«Պավել Չոբանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 59.
ՊԱՎԵԼ ԱՇՈՏԻ ՉՈԲԱՆՅԱՆ - արևելագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
 
=== ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ===
Ծնվել է 1948 թ. մարտի 15-ին Ադրբեջանի ԽՍՀ Խանլար քաղաքում (հայրենի գյուղը` պատմական Փիփ-Զագլիկ): 1973թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության բաժինը: 1974-1976թթ. կովկասագիտություն-վրացագիտություն մասնագիտացմամբ ուսանել է ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում` ուսումնառությունը իրականացնելով Վրացական ԽՍՀ ԳԱ Կորնելի Կեկելիձեի անվան Ձեռագրերի հետազոտության ինստիտուտում, այդ հիմնարկի տնօրեն և ճանաչված վրացագետ, ակադեմիկոս Ելենա Պ. Մետրեվելու ղեկավարությամբ:
 
1982թ. պաշտպանել է “Հայերը Մերձավոր Արևելքում ըստ վրաց ուղեգրությունների” թեկնածուական ատենախոսությունը:
 
2006թ. պաշտպանել է “Հայ-ռուս-վրացական հարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին” դոկտորական ատենախոսությունը, որի ընդլայնված տարբերակը մենագրության տեսքով հրապարակվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչությունը:
 
Պրոֆ. Չոբանյանը գիտական գործունեությունը սկսել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, անցնելով ճանապարհ կրտսեր գիտաշխատողից` մինչև փոխտնօրեն: 1977-1985 թթ. նա եղել է այդ ինստիտուտի Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող, 1995-1996 թթ.` «Քրիստոնյա Արևելք» բաժնի վարիչ, իսկ 1985-1995 թթ. աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող: Տասը տարուց ավելի` 2002 թ. մինչև 2013 թ., նա պաշտոնավարել է որպես Արևելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն: 2013 թվականից մինչև իր վերջին օրերը ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության» բաժինը:
 
Նա երկար տարիներ եղել է մի շարք գիտական և խմբագրական խորհուրդների անդամ, 1999-2003 թթ. զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Պատմա-բանասիրական հանդեսի խմբագրի տեղակալի պաշտոնը: Նպատակասլաց ու աշխատասեր գիտնականի ունակություններն այդ տարիներին, ի նպաստ այն ժամանակվա հայագիտության կարևորագույն` “Պատմա-բանասիրական հանդեսի” բարգավաճման, և հայ-ռուսական փոխհարաբերությունների վավերագրերի հայտնաբերման ու հրատարակության գործում լավագույնս ի սպաս դրվեցին խստապահանջ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի հետևողական վերահսկողությամբ:
2013 թվականից Պավել Չոբանյանին վերապահվեց ՀՀ ԳԱԱ նորաստեղծ «Բանբեր հայագիտության» միջազգային գիտական հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնը, և իր խմբագրությամբ հրապարակվել են հանդեսի տասնմեկ համարները (տես`http://www.haygithimnadram.am/journals.php?langid=1):
 
2007 թվականից իբրև ավագ գիտնական-վերլուծաբան նրա գիտելիքները օգտագործվեցին ՀՀ Պաշտպանության Նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան)։ Նա հեղինակել է փորձաքննական բազմաթիվ հետազոտություններ, կատարել է այսօրվա քաղաքական կյանքից բխող մի շարք կարևոր առաջարկություններ և վերլուծություններ:
 
Պավել Չոբանյանը աշխատում էր հասարակագիտության տարբեր բնագավառներում: Նրան հավասարպես հետաքրքրում էին Հայաստանի քաղաքական փոխհարաբերությունները Մերձավոր Արևելքի հարևան երկրների և Ռուսաստանի հետ, Հայկական գաղթավայրերն ու հոգևոր-մշակութային կյանքը հայկական էկումենեյում, Վրաստանի պատմությունն ու մատենագրական ժառանգությունը, Հայոց հասարակական կյանքի զարգացման օրինաչափությունները, համաշխարհային պատմության ռիթմում Այսրկովկասի ժողովուրդների ներդրումը և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք արտացոլված են իր մատենագիտության մեջ:
 
Հայաստանի նորաստեղծ Հանրապետության առջև կանգնած մի շարք ներքին ու արտաքին խնդիրների ի հայտ գալու հետ մեկտեղ` ավելի ու ավելի կարիք զգացվեց, Պավել Չոբանյանի նման` իրենց գիտական գաղափարներին նվիրված հետազոտողների անաչառ գործունեության: 1991 թ. հետո նա մասնակցեց ետխորհրդային ժամանակաշրջանում պետական և հասարակական կարևորագույն տարբեր գործընթացների. ընդգրկվեց ՀՀ Նախագահին առընթեր Ներման հանձնաժողովի կազմում:
Պ. Չոբանյանը նաև “Հայաստանի պատմագետների միության” հասարակական կազմակերպության անդամ էր:
 
=== ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ===
Վաստակաշատ գիտնականը հեղինակել է 150-ից ավելի գիտական հրապարակումներ, երկու տասնյակ գիտական աշխատությունների խմբագիր է: Նրա գիտական հետազոտությունները նվիրված են հայոց պատմության, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունների, վրացական ուղեգրությունների ուսումնասիրությանը: Նա թարգմանաբար հրատարակել է Ա. Շանիձեի «Հին վրացերեն լեզվի քերականություն» աշխատությունը (Հ. Մարգարյանի հետ համատեղ), որը կարևոր քայլ դարձավ` Հայաստանում վրացագիտության բնագավառի համար ամուր հող ստեղծելու գործում:
 
Մեծ թվով նյութեր հավաքելով Թբիլիսիի և Մոսկվայի արխիվներից և գրադարաններից 1981թ.-ին հրատարակում է “Վրացական ուղեգրությունները և նրանց տեղեկությունները հայերի մասին” աշխատությունը:
1990թ.-ին լույս է տեսել Պ. Չոբանյանի մասնակցությամբ կազմված «Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դարի երկրորդ կեսին (1760-1800 թթ.)» փաստաթղթերի ժողովածուն: 1999թ. նրա առաջաբանով և աշխատասիրությամբ վերահրատարակվել են Մակար Բարխուդարյանցի «Աղվանից երկիր և դրացիք» ու «Արցախ» տեղագրական աշխատությունները:
 
Պ. Չոբանյանը իր բազմաթիվ հոդվածներով անդրադարձել է Հնդկաստանի, Իտալիայի, Երուսաղեմի և մի շարք այլ հայկական գաղթավայրերի պատմությանը, համառ պրպտումներով նոր վավերագրեր հայտնաբերել և գիտական վերլուծությամբ հրատարակել ԺԷ-ԺԸ դարի Հայաստանի, մեր եկեղեցու և Արցախ աշխարհի պատմության կնճռոտ խնդիրների վերաբերյալ։ Ճանաչված պատմաբան-գիտնականի հետազոտությունների պսակը դարձավ 2006թ-ին հրատարակված «Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին» մենագրությունը։
 
Հմուտ պատմաբան-միջնադարագետը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից հրատարակվող «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի հեղինակներից և խմբագրական խորհրդի անդամներից էր: Նա եղել է նաև այդ հրատարակության երկրորդ հատորի պատասխանատու խմբագիրը:
 
«Հայոց պատմություն» և «Հայաստանի հարակից երկրների պատմություն» դպրոցական նոր դասագրքերում հեղինակել է ուշ միջնադարյան Հայաստանի և Արևելյան Այսրկովկասի պատմության շարադրանքները:
Արժեքավոր են “Феномен Шуши” (2013) և «Արցախ. Ժողովրդագրության և տեղանվանակարգի հիմնախնդիրները ԼՂՀ անվտանգության համատեքստում» (2014) կոլեկտիվ մենագրությունները, որոնք հրատարակվել են որպես Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հավելված «Աշխատանքային տետրերի» հատուկ համարներում, որտեղ նա հանդես է եկել որպես ծրագրի համակարգող, գիտական խմբագիր և հիմնական հոդվածների հեղինակ:
 
Գիտական գործունեության ընթացքում Պ. Չոբանյանի ծանրակշիռ խոսքը լսվել է բազմաթիվ միջազգային և տեղական գիտաժողովներում, ուր նա հանդես էր գալիս Այսրովկասի պատմության և աղբյուրագիտության կարևորագույն խնդիրների լուսաբանմամբ։ Նա Մոսկվայում մասնակցել է Բարտոլդյան ընթերցումներին, ինչպես նաև Լիվոռնոյում, Սանկտ Պետերբուրգում, Աշխաբադում, Թբիլիսիում, Ստեփանակերտում, Մոնպելիեում տեղի ունեցած հայագիտական և արևելագիտական մի շարք գիտաժողովների։
 
=== ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ===
Պրոֆ. Պ. Չոբանյանը վարել է նաև բեղմնավոր գիտա-մանկավարժական աշխատանք: Նա ընդհանուր ու մասնագիտական դասընթացներ է վարել Դավիթ Անհաղթ համալսարանում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում (1995-2008 թթ.), Երևանի պետական համալսարանում և Մխիթարյան միաբանության Երևանի վարժարանում:
 
Պրոֆեսոր Չոբանյանը Հայաստանում պատրաստել է բազմաթիվ մասնագետներ միջնադարագիտության, հայագիտության, վրացագիտության և կովկասագիտության բնագավառներում ովքեր շարունակում են նրա գործը համալսարանական և ակադեմիական գիտական հաստատություններում։ Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ տասնյակ թեկնածուական ատենախոսություններ այդ թվում Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ արտասահմանյան երկրներից, եղել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս:
Պ. Չոբանյանը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գործող 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի անդամ էր և նշված մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը: Նրա անմիջական ղեկավարությամբ կազմակերպել են թեկնածուական ու դոկտորական՝ 90-ից ավելի ատենախոսությունների պաշտպանություններ:
 
Պ. Չոբանյանը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գործող 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի անդամ էր և նշված մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը: Նրա անմիջական ղեկավարությամբ կազմակերպել են թեկնածուական ու դոկտորական՝ 90-ից ավելի ատենախոսությունների պաշտպանություններ:
ՊԱՐԳԵՒՆԵՐ
Գիտության սպասավորի իր ծառայությունների համար Պ. Ա. Չոբանյանը պարգևատրվել է հուշամեդալներով.
• Ռուսաստանի Դաշնության «Կ. Միչիևի 150 ամյակի» (2010)
• Հայաստանի Հանրապետության ՊՆ «Գարեգին Նժդեհ» (2010)
• ԼՂՀ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 20 տարին» (2011)
• Հայաստանի Հանրապետության ՊՆ “ՀՀ զինված ուժերի 20 տարի” հոբելյանական մեդալով (2011)
• Ռուսաստանի Դաշնության «366-րդ գվարդիական մոտոհրաձիգային Մոզիրյան Կարմրադրոշ Սուվորովի շքանաշակիր գնդի» (2012)
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության “Ղարաբաղյան Շարժում” (2013)
 
Մատենագիտություն
 
=== Պավել Աշոտի Չոբանյանի մասին ===
1. Չոբանյան Պավել Աշոտի, - Ով ով է հայեր. Կենսագրական հանրագիտարան, հտ. 2, Երևան, Հայկական հանրագիտարան. հրատարակչություն, 2007, էջ 292:
2. «ԵՊՀ Պատմության ֆակուլտետի շրջանավարտներ», Երևան, 2009: