«Գունավոր մետալուրգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Գունավոր մետալուրգիա''', ծանր արդյունաբերության ճյուղ։ Ընդգրկում է հանքավայրի հետազոտումը, հանքանյութի արդյունահանումը և հարստացումը, գունավոր, հազվագյուտ, թանկարժեք [[մետաղներ]]ի և նրանց համաձուլվածքների արտադրությունն ու առաջնային մշակումը, ինչպես նաև բնական [[ալմաստ]]ի հանույթը և արհեստական ալմաստների արտադրությունը։ Զբաղվում է նաև երկրորդային մետալուրգիական հումքի վերամշակմամբ, մետաղների մաքրմամբ, տարբեր մետաղափոշիների, ձուլվածքների, մաքուր-գերմաքուր, ծանր, թեթև, ազնիվ, հազվագյուտ, ցրված, ռադիոակտիվդռադիոակտիվ մետաղների, նրանց աղերի, միացությունների, ուղեկցող քիմիական արտադրանքների, Էլեկտրոդային և խարամասիտալային իրերի, կիսահաղորդիչների և այլ նյութերի արտադրությամբ։
 
== Գունավոր մետալուրգիայի մշակում ==
Տող 5.
 
== Զարգացում ==
Գունավոր մետալուրգիան հաջողությամբ զարգանում է [[Ռուսաստան]]ում, [[Ղազախստան]]ում, [[Ուկրաինա]]յում, [[Ուզբեկստան]]ում, [[Կիրգիզիա]]յում, [[Տաջիկստան]]ում, [[Ադրբեջան]]ում, [[Վրաստան]]ում։ [[Հայաստան]]ի ընդերքը ևս հարուստ է գունավոր մետաղներով։ Հայաստանի տարածքում դեռ մ․ թ․ ա․ 6-րդ հազարամյակի վերջում արտադրվել է [[պղինձ]]։ [[Հայկական լեռնաշխարհ]]ում գունավոր մետաղների ձուլումը հայտնի է եղել մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակում ([[Մեծամոր]])։
 
Պատմական և հնագիտական տեղեկությունները վկայում են, որ մշակվել են ինչպես պղնձի, [[անագ]]ի, այնպես էլ ոսկու հանքավայրեր (մ․թ․ա․ 4-3-րդ դարերում, [[Զոդ]], Զանգեզուր)։
 
== Պղնձահանքերի մշակում և հիմնում ==