«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
Նրա օրոք խալիֆայությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Նա շարունակեց Աբբասյան դինաստիայի դիրքերի պահպանման և ուժեղացման քաղաքականությունը։ Իրականում նա եղել է մի դաժան կառավարող, որի ժամանակ ավելացան [[հարկ]]երը և խստացավ դրանց գանձումը կայսրության ժողովուրդներից։ Հարստությունը կենտրոնցված էր նրա և նրա մերձավոր խորհրդականների ձեռքում։ Շռայլությունները, անիմաստ նվիրատվությունները սովորական երևույթ էին դարձել։
 
Դրա հետ մեկտեղ նա աչքաթող չէր անում իշխանությունն ամրապնդելու և պաշտպանելու հարցերը։ Նա առաջին խալիֆան էր, որ մեծ ուշադրություն դարձրեց մուսուլման հոգևոր առաջնորդների աջակցությանը և քաղաքական օժանդակությունը շահելուն՝ տալով նրանց մեծ հողաբաժիններ և կալվածքներ։ Դրա դիմաց նրանք ամեն կերպ աջակցում էին Հարուն ալ-Ռաշիդին ամրապնդելու իր իշխանությունը։ Վերջինս շատ զգույշ քաղաքկանությունքաղաքականություն էր վայելում շիաների նկատմամբ, որպեսզի չգրգռի նրանց։ Բայց այնուամենայնիվ նա չկարողացավ կանխել ժողովրդական հուզումները, որոնք հիմնական պատճառը հարկեր աճն ու դրանց գանձման դաժան մեթոդներն էին։ Եվ այդ դժգոհությունների հողի վրա [[798]] թվականին ապստամբեցին [[Սիստան]]ի գյուղացիությունը։ Նրանց ճնշելու համար ուղարկված զորքերը պարտություն կրեցին և խալիֆան դադարեցրեց հարկերի գանձումը Սիստանի մուսուլման բնակչությունից։ Նրան ավելի շատ անհանգստացնում էր 806 թվականին [[Խորասան]]ի ապստամբությունը։ Ապստամբների թիվը հասնում էր 100 000-ի։ Հարուն առ-Ռաշիդը նրանց դեմ ուղարկում է 20 000-անոց բանակ, որը պարտություն է կրում և ապստամբնրը գրավում էն [[Սամարղանդ]]ը, որը մեծ հաջողություն էր նրանց համար։ Սա մեծ կորուստ էր խալիֆայության համար, ուստի Հարուն առ-Ռաշիդը ինքն է անցնում մեծ բանակի գլուխ և շարժվում է ապստամբների դեմ, սակայն ճանապարհին նա հիվանդացավ Թուսում և այստեղ էլ մահացավ 809 թ.։
 
== Թուլացում և մասնատում ==