«Արգիշտի Գաբոյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 11.
== Մարտական գործողություններ ==
Մարտական հերթափոխության ժամանակ Արգիշտին եղել է [[Քարվաճառ|Քարվաճառում]]: Սակայն նրան տեղափոխում են [[Մատաղիս|Մատաղիսի]] դիրքեր: Նա զոհվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, բայց նրա մարմինը գտել են ապրիլի 20-ին <ref>Անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են նրան</ref>: Ապրիլի 20-ին [[Կարմիր խաչի միջազգային կոմիտե|Կարմիր խաչի միջազգային կոմիտեի]] և [[ԵԱՀԿ]] գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, համաձայն [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] և [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանի]] միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը [[ԼՂՀ|ԼՂՀ-ին]] է հանձնում զոհված Արգիշտի Գաբոյանի մարմինը։ Արգիշտիի մարմինը հայկական կողմին բոլոր անհայտ կորած զինվորիներից վերջինն են հանձնել:▼
Մարտական հերթապահությունն Արգիշտին կատարել է Թալիշի դիրքերում: [[2016]] թվականի [[ապրիլի 1]]-ին, ժամը 20:00 -ի սահմաններում կատարվել է հերթափոխ և Արգիշտիի վաշտը տեղափոխվել է մշտական տեղակայման վայր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված հրետանակոծման ժամանակ գումարտակն իջնում է թաքստոց, ապա տագնապով զինվում և ստանալով համապատասխան հրահանգ սկսում է մարտական գործողությունները, որի արդյունքում հատուկ ջոկատայինների և տանկային ստորաբաժանումների օգնությամբ ազատագրում է հակառակորդի կողմից ժամեր առաջ գրաված դիրքերի մի մասը: Հակառակորդին է մնում «Սիս» հրամանատարական դիտակետը և մի քանի այլ դիրքեր:
Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Արգիշտին հրաման է ստանում իր ստորաբաժանումով փակել Թալիշ գյուղի ճակատային մասը՝ թույլ չտալու հակառակորդին մտնել գյուղ: Ապրիլի 3-ի առավոտյան Արգիշտին խրամատներում հանդիպում է հորը, ով ևս իր ստորաբաժանումով տեղափոխվել էր Թալիշ: Կարճ զրույցից հետո Արգիշտին հրաժեշտ է տալիս հորը և տեղափոխվում 162-րդ դիրք, որը գտնվում էր «Սիս» դիտակետի մոտակայքում:
Ապրիլի 3-ի գիշերը 162-րդ դիրքից վաշտը երեք ուղղություններով մարտական գործողություններ է սկսում՝ «Սիս»-ը ազատագրելու համար: Գործողությունների ժամանակ զոհվում են դասակի հրամանատարը և ևս մեկ զինվոր: Վաշտը նահանջի հրաման է ստանում:
Ապրիլի 4-ի վաղ առավոտյան Արգիշտի Գաբոյանն իր հետ վերցնելով 6 զինծառայողի՝ հարձակվում է «Սիս» դիտակետի վրա: Մոտ 40 րոպե մարտ վարելուց հետո զինվորներին հրամայում է վերադիրքավորվել և իրեն կրակով ապահովել: Այնուհետև զինվորների՝ իր հետ գնալու առաջարկը մերժելով, Արգիշտին միայնակ բարձրանում է դիրքը:Շուրջ 20 րոպե տևած մարտից հետո հրաձգությունը դադարում է, իսկ միայնակ մարտնչող Արգիշտի Գաբոյանը չի վերադառնում:
▲
== Պարգևներ ==
|