«Արարատ Երևան ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
== Գործունեություն ==
Առաջին նվաճմանը ակումբը հասել է հիմնադրմանից 5 տարի անց՝ նվաճելով [[Հայաստանի ֆուտբոլի գավաթ]]ը, որի իրավահաջորդը ներկայումս գործող [[Հայաստանի Անկախության Գավաթ|Հայաստանի անկախության գավաթն]] է։ [[1954 թվական]]ին այն ժամանակվա Երևանի «Սպարտակը» [[ԽՍՀՄ]] տարածքում իր առաջին բարձունքին է հասնում՝ մասնակցելով ԽՍՀՄ գավաթի եզրափակչին։ Սպարտակցիների մրցակիցը [[Կիև]]ի «Դինամոն» էր, որը և մեծ դժվարությամբ տիրանում է գավաթին։ [[1971 թվական]]ից սկսվում են արդեն Երևանի «Արարատի» ոսկե տարիները։ Նախ նույն թվականին թիմը տիրանում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ Հաջորդ տարի թիմի ղեկին է կանգնում ամբողջ ԽՍՀՄ-ում ճանաչված նախ ֆուտբոլիստ, [[Մոսկվա]]յի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, այնուհետև փայլուն մարզիչ [[Նիկիտա Սիմոնյան]]ը։ Վերջինս էլ սկիզբ է դնում 73-յան երազներին։ Թիմը հասնում է անհավանական հաջողությունների. ԽՍՀՄ առաջնության և գավաթի ոսկե մեդալներ… Դա մեծագույն նվաճում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանեցին. «Հայկական ֆուտբոլի բում»։
[[1973]]-ը կարող ենք համարել թիմի բոլոր ժամանակների լավագույն տարին, քանի որ ԽՍՀՄ առաջնության կարևորագույն չեմպոնությունըչեմպիոնությունը «Արարատի» համար առաջինն ու վերջինն էր։ [[1975]]-ին երևանցիները երկրորդ անգամ են տիրանում բաղձալի գավաթին։ Հաջորդ տարի մասնակցում են եզրափակչին, կրկին մոտ լինելով երկրորդ անընդմեջ նվաճմանը։
 
[[1974]] թվականին արարատցիները հաջող էին խաղում Չեմպիոնների գավաթ (ներկայումս [[Չեմպիոնների լիգա]]՝ ՉԼ) մրցաշարում։ Քառորդ եզրափակչում մեր մրցակիցը Եվրոպայի այդ թվականների լավագույն ակումբն էր՝ [[Մյունխեն]]ի «[[Բավարիա Մյունխեն|Բավարիան»]], որը նախորդ տարի դարձել էր [[ԽՍՀՄ]] առաջնության հաղթող։ [[Երևան]]ում մերոնք ցուցադրելով փայլուն խաղ՝ հաղթեցին մի ակումբի, որի կազմում խաղում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են [[Ֆրանց Բեկենբաուեր]]ը, [[Կառլ-Հայնց Ռումենիգե]]ն, [[Գերդ Մյուլլեր]]ը, որը [[Գերմանիա]]յի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, և այլք։ Հանդիպման միակ գնդակը 34-րդ րոպեին հեղինակում է [[Արկադի Անդրեասյան]]ը։ Ափսոս, որ [[Մյունխեն]]ում տեղացիները հաղթում են 2։0 հաշվով և դուրս գալիս կիսաեզրափակիչ։ Այդ տարի նույնպես «Բավարիան» նվաճում է [[Եվրոպա]]կան ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը, իսկ «Արարատից» կրած պարտությունը միակն էր ողջ մրցաշարում։