«Պավել Չոբանյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
Նա երկար տարիներ եղել է մի շարք գիտական և խմբագրական խորհուրդների անդամ, 1999-2003 թթ. զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Պատմա-բանասիրական հանդեսի խմբագրի տեղակալի պաշտոնը: Նպատակասլաց ու աշխատասեր գիտնականի ունակություններն այդ տարիներին, ի նպաստ այն ժամանակվա հայագիտության կարևորագույն` “Պատմա-բանասիրական հանդեսի” բարգավաճման, և հայ-ռուսական փոխհարաբերությունների վավերագրերի հայտնաբերման ու հրատարակության գործում լավագույնս ի սպաս դրվեցին խստապահանջ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի հետևողական վերահսկողությամբ:
2013 թվականից Պավել Չոբանյանին վերապահվեց ՀՀ ԳԱԱ նորաստեղծ «Բանբեր հայագիտության» միջազգային գիտական հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնը, և իր խմբագրությամբ հրապարակվել են հանդեսի տասնմեկ համարները (տես`[http://www.haygithimnadram.am/journals.php?langid=1 http://www.haygithimnadram.am/journals.php]):
 
2007 թվականից իբրև ավագ գիտնական-վերլուծաբան նրա գիտելիքները օգտագործվեցին ՀՀ Պաշտպանության Նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան)։ Նա հեղինակել է փորձաքննական բազմաթիվ հետազոտություններ, կատարել է այսօրվա քաղաքական կյանքից բխող մի շարք կարևոր առաջարկություններ և վերլուծություններ: