«Հունգարիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 58.
 
== Պատմություն ==
Մոտավորապես 900—1000 թվականներին հունգարական ցեղերը բնակեցնում են միջդնեստրյան հովիտը, ինչպես նաև Մերձկարպատիան ([[Տրանսիլվանիա]]), որտեղ բնակություն էին հաստատել հունգարներին մոտ [[սեկեյներ]]ը և [[չանգոշիներ]]ը։ Ի տարբերություն երեք-չորս դար առաջ հովտում թափառող սլավոնական ցեղերի, հունգարական երխուժումը համեմատաբար ուշ էր և կրում էր բավականին ռազմատենչ բնույթ, իրականացվելով [[սլավոններ]]ի (հյուսիսից և հարավից), [[գերմանացիներ]]ի (արևմուտքից) և [[ռումինացի|ռումին]]-[[վալախներ]]ի (արևելքից) հետ ռեսուրսների համար սուր մրցակցության պայմաններում։ Նշվում է, որ գործընթացը պատմական բեմ է դուրս բերում [[մադյարներ]]ին, իսկ նրացիցնրանցից անմիջապես հետո [[խազարներ]]ին, [[պեչենգներ]]ին և [[կումանցիներ]]ին (պոլովցիներ), նման նրան, ինչը հինգ դար առաջ ոգեշնչում էր [[գուներ]]ին, այնպես, ինչպես նաև այլ հովտային ազգերին։ Ամբողջը՝ սոցիալական շարժառիթները, ռազմական մարտավարությունը, տնտեսական բնութագիրը, ընդհուպ մինչև նշանակման կետը՝ պանոնական ավազանը, ցուցադրում է ապշեցուցիչ նմանություն։ Այնպես որ, միջնադարյան հունգարական պատմագրության հավակնությունները [[Աթիլա]]յի ժառանգությանը, պատահական չեն<ref name="musse">''[[Мюссе, Люсьен|Мюссе Л.]]'' Варварские нашествия на Западную Европу. — СПб.: Евразия, 2006. — С. 14 -15. — ISBN 5-8071-0211-8</ref>։
[[Պատկեր:Crown, Sword and Globus Cruciger of Hungary.jpg|225px|մինի|ձախից|Իշտվան I Սուրբի թագը և սուրը]]
Հունգարիայի առաջին արքան եղել է [[Իշտվան I Սուրբ]]ը [[Արպադներ]]ի դինաստիայից, ով պաշտոնապես արքա է ճանաչվում [[1001]] թվականին, նրանից հետո, երբ [[Հռոմի պապ]] [[Սեղբեստրոս II (Հռոմի պապ)|Սեղբեստրոս II]]-ը նրան օծում է «առաքելական մեծություն» տիտղոսով։ 1102 թվականին հունգարական արքա [[Կալման I]]-ը պայմանագիր է կնքում խորվաթական ազնվականության հետ, ըստ որի նա, համաձայն իր իսկ հրովարտակի, դառնում է երկու պետությունների արքան։ Խորվաթական հողերի անմիջական կառավարմամբ զբաղվում էին խորվաթական [[բան (տիտղոս)|բան]]երը։ [[XII դար|XII]]—[[XIII դար]]երում հունգարական թագավորությունը վերջնականապես իրեն է ենթարկում մի շարք սլովակյան, խորվաթական, ռումինական և ուկրաինական հողեր։