«Հայ միջնադարյան պատմագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Տող 33.
 
== Պատմագրությունը՝ ազգապահպանման համար պայքարի զարթոնքի շրջանում ==
[[17-րդ դար]]ում՝ ազգապահպանման համար պայքարի զարթոնքի շրջանում, վերելք է ապրել նաև հայ պատմագրությունը։ Պատմությունը կրկին դարձել է ազգային ինքնաճանաչման և արժանապատվության բարձրացման, հայրենիքի ու դավանանքի նկատմամբ սեր ու նվիրվածություն դաստիարակելու միջոց։ Ի տարբերություն նախորդների՝ [[17-րդ դար|17]]-[[18-րդ դար]]երի պատմագիրներ [[Գրիգոր Դարանաղցի]]ն, [[Առաքել Դաիժեցի]]ն, [[Զաքարիա Սարկավագ Քանաքեռցի]]ն, [[Զաքարիա Ագ- ուլեցիԱգուլեցի]]ն, [[Աբրահամ Գ Կրետացի]]ն, [[Խաչատուր Ջուղայեցի]]ն, [[Սիմեոն Ա Երևանցի]]ն, [[Երեմիա Չելեպի Քյոմուրճյան]]ը, [[Ստեփանոս Շահումյան]]ը, [[Եսայի Հասան-Ջալալյան]]ը, [[Աբրահամ Երևանցի]]ն իրենց [[երկ]]երում զգալիորեն անդրադարձել են ժողովրդի նիստ ու կացին, ավանդույթներին ու սովորություններին, հայկական գաղթավայրերին, հետևողականորեն զարգացրել լուսավորության, քաղաքական ու մշակութային վերածնության, ազատության գաղափարը, ներբողել նորն ու առաջավորը։ Հայ [[պատմագրություն]]ը հարստացել է օրագրության և ուղեգրության ժանրերով ([[Զաքարիա Ագուլեցի]], [[Երեմիա Չելեպի Քյոմուրճյան]])։ Ընդհանուր առմամբ, [[17-րդ դար|17]]-[[18-րդ դար]]երի հայ պատմագրությունը կրում է նոր շրջանին բնորոշ զարգացող բուրժուական հարաբերությունների ազդեցությունը, որով Էլ պայմանավորված էր նրա աշխարհականացումը։ [[18-րդ դար|18]]-[[19-րդ դար]]երում է ստեղծագործել նաև [[Միքայել Չամչյան]]ը ([[1738]]-[[1823]]), որի եռահատոր «Պատմութիւն Հայոց...»-ը [[Հայաստան]]ի և հայ ժողովրդի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ։ Այն էականորեն տարբերվում է հայ ավանդ, պատմական երկերից՝ իրավամբ համարվելով հայ նոր պատմագիտության նախակարապետը։ Արժեքավոր են նաև [[Ղուկաս Ինճիճյան]]ի, [[Հովսեփ Գաթըրճյան]]ի ու մյուս Մխիթարյանների հայագիտական գործերը։
{{ՀՀ2012}}