2489
edits
չ (Vahram Mekhitarian տեղափոխեց էջը «Վիքիպեդիա:Պավել Չոբանյան»-ից «Պավել Չոբանյան»: սխալմունք) |
չ (→ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ) |
||
ՊԱՎԵԼ ԱՇՈՏԻ ՉՈԲԱՆՅԱՆ - արևելագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
===
Ծնվել է 1948 թ. մարտի 15-ին Ադրբեջանի ԽՍՀ Խանլար քաղաքում (հայրենի գյուղը` պատմական Փիփ-Զագլիկ): 1973թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության բաժինը: 1974-1976թթ. կովկասագիտություն-վրացագիտություն մասնագիտացմամբ ուսանել է ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում` ուսումնառությունը իրականացնելով Վրացական ԽՍՀ ԳԱ Կորնելի Կեկելիձեի անվան Ձեռագրերի հետազոտության ինստիտուտում, այդ հիմնարկի տնօրեն և ճանաչված վրացագետ, ակադեմիկոս Ելենա Պ. Մետրեվելու ղեկավարությամբ:
Պ. Չոբանյանը նաև “Հայաստանի պատմագետների միության” հասարակական կազմակերպության անդամ էր:
===
Վաստակաշատ գիտնականը հեղինակել է 150-ից ավելի գիտական հրապարակումներ, երկու տասնյակ գիտական աշխատությունների խմբագիր է: Նրա գիտական հետազոտությունները նվիրված են հայոց պատմության, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունների, վրացական ուղեգրությունների ուսումնասիրությանը: Նա թարգմանաբար հրատարակել է Ա. Շանիձեի «Հին վրացերեն լեզվի քերականություն» աշխատությունը (Հ. Մարգարյանի հետ համատեղ), որը կարևոր քայլ դարձավ` Հայաստանում վրացագիտության բնագավառի համար ամուր հող ստեղծելու գործում:
Գիտական գործունեության ընթացքում Պ. Չոբանյանի ծանրակշիռ խոսքը լսվել է բազմաթիվ միջազգային և տեղական գիտաժողովներում, ուր նա հանդես էր գալիս Այսրովկասի պատմության և աղբյուրագիտության կարևորագույն խնդիրների լուսաբանմամբ։ Նա Մոսկվայում մասնակցել է Բարտոլդյան ընթերցումներին, ինչպես նաև Լիվոռնոյում, Սանկտ Պետերբուրգում, Աշխաբադում, Թբիլիսիում, Ստեփանակերտում, Մոնպելիեում տեղի ունեցած հայագիտական և արևելագիտական մի շարք գիտաժողովների։
=== Մանկավարժական գործունեություն ===
Պրոֆ. Պ. Չոբանյանը վարել է նաև բեղմնավոր գիտա-մանկավարժական աշխատանք: Նա ընդհանուր ու մասնագիտական դասընթացներ է վարել Դավիթ Անհաղթ համալսարանում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում (1995-2008 թթ.), Երևանի պետական համալսարանում և Մխիթարյան միաբանության Երևանի վարժարանում:
|
edits