«Համասեռականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
=== Տերմինաբանություն ===
{{Անպարկեշտ բառապաշար}}
Հայոց լեզվում գործածական էր [[«արվամոլություն»]] տերմինը, այժմ այդ տերմինը համարվում է վիրավորական և խտրական (քանի որ պարունակում է «մոլ» բացասական իմաստ արտահայտող վերջածանցը, ինչպես՝ գինեմոլ, կնամոլ, մանկամոլ, խաղամոլ, կրոնամոլ, նաև, արդեն ոչ որպես վերջածանց՝ մոլեռանդ, մոլի, մոլագար և այլն), որի փոխարեն առաջադրվում են տարբեր նոր տերմիններ. միասեռականություն, միասեռահակություն, նույնասեռականություն, նույնասեռահակություն, և այլն։ Առկա են նաև այլ տերմիններ և գործածվող բառեր, որոնցից ոմանք առավել տարածված են, քան մյուսները. երկնագույն, այրասեր, արվագետ, իգացող (նույնասեռական կանանց նկատմամբ գործածվող տերմին), նաև միջազգային նոր և հնացած տերմիններ՝ գեյ, լեսբուհի կամ լեսբուհի, ուրանիստ։ Որոշ դեպքերում գործածվում են այլ տերմիններ, հաճախ՝ օտարալեզու. «գալուբոյ» (ռուսերեն голубой - երկնագույն բառից), [[լեսբոհի]] (գալիս է Լեսբոս կղզու անունից, ուր ապրել է անտիկ բանաստեղծուհի Սափոն, որ գովերգում էր սերը կանանց միջև), նաև վիրավորական բառեր, օրինակ գյոթ***թ (թուրքական ծագումնաբանությամբ այս բառը բառացի նշանակում է «հետույք»), և այլն։ Որոշ դեպքերում ոմանք գործածում են այլ տերմիններ՝ կախված իրենց անձնական հայացքներից և վերաբերմունքից (դրական կամ բացասական) նույնասեռականության երևույթի և նման անհատների նկատմամբ. համասեռամոլ, նույնասեռամոլ, նույնիսկ՝ համասեռամոլական, նույնասեռամոլական։ Այսօր առավել տարածված է «նույնասեռական» տերմինը, ինչպես և «միասեռական»ը։ Սակայն կարելի է վիճարկել վերջինի գործածման նպատակահարմարությունը. միասեռական (բառացի՝ (միայն) մի սեռի նկատմամբ հակում ունեցող) ըստ էության կարող են համարվել և՛ տարասեռական կանայք ու տղամարդիկ, և՛ նույնասեռական կանայք ու տղամարդիկ, որովհետև երկու դեպքում էլ անհատները գերադասում են սեռական և էմոցիոնալ հարաբերություններ ունենալ բացարձակապես մեկ սեռի հետ (կին կամ տղամարդ): Նույն ձևով կիրառելի է նաև «այրասեր» տերմինը, քանզի «այրասեր» (բառացի՝ այր (տղամարդ) սիրող) կարող է անվանվել ինչպես տղամարդ նախընտրող տղամարդը, այնպես էլ տղամարդ նախընտրող կինը։ Այս առումով միասեռական են և՛ նույնասեռական, և՛ տարասեռական անհատների մեծամասնությունը, իսկ միասեռական չեն երկսեռականները, որոնք կարող են սեռական և էմոցիոնալ հարաբերություններ ունենալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց (ասել է թե՝ ավելի, քան մեկ սեռի) հետ։ Լայն գործածում ունի հոմոսեքսուալ բառը, որի հնացած և առավել «կլինիկական» տարբերակը հոմոսեքսուալիստ բառն է։ Ժամանակակից ռուսերենում այլևս հոմոսեքսուալիստ բառը չի կիրառվում որպես համընդհանուր ընդունված պիտակ նույնասեռականների նկատմամբ, այլ՝ հոմոսեքսուալ. նշվում է, որ տարասեռականներին, օրինակ, չեն անվանում հետերոսեքսուալիստ, այլ հետերոսեքսուալ, ուստի նույնասեռականներին էլ պետք է անվանել ոչ թե հոմոսեքսուալիստ (ինչպես ընդունված էր ԽՍՀՄ ցենզուրայում, նաև արևմուտքում երկար տարիներ), այլ՝ հոմոսեքսուալ, նույն կերպ և երկսեռականների դեպքում։
 
Պահպանողական կրոնական ինստիտուտներն օգտագործում են «[[սոդոմական]]» տերմինը՝ խոսելով նույնասեռականների մասին։ Սա գալիս է բիբլիական Սոդոմ քաղաքի անունից (Սոդոմ և Գոմորա), որի բնակիչները հայտնի էին իրենց մեղսալից կենսակերպով։