«Արգիշտի Գաբոյան»–ի խմբագրումների տարբերություն

== Մարտական գործողություններ ==
 
Մարտական հերթապահությունն Արգիշտին կատարելիրականացրել է Թալիշի դիրքերում: [[2016]] թվականի [[ապրիլի 1]]-ին, ժամը 20:00 -ի սահմաններում կատարվել է հերթափոխ և Արգիշտիի վաշտը տեղափոխվել է մշտական տեղակայման վայր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված հրետանակոծման ժամանակ գումարտակն իջնում է թաքստոց, ապա տագնապով զինվում և ստանալով համապատասխան հրահանգ սկսում է մարտական գործողությունները, որի արդյունքում հատուկ ջոկատայինների և տանկային ստորաբաժանումների օգնությամբ ազատագրում է հակառակորդի կողմից ժամեր առաջ գրաված դիրքերի մի մասը: Հակառակորդին է մնում «Սիս» հրամանատարական դիտակետը և մի քանի այլ դիրքեր:
 
Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Արգիշտին հրաման է ստանում իր ստորաբաժանումով փակել Թալիշ գյուղի ճակատային մասը՝ թույլ չտալու հակառակորդին մտնել գյուղ: Ապրիլի 3-ի առավոտյան Արգիշտին խրամատներում հանդիպում է հորը, ով ևս իր ստորաբաժանումով տեղափոխվել էր Թալիշ: Կարճ զրույցից հետո Արգիշտին հրաժեշտ է տալիս հորը և տեղափոխվում 162-րդ դիրք, որը գտնվում էր «Սիս» դիտակետի մոտակայքում: