«Մակրոէկոնոմիկա»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
{{ Հիմնական հոդված | Ֆիսկալ քաղաքականություն}}
[[Ֆիսկալ քաղաքականություն]]- պետության կարգավորիչ քաղաքականություն, որի նպատակն է մեղմել տնտեսական պարբերաշրջանները ամբողջական խնայողությունների ցուցանիշների փոփոխության միջոցով։ Տվյալ տնտեսության հիմնական գործիքները հանդիսանում են զուտ հարկերը և ապրանքների և ծառայությունների պետական գնումները։ Եթե երկրում անկում է, ապա կառավարությունը կարող է ավելացնել պետական գնումները կամ կրճատել հարկերը ամբողջական թողարկման ավելացան համար։ Եթե տնտեսությունը վերելքում է, ապա հակառակը՝ իջեցնել գնումները, ավելացնել հարկերը։
Ֆիսկալ քաղաքաանությանքաղաքականության դրական գծերից մեկը այն է, որ տվյալ քաղաքականությունը ավելի հեշտ է իրականացնել պետության կողմից, քան մոնետարիստական քաղաքականությունը, որովհետև պետությունը հստակ առանձին որոշումներ չի կայացնում ֆիսկալ քաղաքականության իրականացման համար։ Մինչդեռ քեյնսական դպրոցի ներկայացուցիչները առաջարկեցին որ մոնետար քաղաքականությունը հեշտ է կառավարել տոկոսադրույքով, բայց ներդրումները դրանից գրեթե չեն փոփոխվում։
Ֆիսկալ քաղաքականությունը ունի նաև իր թերությունները։ Պետությունը, ինչպես յուրաքանչյուր մակրոտնտեսական գործակալ կարող է վնասներ կրել, այսինքն ունենալ պետական բյուջեի պակասուրդ։ Ավելցուկային միջոցների մեծ պաշարները նույնպես վնաս են պետության համար։ Ոչ գրագետ քաղաքականության վարումը կարող է բերել լուրջ ''անհավասարակշռություն պետական բյուջեում'': Ֆիսկալ քաղաքականության հիմնական խնդիրները տնտեսագետները համարում են ''Crowding-out-ի էֆեկտ (դուրսգրման էֆեկտ) '', երբ պետական ծախսերի աճի դեպքում՝ վարկային միջոցների շուկայում որոշակի ռեակցիայի պատճառով, իջնում է ներդրումների ծավալը երկրում, որը դանդաղեցնում է երկրի զարգացման տեմպը։