«Նախիջևանի խանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Այս գործընթացի արդյունքում Նախիջևանը հայաթափվում է և հայերը կազմում են պատմական այդ գավառի 20-25 տոկոսը։ [[18-րդ դար]]ում [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի]] կայսրուհի [[Եկատերինա II|Եկատերինա 2-րդ Մեծը]] նվաճում է [[Հյուսիսային Կովկաս]]ը և արևելահայերին հրավիրում գալ և բնակվել այդտեղ<ref name="ց"/>։ [[Արարատյան դաշտ]]ից տեղափոխված հայերը հիմնում են [[Արմավիր]] քաղաքը<ref name="ց"/>, որը մինչ այժմ չի փոխել իր անունը, իսկ Նախիջևանի հայերը՝ [[Նոր Նախիջևան]]ը, որի հիմքում կառուցվել է [[Դոնի Ռոստով]] քաղաքը<ref name="ց"/>։ Այդ է պատճառը, որ [[1827]] թվականին Նախիջևանի ազատագրման ժամանակ խանության շուրջ 50.000 բնակիչներից միայն 12.000-ն էր հայ<ref name="m"/><ref name="հ"/>։ [[1828]]-[[30]] թվականներին պարսկահայերի ներգաղթի և մուսուլմանական բնակչության մասնակի արտագաղթի արդյունքում հայերի կազմում են մինչև 40-45 տոկոս<ref name="m"/><ref name="հ"/>։
 
Նախիջևանի խանության տարածքում զբաղեցնելով փոքրամասնություն՝ հայերը բնակվում էին հիմնականում լեռնային շրջաններում, զբաղվում [[այգեգործություն|այգեգործությամբ]] ու [[երկրագործություն|երկրագործությամբ]]։ Այստեղ դեռևս միջնադարում [[Պռոշյաններ|Պռոշյան]], [[Օրբելյաններ|Օրբելյան]] և այլ իշխանները կառուցել էին բերդեր և եկեղեցիներ։ Մեծ էր հայերի թիվը Դարալագյազում՝ [[Վայոց ձոր]]<ref name="օ"/>։ Մուսուլմանները ձմանըձմռանը բնակվում էին դաշտերում և զբաղվում անասնապահությամբ՝ ամռանը բարձրանալով լեռներ։ [[Արաքս]]ի հովտի դարավոր հայկական բնակավայրերը, այդ թվում՝ հարուստ վաճառաշահ քաղաք [[Ագուլիս]]ը<ref name="ց"/>, հայաթափվել և չէին բնակեցվել։ Հայաթափվել էր նաև Նախիջևան քաղաքը<ref name="ց"/>. [[1828]] թվականի տվյալներով քաղաքի շուրջ 4.000 բնակիչնեից հայեր էին մոտ 1,500-ը<ref name="m"/><ref name="հ"/>։ Խանական իշխանությունը ամրապնդելու համար քաղաքի հայկական թաղամասերը, ինչպես նաև մի շարք հայկական գյուղեր, վերաբնակեցվել էին մուսուլմաններով։ Խանության տարածքում անմխիթար էին թողնվել հայկական հուշարձանները, իսկ Նախիջևանում կառուցվում էին պարսկական ոճի շինություններ՝ մզկիթ, պալատ, դամբարան։
 
== Հայկական հուշարձանները Նախիջևանում ==