«Միկենյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 54.
}}
 
'''Միկենյան քաղաքակրթություն''', '''Միկենյան Հունաստան''' (կամ Միկենյան քաղաքակրթություն), եղել է [[անտիկ Հունաստան]]ի [[Բրոնզի դար]]ի վերջին փուլը(1600-1100 մ. թ. ա.)։ Այն ներկայացնում է մայրցամաքային [[Հունաստան]]ի առաջին զարգացած քաղաքակրթությունը` շքեղ նահանգներով, քաղաքային կազմակերպություններով, արվեստով և գրային համակարգով<ref name=Fields-2004-10>{{harvnb|Fields|2004|pp=10–11}}.</ref>: Առաջացած իշխանությունների մեջ առավելապես հռչակված են եղել [[Պիլոս]]ը, [[Տիրին]]ը, [[Միդիա]]ն [[Պելեպոնես]]ում, [[Օրքոմենոս]]ը, [[Թեբե (Հունաստան) ]]ն և [[Աթենք]]ը Կենտրոնական Հունաստանում և Լոլքոսը` [[Թեսալիա]]յում։ Ավելի հայտնի էր [[Միկենք]]ը [[Արգոլդ]]ում, որի անունով է կոչվում այդ ժամանակաշրջանի մշակույթը։ Միկենյան ազդեցության ոլորտում են հայտնվում [[Էպիրոս]]ը [[Մակեդոնիա]] և [[Էգեյան ծով]]ի կղզիները, [[Փոքր Ասիա]]յի ափը, [[Լևանտ]]<ref>{{harvnb|van Wijngaarden|2002|loc=Part II: The Levant, pp. 31–124}};{{harvnb|Bietak|Czerny|2007|loc=Sigrid Deger-Jalkotzy, "Mycenaeans and Philistines in the Levant", pp. 501–629}}</ref> [[Կիպրոս]]ը<ref>{{harvnb|van Wijngaarden|2002|loc=Part III: Cyprus, pp. 125–202}}</ref> և [[Իտալիա]]ն։ Միկենյան Հունաստանը նվաճումներ է արձանագրել ինժեներական, ճարտարապետական և ռազմական կառուցողական բնագավառներում։ Առևտուրը [[Միջերկրական ծով]]ի` մեծ տարածություն ընդգրկող շրջանում էական ազդեցություն է թողել նրա տնտեսության զարգացման վրա։ Նրանց վանկային գիրը` գծային Բ-ն, հունական լեզվի առաջին գրային համակարգն է, իսկ նրանց կրոնում ներառված են մի քանի [[աստվածություն]]ներ, որոնք կարող ենք տեսնել Օլիմպիական [[Պանթեոն]]ում։ Միկենյան Հունաստանում հասարակության մեջ գերակշռել են ռազմիկ դասը և նահանգների հիերարխիկ ցանցը` քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգերով։ Ստեղծված հասարակությունները ղեկավարվել է թագավորի կողմից, որը կոչվել է վան։
Միկենյան Հունաստանը անկում է ապրել Արևելյան Միջերկրականում բրոնզեդարյան մշակույթի վերացումով, նրան հաջորդել է Հունաստանի մութ ժամանակաշրջանը, որը կոչվել է [[արխայիկ]] շրջան, որտեղ կայուն տեղաշարժեր են եղել պալատական համակենտրոնացվածությունից դեպի հասարակական-տնտեսական ապակենտրոնացված կազմակերպություն(ներառում է [[երկաթ]]ի լայն օգտագործման շրջանը)։ Միկենյան քաղաքակրթության ավարտի վերաբերյալ կան մի քանի տեսություններ։ Դրանց թվում է [[դորիացիներ]]ի ներխուժման, Ծովի մարդկանց ակտիվացման, [[բնական աղետներ]]ի, կլիմայական փոփոխությունների մասին տեսությունները։ Միկենյան շրջանը միջավայր է դարձել [[հունական գրականություն|հունական գրականության]], [[առասպելաբանություն|առասպելաբանության]], [[Տրոյական պատերազմ]]ի մասին պատմող [[էպոս]]ի ստեղծման համար։