«Չան Կայշի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
'''Չան Կայշի''', ՑզյանԾյան ՑզեԾե Շի ([[1887]]-[[1975]]), չինացի ռազմաքաղաքական գործիչ, [[Չինաստանի հանրապետություն|Չինաստանի Հանրապետության]] ([[Թայվան]]) առաջնորդը 1928-1975 թթ։
 
Ավարտել է Բաոդինի և [[Տոկիո]]յի ռազմական, ակադեմիաները։ [[1920]]-ական թվականներին, քողարկվելով իբրև «ձախ» գոմինդանական, հարել է Սուն Յաթ Սենին։ [[1926]]-[[1927]] թվականներին, որպես ագգային-հեղափոխական բանակի գլխավոր հրամանատար, մասնակցել է Չինաստանի հյուսիսի դեմ ռազմական, գործողություններին։ [[1927]] թվականին կատարել է հեղաշրջում և հաստատել բռնատիրական վարչակարգ։ Իր ձեռքում է կենտրոնացրել է գոմինդանի կուսակցական, երկրի պետական և ռազմական, բոլոր բարձրագույն պաշտոնները, իրեն շնորհել [[գեներալիսիմուս]]ի կոչում։ 1937 թվականին, [[Չինաստան]]ի վրա Ճապոնիայի հարձակումից հետո, հարկադրված համաձայնության է եկել Չինաստանի Կոմկուսի հետ համատեղ գործելու վերաբերյալ։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում Ճապոնիայի պարտությունից ([[1945]] թվականի սեպտեմբերի 2) հետո մերժել է կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ ՉԿԿ-ի առաջարկը և [[1946]] թվականին սանձազերծել է քաղաքացիական պատերազմ։ Չինական ժողովրդական հեղափոխության հաղթանակից ([[1949]]) հետո իր զորքերի մնացորդների հետ փախել է [[Թայվան]] կղզի և հիմնավորվել այնտեղ։