նահանջի ժամանակ։ [[V դար]]ի պատմիչ [[Ղազար Փարպեցի]]ն ճակատամարտի ավարտի մասին գրում է.